Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Վեր­նա­գի­րը վեր­ջում թող ընտ­րի ըն­թեր­ցո­ղը (պա­խա­րա­կե­լի՞ է, որ ո՛չ գո­միկ են, ո՛չ էլ տրանս­գեն­դեր)

Վեր­նա­գի­րը վեր­ջում թող ընտ­րի ըն­թեր­ցո­ղը (պա­խա­րա­կե­լի՞ է, որ ո՛չ գո­միկ են, ո՛չ էլ տրանս­գեն­դեր)
17.01.2020 | 00:36
Նի­կոլ Փա­շի­նյա­նին «հե­ղա­փո­խու­թյան» վերջ­նա­կան հաղ­թա­նա­կի հա­մար մնում է հաղ­թա­հա­րել վեր­ջին ար­գել­քը, ո­րը ոս­կո­րի պես խր­վել է «հե­ղա­փո­խա­կան կա­ռա­վա­րու­թյան» կո­կոր­դին: Այն է` պրծ­նել սահ­մա­նադ­րա­կան դա­տա­րա­նի իր քիմ­քին ոչ հա­ճո ան­դամ­նե­րից: «Խեղճ» մարդն ի՜նչ ա­սես ա­րեց, բայց ՍԴ դա­տա­վոր­նե­րին որևէ կերպ հնա­րա­վոր չե­ղավ ո՛չ քրեա­կան գոր­ծե­րով վա­խեց­նել, ո՛չ կա­շա­ռե­լով, ո­րով­հետև պարզ­վեց, որ ՍԴ ան­դամ­նե­րը ոչ թե հա­սա­րակ ձկ­ներ են, այլ իս­կա­կան «պն­դա­ճա­կա­տիկ­ներ», որ չեն վա­խե­նում ի­րենց նետ­ված և ոչ մի ձեռ­նո­ցից, այլ ստո­յի­կյան հան­գս­տու­թյամբ վերց­նում են այն և քթ­նե­րը մաք­րե­լով դեն շպր­տում:
Վեր­ջին մի­ջո­ցը, ո­րից պի­տի վա­խե­նա­յին այդ «պն­դա­ճա­կատ­նե­րը», կար­ծես գտն­վել է. ո­րոշ ան­դամ­նե­րի վրա կոմպ­րո­մատ են գտել և ինչ­պես կա­սեր հան­ճա­րեղ Պա­րո­նյանն իր հե­րո­սի բե­րա­նով՝ ա­մու­սինն ան­կող­նում ան­հա­վա­տա­րիմ գտն­ված է: Ճիշտ է, մեր «պն­դա­ճա­կատ­նե­րի» կա­նայք չէ, որ ան­հա­վա­տա­րիմ են գտն­վել, այլ Սահ­մա­նադ­րա­կան դա­տա­րա­նի ի­րենց տղա­մարդ ա­մու­սին­նե­րը: Չգի­տեմ և դժ­վար է են­թադ­րել, թե ինչ­պես ի­րենց կպա­հեն այդ «պն­դա­ճա­կատ­նե­րի» կա­նայք, բայց ա­սեմ նրանց, որ ե­թե Հի­լա­րի Քլին­թո­նը նե­րեց Սպի­տակ տան օ­վա­լաձև սե­նյա­կում Մո­նի­կա Լևինս­կու հետ սեք­սով զբաղ­ված իր ա­մուս­նուն՝ երկ­րի նա­խա­գահ Բիլ Քլին­թո­նին, ա­պա մեր հայ կա­նայք ին­չու՞ պի­տի չնե­րեն ի­րենց ա­մու­սին­նե­րին, ո­րոն­ցից պրծ­նե­լու հա­մար վար­չա­պետն իր թի­մով ոչ մի մի­ջո­ցի առջև կանգ չի առ­նում: Ա­վե­լին ա­սեմ՝ հի­շե­լով պատ­մու­թյու­նը։ Երբ Ստա­լի­նին ա­սում են, թե Ռո­կո­սովս­կին շատ ժա­մա­նակ է անց­կաց­նում սի­րու­հի­նե­րի հետ, նա եզ­րա­կաց­նում է.
--Это ерун­да! А у ко­го нет лю­бов­ни­цы? Да­­же Бу­ден­ный, ко­му ско­ро сто лет, име­ет лю­бов­ни­цу и при том не од­ну!
Ճիշտ է, այ­սօր մեր երկ­րում Փա­շի­նյա­նի բե­րած հե­ղա­փո­խու­թյան բա­րո­յա­կան ար­ժեք­ներն ա­վե­լին են՝ ա­զա­տու­թյուն է տր­ված գե­յե­րին, տրանս­գեն­դեր­նե­րին, տրանս­վես­տիտ­նե­րին, լես­բու­հի­նե­րին, սա­կայն դա չի նշա­նա­կում, թե ար­տա­մուս­նա­կան կա­պե­րը դա­տա­պար­տե­լի չեն, մա­նա­վանդ, երբ տղա­մար­դը սե­փա­կան տիկ­նո­ջը դա­վա­ճա­նել է ոչ թե տղա­մար­դու, այլ կնոջ՝ ի­մա՝ հա­կա­ռակ սե­ռի հետ ու... ա­ռա­վել ևս, ե­թե այն ու­նի քա­ղա­քա­կան են­թա­տեքստ:
Ան­կեղծ ա­սած, իմ քն­նար­կե­լի­քը չեն Փա­շի­նյա­նի բե­րած հե­ղա­փո­խու­թյան սե­ռա­կան բնույ­թի բա­րո­յա­կան ար­ժեք­նե­րը, սա­կայն հի­շե­ցի մի դեպք՝ կապ­ված բա­րո­յա­կան նման ար­ժե­քի հետ: Ան­ցած դա­րում է կա­տար­վել դեպ­քը: Սկզ­բից ևեթ հայ­ցե­լով ըն­թեր­ցող­նե­րի նե­րո­ղամ­տու­թյու­նը՝ փաս­տեմ՝ ի­րե­րը կո­չե­լու եմ ի­րենց ա­նուն­նե­րով։
Շա­հու­մյա­նի դա­տա­խազն էր մի պատ­կա­ռե­լի, հիա­նա­լի գի­տե­լիք­նե­րի, մարդ­կա­յին բարձր բա­րո­յա­կան ար­ժեք­նե­րի կրող, Թա­մա­նյան դի­վի­զիա­յի հետ Երևա­նից Բեռ­լին հա­սած Սու­րեն Ե­րե­մի­չը: Նրա հա­կա­ռակ պատ­կերն էր դա­տա­խա­զի օգ­նա­կան Յու­րա Գուր­գե­նի Խա­չատ­րյա­նը: Վեր­ջինս ու­տող-խմող, ա­ռա­տո­րեն կյան­քը վա­յե­լող, փո­ղի ար­ժե­քը չգ­նա­հա­տող մարդ էր: Ա­սեմ, որ նրա հայ­րը Կի­րո­վա­բա­դում նույն­պես դա­տա­խազ էր ե­ղել: Յու­րան շատ ա­զա­տա­միտ և հա­մար­ձակ անձ­նա­վո­րու­թյուն էր: Մի ան­գամ Ե­րե­մի­չի ա­կան­ջին հաս­նում է, որ աշ­խա­տան­քից հե­տո Յու­րա­յի կա­բի­նետ աղ­ջիկ­ներ են հա­ճախ գա­լիս: Ե­րե­մի­չը հարց­նում է.
-Ա՛յ տղա, լսել եմ, որ հին­գից հե­տո քո կա­բի­նետ քած-մած ես բե­րում:
Յու­րան չըն­կճ­վե­լով, չփոր­ձե­լով ար­դա­րա­նալ, ի­րեն հա­տուկ շի­տա­կու­թյամբ, ան­գամ ծի­ծա­ղե­լով ա­սում է.
-Ե­րե­միչ, գի­տեմ, որ մինչև ժա­մը հին­գը իմ դա­տա­խազն ես: Կնե­րես, բայց չեմ կա­րող չհարց­նել՝ կա­րո՞ղ է հին­գից հե­տո էլ իմ համապատասխան մասի դա­տա­խազն ես:
Տր­ված պա­տաս­խա­նից Ե­րե­միչն ա­նակն­կա­լի է գա­լիս, փռթ­կում է և ար­ձա­գան­քում.
-Թքեմ ա­նա­մոթ ե­րե­սիդ:
Դեպ­քից հե­տո Ե­րե­մի­չը շա­րու­նա­կեց լավ հա­րա­բե­րու­թյուն­նե­րը Յու­րա Խա­չատ­րյա­նի հետ: Այն էլ ա­սեմ, որ Խա­չատրյանն այդ ժա­մա­նակ ա­մուս­նա­ցած էր:
Սահ­մա­նադ­րա­կան դա­տա­րա­նի ան­դամ­նե­րի վրա ճն­շում գոր­ծադ­րե­լու իշ­խա­նու­թյուն­նե­րի վար­քագ­ծի հետ կապ­ված հի­շե­ցի այս դեպ­քը:
Սոկ­րատ ՀՈՎ­ՍԵ­ՓՅԱՆ
Հ. Գ.1 Չէ՛, չեմ կար­ծում, թե «պն­դա­ճա­կատ­նե­րը» կու­նե­նան այդ­քան հա­մար­ձա­կու­թյուն, հա­մա­պա­տաս­խան­նե­րի մոտ կօգտ­վեն Յու­րա Խա­չատ­րյա­նի լեք­սի­կո­նից և գրա­վոր կգ­րեն որևէ տեղ: Բայց մի բան հաս­տատ գի­տեմ, որ այ­սօր ոչ միայն իս­կա­կան տղա­մար­դիկ, այլև շատ խան­դոտ կա­նայք ա­սում են՝ ոչ մե­կի, ինչ ա­թո­ռի էլ նս­տած լի­նի այդ մե­կը, գոր­ծը չէ քի­թը խո­թել ու­րի­շի սե­ռա­կան կյան­քի ո­լորտ ու քրք­րել կեղ­տոտ սպի­տա­կե­ղե­նը: Ճիշտ է, նրանք չեն օգտ­վում Յու­րա Խա­չատ­րյա­նի լեք­սի­կո­նից, բայց ա­սած­նե­րը հա­մա­րյա նույնն են...
Հ.Գ. 2 Այս­քա­նից հե­տո ա­ռա­ջար­կում եմ՝ թող ըն­թեր­ցողն ընտ­րի հրա­պա­րակ­մանս վեր­նա­գի­րը:
Դիտվել է՝ 46787

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ