Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ռուսաստանի նախազգուշացումն աշխարհին 2020-ին

Ռուսաստանի նախազգուշացումն աշխարհին 2020-ին
07.01.2020 | 14:12

Ուղղափառ Ռուսաստանում Նոր տարին նախորդում է Սուրբ Ծննդին: Հուլյան օրացույցով, որ պահպանում են կրոնական իշխանությունները, Սուրբ Ծնունդը նշվում է հունվարի 7-ին: Դեկտեմբերի 24-ից հունվարի 1-ը, երբ Եվրոպան ու ԱՄՆ-ը տրվում են տարեմուտի ու սուրբծննդյան տոներին քաղաքական ու դիվանագիտական գործունեության դադարի, Ռուսաստանն իրեն շատ ակտիվ է պահում՝ գրում է Փարիզի քաղաքական հետազոտությունների ինստիտուտի աշխատակից Սիրիլ Բրեն Slate.fr-ում: Վերջին մի քանի օրերին Կրեմլը աշխարհին մի քանի ուղերձներ է հղել: Ամենամարդասիրականը վերաբերում է Ուկրաինային: Դեկտեմբերի 29-ին գերիների նոր փոխանակում եղավ Մոսկվայի ու Կիևի միջև: 2016-ին ընդհատված բանակցային գործընթացի դինամիկան խոստումնալից է: Սեպտեմբերի 7-ին 70 կալանավորների առաջին փոխանակումից և նորմանդական ձևաչափով դեկտեմբերի 9-ին Փարիզում բանակցությունների վերսկսումից հետո Վլադիմիր Պուտինը, կարծես, Ուկրաինայի նոր նախագահին գործողության դաշտ է տրամադրում, որ անհրաժեշտ է իր հասարակական կարծիքը փոխզիջումների նախապատրաստելու համար Ուկրաինայի արևելքի հարցով: Չնայած 2020-ին նախատեսված հաշտեցման զգալի նշաններին, տարեվերջին հստակ հիշեցում հնչեց՝ Ռուսաստանը զիջումների չի գնա Ղրիմի հարցում:
Ուղղափառ Ռուսաստանը, շիա Իրանը, դաոսական ու բուդդայական Չինաստանը ընտրել են տոները (կաթոլիկ ու բողոքական) Հնդկական օվկիանոսում լայնամասշտաբ զորավարժությունների համար դեկտեմբերի 27-30-ին: 2020-ին Ռուսաստանը մտադիր է ուժեղացնել իր մարտավարական գործընկերությունը Չինաստանի ու Իրանի հետ:

Ռուսաստանը այդ շրջանն ընտրել է նաև սպառազինման մի քանի նախագծերի իրականացման համար, որ անոնսել էր ՌԴ նախագահը 2018-ի մարտին: Մասնավորապես՝ «Ավանգարդ» համալիրի մշակման՝ անօդաչու թռիչքային համակարգի, որ կարող է 27 անգամ ավելի արագ թռչել ձայնի արագությունից՝ փոխելով նպատակին մոտենալու ուղղությունը, հետևաբար՝ խոցելով հակաօդային պաշտպանության գոյություն ունեցող համակարգերը:
2020-ի ուղերձը հստակ է՝ Ռուսաստանը չի հրաժարվի ռազմավարական սպառազինությունների առաջատարի իր կարգավիճակից՝ ինչպես իր օգտագործման համար, այնպես էլ՝ միջազգային առևտրում: Եվ եթե կարողանա, ակտիվացնելու է իր առավելությունը, որ լրացնի հետ մնալը 1990-2000-ականներին: Ռուսաստանը նաև հիշեցրել է իր կենտրոնական դերը, որ վերստացել է Սիրիայում ու Մերձավոր Արևելքում՝ 2015-ից սկսած: Ռուսաստանն էական ավիացիոն աջակցություն է ցույց տալիս Ասադի վարչակարգին ռազմական գործողություններում, որ սկսել է դեկտեմբերի կեսից Իդլիբի նահանգում: Այստեղ էլ Ռուսաստանը ժամկետ է սահմանում 2020-ը, գուցե այս տարին նշանավորվի Սիրիայում պատերազմի ավարտի քաղաքական գործընթացով: Ու դա կկատարվի Ռուսաստանի պայմաններով ու Ռուսաստանի հովանու ներքո:


2020-ին հատուկ նախազգուշացում ստացան Ֆրանսիան, ԱՄՆ-ը ու ԵՄ-ն՝ նրանց համար չափազանց ուժեղ է քաղաքական ինքնաքրքրման գայթակղությունը: Կենսաթոշակային ու մունիցիպալ բարեփոխումները Ֆրանսիայում, առևտրական պատերազմներն ու նախագահական ընտրությունները ԱՄՆ-ում, նոր Եվրահանձնաժողովի ստեղծումը ԵՄ-ում: Շնորհավորական ուղերձներում, որ նրանց ուղարկել է ՌԴ նախագահը, հստակ ու պարզ ուղերձ կա՝ ինքնապարփակվելու դեպքում մեծ ռիսկ կա, որ Ռուսաստանը կակտիվանա Արևելյան Եվոպայում, Մերձավոր Արևելքում ու Ասիայում:
Սիրիլ Բրե, Slate.fr


Հ.Գ. 2020-ի սկզբից ԱՄՆ-ը աշխարհը խառնելու նախաձեռնությունը վերցրեց իր ձեռքը՝ Կասեմ Սուլեյմանիի սպանությամբ՝ Դոնալդ Թրամփը ոչ միայն փաստի առաջ կանգնեցրեց Մերձավոր Արևելքին, այլև՝ Եվրոպային, որ բնավ չի ցանկանում հարաբերությունները փչացնել Իրանի հետ: Ռուսաստանն արդեն ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի շուրթերով՝ երրորդ երկրում կատարված բարձրաստիճան պաշտոնյայի սպանությունը ցինիզմ անվանեց: Եվրոպացիները դեռ սպասում են իրադարձությունների զարգացմանը: Սուլեյմանիին հուղարկավորելուց հետո, թերևս, Իրանը կմտածի պատասխան հարվածի մասին, որը Դոնալդ Թրամփը արդեն կանխելու քայլեր է ձեռնարկել: 2020-ը նոր է սկսվել, Եվրոպան դեռ կհասցնի իր խոսքն ասել, այդ թվում՝ Ռուսաստանի հետ հարաբերություններում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 4743

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ