Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ագռա­վա­քար

Ագռա­վա­քար
13.12.2019 | 00:51

(Նախորդ մասը)

Ինչ­պես երևում է, ԱՄՆ-ն ակ­տի­վաց­րել է Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյու­նում քա­ղա­քա­կան գոր­ծո­նի վրա ազ­դե­լու իր ներ­գոր­ծու­թյան քայ­լե­րը՝ հետևո­ղա­կա­նո­րեն շեշ­տե­լով հրա­ժա­րու­մը «պատ­մա­կան կա­ղա­պար­նե­րից»: Լ. Տեր-Պետ­րո­սյա­նի հիմ­նադ­րած Ատ­լան­տյան կողմ­նո­րոշ­ման «պա­րույ­րը» հա­յե­րին վե­րա­դարձ­րեց ՀՀՇ-ա­կան ժա­մա­նակ­ներ:
Հա­յաս­տա­նի հետ հա­րա­բե­րու­թյուն­նե­րը ԱՄՆ-ի հա­մար ռազ­մա­վա­րա­կան նշա­նա­կու­թյուն ու­նեն: Այդ մա­սին հայ­տա­րա­րեց ԱՄՆ նա­խա­գա­հի ազ­գա­յին անվ­տան­գու­թյան հար­ցե­րով խոր­հր­դա­կան Ջոն Բոլ­թո­նը: Իսկ ինչ վե­րա­բե­րում է Ռու­սաս­տա­նին, ոչ միայն որ­պես Հա­յաս­տա­նի «ռազ­մա­վա­րա­կան գոր­ծըն­կե­րոջ», այլև ՀԱՊԿ ան­դա­մի. այդ­պի­սի հարց չբարձ­րա­ձայն­վեց: Բոլ­թո­նը բա­վա­րար­վեց թա­փան­ցիկ ակ­նարկ­նե­րով:
ԱՄՆ մի­ջամ­տու­թյու­նը հայ ժո­ղովր­դի ներ­քին գոր­ծե­րին ակ­տի­վա­նում է տե­ղա­կան կադ­րե­րի օգ­տա­գործ­ման մի­ջո­ցով: Այս­պես, ՀՀ ԱԺ խոս­նակ Ա­րա­րատ Միր­զո­յա­նը, Հա­յաս­տա­նում ԱՄՆ ժա­մա­նա­կա­վոր հա­վա­տար­մա­տար Ռա­ֆիկ Ման­սու­րի հետ 2019 թվա­կա­նի փետր­վա­րի 4-ին կա­յա­ցած հան­դիպ­մա­նը հայ­տա­րա­րեց. «ԱՄՆ-ը հան­դի­սա­նում է Հա­յաս­տա­նի կարևո­րա­գույն գոր­ծըն­կեր­նե­րից մե­կը»: Ա­վե­լին, ԱԺ խոս­նա­կը ոչ միայն նշեց, որ Հա­յաս­տա­նը պատ­րաստ է ԱՄՆ-ի հետ «հա­րա­բե­րու­թյուն­նե­րի ա­վե­լի ընդ­լայն­մա­նը և խո­րաց­մա­նը», այլև «հույս հայտ­նեց, որ նո­րըն­տիր պառ­լա­մեն­տում ա­ռա­ջի­կա­յում ձևա­վոր­վող բա­րե­կա­մու­թյան խում­բը իր գոր­ծու­նեու­թյամբ նոր թափ կհա­ղոր­դի եկ­կողմ կա­պե­րի հե­տա­գա ամ­րապ­նդ­մա­նը: Օ­րենս­դիր մարմ­նի ղե­կա­վա­րը բարձր գնա­հա­տեց նաև ԱՄՆ ա­ջակ­ցու­թյու­նը՝ տար­բեր ո­լորտ­նե­րում ի­րա­կա­նաց­վող բա­րե­փո­խում­նե­րի գոր­ծում»: Իր հեր­թին, Ման­սու­րը նշեց. «Ակն­հայտ է, որ հայ ժո­ղո­վուր­դը մեծ հույ­սեր է կա­պում այս Ազ­գա­յին Ժո­ղո­վի հետ, և ես ակն­կա­լում եմ խոր­հր­դա­րա­նա­կան­նե­րի՝ ի­րենց պար­տա­վո­րու­թյուն­նե­րի կա­տար­ման ջան­քե­րին 2019 թվա­կա­նի ըն­թաց­քում»: Զրու­ցա­կից­նե­րը անդ­րա­դար­ձան նաև երկ­րում ժո­ղովր­դա­վա­րու­թյան զար­գաց­մա­նը, օ­րեն­սդ­րա­կան դաշ­տի կա­տա­րե­լա­գործ­մա­նը առ­նչ­վող հար­ցե­րի: Սրանք ար­դեն ակ­նարկ­ներ չեն: Սա հայ ժո­ղովր­դի կյան­քում նոր, «ժո­ղովր­դա­վա­րա­կան» օ­րենք­ներ ըն­դու­նե­լու ու­ղիով փո­փո­խու­թյուն­ներ ի­րա­կա­նաց­նե­լու ուղ­ղա­կի հանձ­նա­րա­րու­թյուն է՝ ԱՄՆ-ի ակն­դետ հս­կո­ղու­թյան ներ­քո:
Դրա հետ մեկ­տեղ, ԳՖՀ-ի կանց­լե­րի Հա­յաս­տան այ­ցի նա­խա­շե­մին, հա­ման­ցան­ցում տե­ղադր­վեց և ակ­տի­վո­րեն քա­րոզ­վեց մի տե­սա­հո­լո­վակ, որ­տեղ Վիլ­հելմ II կայս­րի սե­րունդ­նե­րը ծն­կա­չոք նե­րում են հայ­ցում հայ ժո­ղովր­դից ի­րենց նա­խա­պա­պի գոր­ծած վայ­րա­գու­թյուն­նե­րի հա­մար:
Ֆրան­սիա­յի նա­խա­գահ Է­մա­նուել Մակ­րո­նը ապ­րի­լի 24-ը հայ­տա­րա­րեց հա­յե­րի Ցե­ղաս­պա­նու­թյան Հի­շա­տա­կի օր: Ֆրան­սիա­յում հայ­կա­կան կազ­մա­կե­պու­թյուն­նե­րի հա­մա­կար­գող խոր­հր­դի ա­մե­նա­մյա ընթ­րի­քի ժա­մա­նակ նա հի­շեց­րեց, որ Ֆրան­սիան ե­ղել է ա­ռա­ջին եր­կր­նե­րից մե­կը, ո­րը դա­տա­պար­տել է «Օս­մա­նյան կայս­րու­թյու­նում հայ ժո­ղովր­դի մա­հա­բեր մար­դոր­սը»:
Ա­մե­րի­կյան կոնգ­րես­մեն Բրեդ Շեր­մա­նը կոչ ա­րեց ԱՄՆ նա­խա­գահ Դո­նալդ Թրամ­փի ադ­մի­նիստ­րա­ցիա­յին դա­դա­րեց­նե­լու Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյան ճա­նաչ­ման հար­ցի վե­րա­բե­րյալ Կոնգ­րե­սի օ­րեն­սդ­րա­կան նա­խա­ձեռ­նու­թյուն­նե­րի շր­ջա­փա­կու­մը: Այդ մա­սին հայ­տա­րա­րում է Ա­մե­րի­կա­յի հայ ազ­գա­յին կոնգ­րե­սը իր Twitter-ում: Բրեդ Շեր­մանն իր ե­լույ­թում կոչ ա­րեց վերջ տալ Թուր­քիա­յի նա­խա­գահ Ռե­ջեփ Թա­յիփ Էր­դո­ղա­նին «քո­ղար­կե­լուն»: Նրա խոս­քով, ա­մե­րի­կյան կոնգ­րե­սա­կան­նե­րը պար­տա­վոր են քվեար­կել խղ­ճով, երբ հար­ցը վե­րա­բե­րում է քրիս­տո­նյա ժո­ղո­վուրդ­նե­րի նկատ­մամբ Թուր­քիա­յի կա­տա­րած զանգ­վա­ծա­յին հան­ցա­գոր­ծու­թյունն­նե­րի ճա­նաչ­մա­նը Ա­մե­րի­կա­յի կող­մից: «Ե­թե այդ հար­ցում դուք չե­զո­քու­թյուն դրսևո­րեք, ա­պա կոնգ­րե­սը հե­տայ­դու հան­դես կգա այդ երկ­րի խղ­ճով»,- նշել է կոնգ­րե­սա­կա­նը: (Տվյալ­նե­րը՝ հա­մա­ցան­ցից, 14.02.2019):
2018 թվա­կա­նի հոկ­տեմ­բե­րի 24-ին, Հա­յաս­տա­նի ազ­գա­յին ժո­ղո­վի նիս­տում վար­չա­պե­տի թեկ­նա­ծու Նի­կոլ Փա­շի­նյա­նը հայ­տա­րա­րեց «հայ-ռու­սա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րում վս­տա­հու­թյան այն­պի­սի բարձր մա­կար­դակ չի ե­ղել, ինչ­պես այժմ»:
Միևնույն ժա­մա­նակ, «թավ­շյա ե­րի­տա­սար­դու­թյու­նը» բո­ղո­քի «ժո­ղովր­դա­կան ցույց» է կազ­մա­կեր­պում Ռու­սաս­տա­նի դես­պա­նա­տան ա­ռաջ, կր­կին բարձ­րաց­վում է Սևրի պայ­մա­նագ­րի հա­մա­պա­տաս­խան հոդ­վա­ծի վե­րա­կեն­դա­նաց­ման հար­ցը, Վիլ­սո­նի կեր­պա­րով, որ­պես «հայ ժո­ղովր­դի պաշտ­պա­նի», քա­րոզ­վում է ԱՄՆ քա­ղա­քա­կա­նու­թյու­նը:
Այդ ա­մենն ի­րա­կա­նաց­վում է ոչ միայն 1921 թվա­կա­նի ռուս-թուր­քա­կան պայ­մա­նա­գի­րը չե­ղյալ հայ­տա­րա­րե­լու պա­հան­ջի հա­մա­պատ­կե­րում, այլև այն պատ­ճա­ռով, որ, հան­դի­սա­նա­լով Հա­յաս­տա­նի ռազ­մա­վա­րա­կան գոր­ծըն­կե­րը, Ռու­սաս­տանն ա­ռայ­սօր չի դա­տա­պար­տել 1915-1923 թթ. հա­յե­րի ցե­ղաս­պա­նու­թյու­նը:
Իսկ ռազ­մա­վա­րա­կան գոր­ծըն­կե՞­րը:
1992 թ. մար­տի 2-ից մինչև 1994 թ. սեպ­տեմ­բե­րի 13-ը, Հա­յաս­տա­նում Ռու­սաս­տա­նի ար­տա­կարգ և լիա­զոր դես­պան Վլա­դի­միր Պետ­րո­վիչ Ստու­պի­շի­նը, լի­նե­լով Ռու­սաս­տա­նի իս­կա­կան նվի­րյալ, ար­ժա­նա­պատ­վո­րեն ներ­կա­յաց­նում էր ռու­սա­կան քա­ղա­քա­կա­նու­թյու­նը հայ ժո­ղովր­դի հան­դեպ:
Ցա­վոք, Վ.Պ. Ստու­պի­շի­նից հե­տո Հա­յաս­տա­նում Ռու­սաս­տա­նի Դաշ­նու­թյու­նից նշա­նակ­ված բո­լոր դես­պան­նե­րը, մեղմ ա­սած, այն­քան էլ չն­պաս­տե­ցին Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան բնակ­չու­թյան դրա­կան վե­րա­բեր­մուն­քին՝ ի­րենց ներ­կա­յաց­րած պե­տու­թյան նկատ­մամբ: Տպա­վո­րու­թյունն այն­պի­սին է, որ ՌԴ դի­վա­նա­գի­տա­կան ծա­ռա­յու­թյու­նը նպա­տա­կամղ­ված հե­ռաց­նում է հա­յե­րին ռուս ժո­ղովր­դից: Ռու­սաս­տա­նի կա­ռա­վա­րա­կան կա­ռույց­նե­րին պետք է որ հե­տաք­րք­րեն այդ­պի­սի խճող­ման պատ­ճառ­նե­րը և հիմ­քե­րը, քա­նի որ դրանք ո­րո­շա­կի նմա­նու­թյուն ու­նեն «Ել­ցի­նյան-Կո­զիրևյան» շր­ջա­նում նախ­կին սո­վե­տա­կան հան­րա­պե­տու­թյուն­նե­րի դի­վա­նա­գի­տա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րի հետ:
Այդ­պի­սի ոչ պատ­շաճ (եր­բեմն նաև սադ­րան­քի, վի­րա­վո­րան­քի) քա­ղա­քա­կա­նու­թյուն մերթ ընդ մերթ ի­րա­կա­նաց­նում են նաև ռու­սա­կան զանգ­վա­ծա­յին լրատ­վու­թյան, բա­ցա­հայ­տո­րեն հանձ­նա­կա­տար, ա­ռան­ձին մի­ջոց­ներ:
Իր մե­նագ­րու­թյան մեջ Ս. Լու­րյեն ու­շադ­րու­թյուն է հրա­վի­րում հա­յե­րի հե­րո­սա­կան ա­ռաս­պե­լի ձևա­վոր­մա­նը, մաս­նա­վո­րա­պես, կանգ առ­նե­լով Սա­սուն­ցի Դավ­թի կեր­պա­րի վրա: «Աշ­խար­հում, հա­վա­նա­բար, չկա մի ժո­ղո­վուրդ, որ չու­նե­նա իր հե­րո­սա­կան է­պո­սը: Այդ­պի­սի հե­րո­սա­կան է­պոս, ան­տա­րա­կույս, ու­նեն նաև հա­յե­րը, մաս­նա­վո­րա­պես, ա­վան­դազ­րույ­ցը Սա­սուն­ցի Դավ­թի մա­սին…»:
Ինչ­պես հայտ­նի է, «Սաս­նա Ծռեր» է­պո­սում Դա­վի­թը միայ­նակ է գնում կռ­վե­լու հա­նուն հայ ժո­ղովր­դի ա­զա­տու­թյան և ան­կա­խու­թյան: Ոչ ոք չի միա­նում նրան: Ա­վե­լին, բո­լո­րը փոր­ձում են հա­մո­զել Դավ­թին, որ հրա­ժար­վի այդ մար­տից, քա­նի որ թշ­նա­մին «նրան հաղ­թե­լուց հե­տո կոչն­չաց­նի ամ­բողջ ժո­ղովր­դին»: Եվ չնա­յած Դա­վի­թը հաղ­թում է այդ մար­տում, ժո­ղո­վուր­դը շա­րու­նա­կում է մնալ ստր­կա­կան մտա­ծո­ղու­թյան պայ­ման­նե­րում: Դրա վկա­յու­թյունն է Դավ­թի որ­դու՝ մարդ­կան­ցից վի­րա­վոր­ված աստ­վա­ծա­մարդ Փոքր Մհե­րի ա­ռանձ­նա­ցու­մը «Ագ­ռա­վա­քա­րում». պայ­մա­նով, որ կվե­րա­դառ­նա միայն այն ժա­մա­նակ, երբ հայ ժո­ղո­վուր­դը ձեռք կբե­րի ներ­քին ա­զա­տու­թյուն և չի ա­պա­վի­նի այ­լոց օգ­նու­թյա­նը: Այդ­պի­սի ի­րա­վի­ճա­կում էր Հա­յաս­տա­նի բնակ­չու­թյու­նը 1988-1989 թթ., երբ երևա­նյան Ա­զա­տու­թյան հրա­պա­րա­կում վեր խո­յա­ցավ Փոքր Մհե­րի աստ­վա­ծա­յին կեր­պա­րը. ժո­ղո­վուրդն ի­րեն զգաց որ­պես մեկ միաս­նա­կան ամ­բող­ջու­թյուն: Եվ ա­զա՛տ:
Այս ան­գամ հնա­րա­վո­րու­թյուն է ըն­ձեռ­վում դի­մե­լու Ս. Լու­րիեի վեր­լու­ծու­թյա­նը՝ ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի հե­տա­գա զար­գաց­ման ի­մաս­տա­վո­րու­մից օ­գուտ քա­ղե­լու նպա­տա­կով:
Ինչ­պես վե­րը մեջ­բեր­վեց. «…ամ­բողջ աշ­խար­հում հազ­վա­դեպ կգտն­վեն ազ­գա­յին հա­մայ­նք­ներ, որ այդ­չափ պա­ռակտ­ված լի­նեն ներ­քին սուր հա­կա­սու­թյուն­նե­րով կամ ամ­բող­ջո­վին բա­ժան-բա­ժան ե­ղած, ինչ­պես հայ հա­մայն­քը»: Դա հո­գե­կան սուր վնաս­ված­քի հետևանք էր, և թվում էր, թե վրա է հաս­նում հա­յոց պատ­մու­թյան ա­մե­նաող­բեր­գա­կան է­ջը, երբ նրանք «ի­րենց ձեռ­քե­րով կա­նեն այն, ինչ չեն կա­րո­ղա­ցել նրանց ա­նել ա­մե­նա­սար­սա­փե­լի ճն­շում­ներն ու հա­լա­ծանք­նե­րը՝ նրանք կդա­տա­պար­տեն ի­րենց մշա­կու­թա­յին և ազ­գա­յին ինք­նաոչն­չաց­ման»:
Եվ դար­ձյալ. «Ա­նա­զատ գո­յատևման դա­րե­րը, ճա­կա­տագ­րի բո­լոր ան­հե­թե­թու­թյուն­նե­րը համ­բե­րա­տա­րո­րեն կրե­լու սո­վո­րույ­թը, թվում է, թե հա­յե­րի գի­տակ­ցու­թյու­նից ընդ­միշտ վա­նել էին հե­րո­սի պաշ­տա­մուն­քը: Ի դեպ, ի­րենց պատ­մու­թյա­նը քա­ջա­տե­սյակ հա­յե­րը բա­վա­կան սա­կա­վա­թիվ էին: Բո­լո­րը գի­տեին, որ ե­ղել է պատ­մու­թյուն, ե­ղել է ինչ-որ փա­ռա­հեղ պատ­մու­թյուն։ Լեոն՝ հայ ժո­ղովր­դի պատ­մու­թյան բազ­մա­հա­տո­րյա­կի հե­ղի­նա­կը, և Րաֆ­ֆին, ո­րը լար­ված սյու­ժե ու­նե­ցող, ու­շագ­րավ ար­կած­նե­րով, հա­նուն հայ­րե­նի­քի մղած մար­տե­րով և սխ­րանք­նե­րով հա­գե­ցած հե­րո­սա­վե­պեր է գրել, ա­ռար­կա­յո­րեն հա­մալ­րե­ցին խոր­հր­դան­շա­կան պատ­մու­թյու­նը… Ի­րենց հեր­թին, ֆի­դա­յի­նե­րը հս­կա­յա­կան բա­րո­յա­կան ազ­դե­ցու­թյուն ու­նե­ցան ամ­բողջ ժո­ղովր­դի վրա: Գո­յու­թյուն ու­նեն բազ­մա­թիվ լե­գենդ­ներ՝ նվիր­ված Ա­րա­բո­յին, Աղ­բյուր Սե­րո­բին, Գևորգ Չա­վու­շին, Մու­րա­դին, Անդ­րա­նի­կին…Հայ ժո­ղովր­դի գի­տակ­ցու­թյան մեջ աս­տի­ճա­նա­բար սկ­սեց մտ­նել հայ­կա­կան պե­տա­կա­նու­թյան գա­ղա­փա­րը: Դեռևս չի կա­րե­լի այդ փու­լի մա­սին ա­սել, որ հայ­կա­կան պե­տա­կա­նու­թյան գա­ղա­փա­րը հա­յե­րի հա­մար դար­ձավ գոր­ծո­ղու­թյուն­նե­րի ուղ­ղոր­դող, բայց այն ար­դեն թո­թա­փում է ի­րե­նից վախ­ճա­նա­բա­նա­կան, ար­տա­ժա­մա­նա­կա­յին հատ­կա­նիշ­նե­րը և ա­վե­լի է միա­հյուս­վում հե­րո­սա­կան ա­ռաս­պե­լին: Հայ­կա­կան պե­տա­կա­նու­թյան այդ հե­րո­սա­կան ա­ռաս­պե­լը կպարզ­վի որ­պես կա­ռուց­ված­քաս­տեղծ ա­ռաս­պել»:
Ո՞ր ու­ղին կընտ­րի հա­յու­թյու­նը:
Ժա­մա­նա­կա­կից ժո­ղովր­դա­կան հի­շո­ղու­թյան մեջ ձևա­վոր­վել է պատ­մու­թյուն հայ մա­հա­պարտ ֆի­դա­յի­նե­րի՝ կա­նո­նա­վոր բա­նա­կի վե­րած­վե­լու մա­սին: Միայ­նակ հե­րոս­նե­րի ժա­մա­նակն ան­ցել է, ե­կել է պե­տա­կան շի­նա­րա­րու­թյան ժա­մա­նա­կը: Դժ­վա­րին ու եր­կար է այդ ու­ղին, քա­ղա­քա­ցիա­կա­նու­թյան գի­տակց­ման ու­ղին, ո­րին ոտք դրել է «ազ­գա­յին պե­տու­թյան» ուր­վագ­ծեր և կար­գա­վի­ճակ աս­տի­ճա­նա­բար ձեռք բե­րող, նո­րաց­ված Հա­յաս­տա­նում մե­ծա­ցած նոր սե­րուն­դը: Դա կի­րա­կա­նա­նա, երբ յու­րա­քան­չյուր քա­ղա­քա­ցի իր մեջ կվե­րարթ­նաց­նի Փոքր Մհե­րի ո­գին, երբ հա­յու­թյան բո­լոր սե­րունդ­նե­րը կմիա­վոր­վեն` բա­ցա­ռե­լով ա­մեն տե­սա­կի «…մետ»-ե­րը և հույս չեն կա­պի «ու­րիշ քե­ռու» հետ՝ «Ի­րենց ան­կախ պե­տու­թյու­նը կա­ռու­ցե­լու» միաս­նա­կան նպա­տա­կով:
Ռու­սե­րե­նից թարգ­մա­նեց
Դա­վիթ Մկր ՍԱՐԳ­ՍՅԱ­ՆԸ

Դիտվել է՝ 3180

Մեկնաբանություններ