Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Ասում են...

Ասում են...
14.01.2020 | 03:29

...թե Նի­կոլն իր իշ­խա­նու­թ­յու­նը պա­հե­լու հա­մար պատ­րաստ է ցան­կա­ցած քայ­լի, մինչ ի մահ` պայ­քա­րի, ան­գամ ընդ­դի­մա­դիր­նե­րի մի ստ­վար մա­սին բան­տե­րը լց­նե­լու, երկ­րի շա­հե­րը ոտ­նա­տակ տա­լու, բո­լո­րին աս­ֆալ­տին «փռած» պա­հե­լու հաշ­վին: Նրա այդ հատ­կա­նի­շին ծա­նոթ են իր շր­ջա­պա­տի և ի­րեն լա­վա­գույնս ճա­նա­չող մար­դիկ: Ի դեպ, ընդ­դի­մա­դիր Փա­շի­ն­յանն իր մեր­ձա­կա մի­ջա­վայ­րում եր­բեք չի թաքց­րել, որ ան­պայ­ման իշ­խա­նու­թ­յան է հաս­նե­լու և, հաս­նե­լու դեպ­քում, սրա նկա­տմամբ «այս­պես» է վար­վե­լու, նրա նկատ­մամբ «այն­պես»: Հե­ղա­փո­խու­թ­յան օ­րե­րին էլ, երբ քն­նարկ­վել է «թավ­շ­յա» կոչ­վող գու­նա­վոր հե­ղա­փո­խու­թ­յու­նը ու­ժա­յին տար­բե­րա­կով ճն­շե­լու վար­կա­ծը, հար­ցի պա­տաս­խա­նա­տու­նե­րը հաս­կա­ցել են, որ Նի­կո­լը կգ­նա ա­մեն ին­չի` հա­նուն իշ­խա­նու­թ­յան, չխ­նա­յե­լով իր կող­քին կանգ­նած ժո­ղովր­դին, պետք ե­ղած դեպ­քում` զո­հե­րի հաշ­վին: Ա­սում են` հենց այդ հան­գա­մանքն է նկա­տի ու­նե­ցել Սերժ Սարգ­ս­յա­նը, երբ ա­սել է` «Նի­կո­լը ճիշտ էր, ես սխալ­վե­ցի» «թևա­վոր» խոս­քը:

Դիտվել է՝ 19691

Մեկնաբանություններ