Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Դուզ խոս­քը ի­շուն են ա­սում

Դուզ խոս­քը ի­շուն են ա­սում
13.12.2019 | 01:11
Ո­չինչ երկ­րին, պե­տու­թյա­նը, մար­դուն, հա­սա­րա­կու­թյա­նը, դա­վա­նած ար­ժե­հա­մա­կար­գին այն­պի­սի սար­սա­փե­լի կոր­ծա­նիչ հար­ված չի հասց­նում, որ­քան եր­կա­կի ստան­դար­տը: Ցավն այն է, որ, կախ­ված գո­րա­ծա­ծո­ղի կամ գոր­ծադ­րո­ղի ով լի­նե­լուց, հա­սա­րա­կու­թյան մեջ զբա­ղեց­րած դիր­քից, այդ եր­կա­կի ստան­դարտ կոչ­վա­ծը կա­րող է ու­ղե­ցու­ցա­յին ար­ժեք ստա­նալ:
Կա­րող եք ա­սել, թե շատ ընդ­հան­րա­կան սկսե­ցի ու շատ հեռ­վից ե­կա:
Ի­զուր տե­ղը վե­ճի չբռն­վեմ, անց­նեմ ձեր ու­զած ա­ռար­կա­յա­կա­նին:
Ֆրան­սիա­ցի գե­ղա­սա­հորդ Մոր­գան Սիպ­րեն (նրա Եվ­րո­պա­յի չեմ­պիոն լի­նե­լը թյու­րի­մա­ցա­բար չա­սո­ցաց­նենք մե­զա­նում վեր­ջերս մեծ աղ­մուկ հա­նած մեկ այլ Եվ­րո­պա­յի չեմ­պիո­նի հետ) կաս­կած­վում է սե­ռա­կան ոտ­նձ­գու­թյուն­նե­րի մեջ: Ա­րածն էլ ինչ է, «սկզ­բուն­քո­րեն հեչ բան». եր­կու տա­րի ա­ռաջ տղա­մարդ­կա­յին ար­ժա­նա­պատ­վու­թյուն կոչ­վող «տն­տե­սու­թյու­նը» նկա­րել, ու­ղար­կել է տաս­նե­րե­քա­մյա մի աղջ­նա­կի, ում հետ պա­րա­պում է նույն սառ­ցահ­րա­պա­րա­կում, մաս­նակ­ցում մր­ցա­շա­րե­րի:
Հա­յաս­տա­նյան նո­րօ­րյա չա­փա­նիշ­նե­րով, որ զոմ­բիաց­ված հա­սա­րա­կու­թյան պայ­ման­նե­րում կար­ծես թե կյան­քի նոր­մա­յի ար­ժեք է ու­զում ստա­նալ, ե­ղածն ա­ռանձ­նա­պես դա­տա­պար­տե­լի չէ՝ բան է, նկա­րել է, ի՞նչ ա­նենք, վատ է՞, որ աղ­ջի­կը հա­սուն գի­տակ­ցու­թյամբ ու ըմ­բռ­նում­նե­րով է մտ­նում մեծ կյանք: Սա­կայն ա­րի ու տես, որ, ի դեմս ֆրան­սիա­կան գե­ղա­սահ­քի համ­քա­րու­թյան, «վայ­րի կեն­ցա­ղա­վա­րու­թյամբ» ապ­րող ֆրան­սիա­կան հա­սա­րա­կու­թյու­նը ե­ղա­ծի առնչու­թյամբ ցցե­րի վրա է ե­լել, քան­զի հա­սու­նա­ցել է խո­շոր սկան­դալ՝ հա­սա­րա­կու­թյան բա­րո­յա­կան հիմ­քե­րին սպառ­նա­ցող:
Պարզ­վում է, սա­կայն, վայ­րի կեն­ցա­ղա­վա­րու­թյուն միայն ֆրան­սիա­ցի­նե­րը չէ, որ ու­նեն. նման «ախ­տով» տա­ռա­պում է և ա­մե­րի­կյան հա­սա­րա­կու­թյու­նը. այդ ա­մե­րի­կյան USA Today-ի մա­տուց­մամբ է այս լուրն ա­ռա­վել հան­րայ­նաց­վել ու հրա­պա­րա­կայ­նաց­վել՝ դառ­նա­լով լայն հա­սա­րա­կու­թյան վայ սե­փա­կա­նու­թյուն:
Տու­ժած աղջ­նա­կի ծնող­նե­րը պատ­մել են, որ դեռ այն ժա­մա­նակ են ցան­կա­ցել կա­տար­վա­ծի մա­սին տե­ղյակ պա­հել ի­րա­վա­պահ մար­մին­նե­րին, սա­կայն պատ­մու­թյու­նը լայն հն­չո­ղու­թյուն չի ստա­ցել Սիպ­րեի մար­զիչ­ներ Ջոն Ցի­մեր­մա­նի ու Սիլ­վի Ֆոն­տա­նա­յի պատ­ճա­ռով ու ա­հա թե ին­չու. մար­զիչ­ներն աղջ­նա­կին ա­մո­թան­քի սյու­նին են գա­մել (չշ­փո­թել ա­նար­գան­քի սյու­նի հետ)՝ զու­գա­հե­ռա­բար վա­խեց­նե­լով սոց­ցացն­ցե­րում նրա նկատ­մամբ վա­խի ու ա­հա­բեկ­ման մթ­նո­լոտ ձևա­վոր­վե­լով ու «հա­մոզ­չո­րեն» ա­պա­ցու­ցե­լով, որ «ոչ մեկն էլ նրան չի հա­վա­տա»: Մաս­նա­վո­րա­պես, ինչ­պես վկա­յում են տու­ժա­ծի ծնող­նե­րը, մար­զիչ­նե­րը նրան են մե­ղա­վոր հա­նել ու հիմ­նա­վո­րու­մը հետևյալն է. «Աղ­ջի­կը հա­մակ­րե­լի է, իսկ տղա­մար­դիկ ի­րենց պա­հանջ­մունք­ներն ու­նեն»:
Այս­տեղ իսկ ար­դեն կա­րող էինք ա­սել՝ հոպ, վար­պետ, ոտն ա­րա, հա­սել ենք տեղ, սա­կայն ե­կեք դեռ գնանք զար­գա­ցում­նե­րի հետևից, թե ին­չու է փաս­տը եր­կու տա­րի կոծկ­ված պահ­վել: Բանն այն է, որ տվյալ պա­հի դրու­թյամբ մար­զիկ­նե­րը քթի տակ Հա­րա­վա­յին Կո­րեա­յում կա­յա­նա­լիք օ­լիմ­պիա­կան խա­ղերն են ու­նե­ցել (զույ­գը հին­գե­րորդ ար­դյունքն է ցույց տվել):
Այս «կոր­դե­բա­լե­տի» առն­չու­թյամբ (տղա­մար­դը դեռևս հա­մա­ռո­րեն լռու­թյուն է պահ­պա­նում) աղ­մու­կը տե­ղից շար­ժել է Սպոր­տի ան­վտան­գու­թյան ա­մե­րի­կյան կենտ­րո­նին (Sa­fe­Sport), որն էլ սկ­սել է դր­վա­գի հե­տաքն­նու­թյու­նը: Հըն­թացս պարզ­վել է, որ սույն պատ­մու­թյան մեջ կա­րող է ներ­քաշ­ված լի­նել ևս մեկ չա­փա­հաս անձ: Հա­մա­ձայն աղջ­կա ծնող­նե­րի, AdventHealth Center-ում աշ­խա­տող Վի­նի Դիս­պեն­զը՝ ևս մեկ մար­զիչ, եր­կու ան­չա­փա­հաս աղ­ջիկ­նե­րին, նե­րա­ռյալ տու­ժա­ծին, ա­սել է, որ պի­ցա հյու­րա­սի­րե­լու խոստ­ման դի­մաց Սիպ­րեից խնդ­րեն ու­ղար­կել իր նկար­նե­րը: Հաս­կա­նա­լի, է թե ինչ նկար­նե­րի մա­սին է խոս­քը:
Հար­կավ ու­րիշ ման­րա­մաս­ներ էլ կա­րե­լի է ներ­կա­յաց­նել սույն պատ­մու­թյու­նից, սա­կայն բա­վա­րար­վենք նրա­նով, որ մեջ­տե­ղում հե­տաքրք­րու­թյուն ներ­կա­յաց­նող այլ հան­գա­մանք­ներ էլ են երևան ե­կել, ու թեև բանն ա­վարտ­վել է նրա­նով, որ ինչ-ինչ ճն­շում­նե­րի տակ վերջ­նա­հաշ­վում աղջնա­կը հրա­ժար­վել է ընդ­դեմ Մոր­գան Սիպ­րե­նի վկա­յու­թյուն տա­լուց, այ­դու­հան­դերձ հա­սա­րա­կու­թյու­նը չի՛ մնա­ցել համ­րա­խոս ձուկ, և կամ այդ հա­սա­րա­կու­թյան մեջ չեն ե­ղել ան­ձեր, ան­հատ­ներ, ով­քեր ի­րենց պաշտ­պա­նու­թյան տակ վերց­նեին նրան՝ փոր­ձե­լով քայ­լը բա­ցատ­րել ան­ձի ող­բեր­գու­թյամբ, նրա ու­նե­ցած թե չու­նե­ցած շեղ­վա­ծու­թյամբ:
Ես ա­վե­լի քան հա­մոզ­ված եմ, որ մեր հա­մե­մատ շատ ա­վե­լի բաց այդ հա­սա­րա­կու­թյուն­նե­րում չի գտն­վի այդ մար­զի­կի կյան­քը կի­նո­նյու­թի վե­րա­ծե­լու պատ­րաստ կա­ռույց կամ ան­հատ՝ սվաղ­ված հնա­րա­վոր մի­ջոց­նե­րով փոր­ձե­լով նրան պաշտ­պա­նու­թյան տակ առ­նել:
Չա­փից ա­վե­լի ա­նուղ­ղա­կի ենք մեր հու­շում­նե­րում:
Գու­ցե թե:
Սա­կայն ժա­մա­նա­կին ինձ ու­սու­ցա­նել են, որ դուզ խոս­քը ի­շո՛ւն են ա­սում:
Դուզ բա­ռը չփոր­ձեք թարգ­մա­նել:
Մենք դա ձեզ­նից պա­կաս չգի­տենք:
Մար­տին ՀՈՒ­ՐԻ­ԽԱ­ՆՅԱՆ
Դիտվել է՝ 4448

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ