Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Մեղ­քի վարձ­քը մահն է, բայց Աստ­ծո շնոր­հը` հա­վի­տե­նա­կան կյանք` մեր Տեր Հի­սուս Քրիս­տո­սի ձեռ­քով

Մեղ­քի վարձ­քը մահն է, բայց Աստ­ծո շնոր­հը` հա­վի­տե­նա­կան կյանք` մեր Տեր Հի­սուս Քրիս­տո­սի ձեռ­քով
18.02.2020 | 09:27
Ա­ղան­դա­վո­րա­կան շար­ժում­ներ, հա­յա­կոր­ծան սո­րո­սա­կան­ներ, խա­ղատ­ներ, ռոք ա­կումբ­ներ, գի­շե­րա­յին ա­կումբ­ներ, միա­սե­ռա­կան­նե­րի ա­կումբ­ներ, ... նմա­նա­տիպ հաս­տա­տու­թյուն­նե­րը ստեղծ­ված են հո­գե­պես, եր­բեմն էլ նաև ֆի­զի­կա­պես, մար­դուն ոչն­չաց­նե­լու հա­մար:
Քա­նի՜-քա­նի մար­դիկ ըն­կած են այս սա­տա­նա­յաս­տեղծ կա­ռույց­նե­րի թա­կար­դը և կոր­ծա­նում են թե՛ ի­րենց ըն­տա­նիք­նե­րը, թե հենց ի­րենց ու շար­ժում Աստ­ծո ար­դար բար­կու­թյու­նը: Եր­բեմն հարց է ծա­գում. ին­չու՞, ինչ­պե՞ս դա կա­րող է պա­տա­հել: Հայտ­նի է, և գի­տա­կա­նո­րեն հաս­տատ­ված, որ ցածր հա­ճա­խա­կա­նու­թյան լու­սա­յին է­ֆեկտ­նե­րը և ձայ­նե­րը մար­դուն հո­գե­կան կախ­վա­ծու­թյան մեջ են գցում: Մար­դը, մեկ-եր­կու ան­գամ հա­ճա­խե­լով այդ վայ­րեր, այլևս չի կա­րո­ղա­նում կտր­վել դրան­ցից, հենց այդ նեն­գա­միտ և սրա նման այլ հնարք­նե­րի շնոր­հիվ: Այ­սօր աշ­խար­հում լուրջ ինս­տի­տուտ­ներ են աշ­խա­տում` քայ­քա­յե­լու պե­տու­թյուն­նե­րը, ոչն­չաց­նե­լու ըն­տա­նիք­ներն ու ստր­կաց­նե­լու մար­դուն: Բայց ու՞մ է այդ ձեռն­տու, և ո՞վ է կանգ­նած դրա հետևում, ի­հար­կե սա­տա­նան` ողջ մարդ­կու­թյան չա­րի­քի աղ­բյու­րը, ո­րը գոր­ծում է մար­դու մի­ջո­ցով, մար­դու, ում հա­մար Քրիս­տոս Իր Փր­կա­րար Ա­րյու­նը հե­ղեց, որ­պես­զի ով հա­վա­տա Նրան հա­վի­տե­նա­կան կյան­քը ժա­ռան­գի, սա­կայն մարդ ա­րա­րա­ծը սա­տա­նա­յին ա­կան­ջա­լուր ար­հա­մար­հում է հա­վիեա­նա­կան կյանք պարգևո­ղին և իր մե­ռե­լո­տի գոր­ծե­րով Աստ­ծո ար­դար բար­կու­թյունն է շար­ժում բո­վան­դակ ստեղ­ծա­գոր­ծու­թյան վրա: Կյան­քի հոր­ձա­նու­տը ի­րեն է քա­շել բազ­մա­թիվ մարդ­կանց և կոր­ծան­ման եզ­րին կանգ­նեց­րել: Այդ­պի­սի մար­դիկ սո­վո­րա­բար ու­նե­նում են լուրջ խն­դիր­ներ, հիաս­թափ­ված են, ան­տար­բեր են շր­ջա­պա­տի, ըն­տա­նի­քի, ան­գամ սե­փա­կան ե­րե­խա­նե­րի հան­դեպ: Ա­րար­չի սե­րը չճա­նա­չե­լը կամ ան­գի­տո­րեն ար­հա­մար­հե­լը ար­դեն ինք­նա­կոր­ծան­ման սկիզբ է մար­դու հա­մար, քան­զի հա­մաշ­խար­հա­յին պատ­մու­թյան հան­գր­վան­նե­րը դի­տար­կե­լիս տես­նում ենք, որ ան­գի­տու­թյու­նը ոչ մի պա­րա­գա­յում չի փր­կել ազ­գե­րին, ժո­ղո­վուրդ­նե­րին, պե­տու­թյուն­նե­րին ու հենց մար­դուն, և դար­ձել է կորս­տյան ու կոր­ծան­ման պատ­ճառ:
Ա­մեն բան ա­նում և ա­մեն մի­ջո­ցի դի­մում են, որ մեր ե­րե­խա­նե­րին ան­գամ մեր ձեռ­քից խլեն ու զոհ մա­տու­ցեն սա­տա­նա­յին, ո­րով­հետև, ե­թե մար­դու զա­վա­կը դառ­նում է ա­ղան­դա­վոր, խա­ղա­մոլ (սրանք խաբ­ված մար­դիկ են, ո­րոնք ա­մեն ան­գամ մեծ գու­մար­ներ տա­նուլ տա­լուց հե­տո մտա­ծում են, թե այս ան­գամ կկ­րեն և այս­պես կա­մաց-կա­մաց ա­ռա­վել են մխրճ­վում թշ­նա­մու լա­րած թա­կար­դը), թմ­րա­մոլ (այս ա­րա­տը մեծ մա­սամբ տա­րած­վում է ռոք ա­կումբ­նե­րում), ան­բա­րո­յա­կան կամ միա­սե­ռա­կան, նա այլևս մե­րը չէ, չի ըն­դու­նում ոչ մի խրատ, ան­տե­սում է բո­լոր բա­րո­յա­կան նոր­մե­րը և իր ցան­կու­թյուն­նե­րը բա­վա­րա­րե­լու հա­մար պատ­րաստ է դի­մե­լու ա­մեն տե­սակ պիղծ քայ­լի: Հե­ռուս­տա­տե­սու­թյան, հա­մա­ցան­ցի մի­ջո­ցով մեզ հյուր են գա­լիս ան­բա­րո­յա­կան­ներ, ո­րոնք գո­վա­բան­վում են, մար­դաս­պա­նու­թյուն, գո­ղու­թյուն, դա­ժան տե­սա­րան­ներ ներ­կա­յաց­նող ֆիլ­մեր, ո­րոնք ա­մե­նաու­ղիղ ի­մաս­տով ազ­դում են մար­դու վար­քագ­ծի վրա: Եվ դա էլ ու­նի գի­տա­կան հենք. այն, ինչ մարդ տես­նում է, պահ­պան­վում է են­թա­գի­տակ­ցու­թյան մեջ և ար­տա­հայտ­վում վար­քագ­ծով, դեռևս իր ժա­մա­նա­կին Ա­րիս­տո­տելն ա­սել է. «Մար­դը նմա­նա­կող էակ է», իսկ ԱՄՆ-ում 35 տա­րի ա­ռաջ գիտ­նա­կան­նե­րը նա­հանգ­նե­րից մե­կում այդ­պի­սի գի­տա­փորձ են կա­տա­րել. 2 ա­միս շա­րու­նակ հե­ռուս­տա­տե­սու­թյամբ ֆիլ­մե­րի, գո­վազ­դի տես­քով ցու­ցադ­րել են ան­բա­րո­յա­կա­նու­թյուն և կո­ղո­պուտ, ար­դյուն­քում դրանք ա­ճել են մոտ 70 տո­կո­սով, ա­պա ցու­ցադ­րել են ավ­տով­թար­ներ, ար­դյուն­քում 2 ամս­վա ըն­թաց­քում 62-70 տո­կո­սով ա­ճել են ավ­տով­թար­նե­րը: Այ­սօր ա­վե­լի վատ­թար է վի­ճա­կը` հե­ռուս­տա­տե­սու­թյա­նը գու­մար­վել են հա­մա­ցան­ցը, սմարթ­ֆոն­նե­րը:
Հարց` Իսկ ո՞վ է կանգ­նած դրա հետևում, ու՞մ է անհ­րա­ժեշտ, որ ա­յօր­վա մար­դը լի­նի խա­ղա­մոլ, թմ­րա­մոլ, այ­լա­սեր­ված, ա­ղան­դա­վոր, ամ­բար­տա­վան, դա­ժան ու դժ­բախտ, չէ՞ որ այ­սօր հենց դա է քա­րոզ­վում զա­նա­զան հնա­րա­վոր ու անհ­նար մի­ջոց­նե­րով: Աստ­վա­ծա­խոս Պո­ղոս ա­ռա­քյալն ա­սում է. «Այս բանն ի­մա­ցիր, որ վեր­ջին օ­րե­րին չար ժա­մա­նակ­ներ պի­տի գան, երբ մար­դիկ պի­տի լի­նեն անձ­նա­սեր, փո­ղա­սեր, հպարտ, ամ­բար­տա­վան, հայ­հո­յող, ծնող­նե­րին անհ­նա­զանդ, անշ­նոր­հա­կալ, ան­մա­քուր, ան­հաշտ, ան­գութ, բան­սար­կու, ան­ժուժ­կալ, դա­ժա­նա­բա­րո, ան­բա­րե­սեր, մատ­նիչ, հան­դուգն, մե­ծա­միտ, ա­վե­լի շատ հեշ­տա­սեր, քան աստ­վա­ծա­սեր, մար­դիկ, որ ու­նեն աստ­ված­պաշ­տու­թյան կեր­պա­րանք, սա­կայն ու­րա­ցել են նրա զո­րու­թյու­նը» (Բ Տիմ. 3; 1-5):
Մենք իս­կա­պես ապ­րում ենք աշ­խար­հա­կոր­ծան վեր­ջին ժա­մա­նակ­նե­րում, և սթափ­վել է պետք, այ­լա­պես վե­րա­հաս պա­տու­հա­սը չի ու­շա­նա։
Կա ևս մեկ կոր­ծա­նիչ երևույթ` ա­նո­րակ, մար­դաս­պան սնուն­դը` E կոչ­վող սնն­դա­յին հա­վե­լում­նե­րով, ո­րոնց մեջ կան քի­միա­կան ներ­կա­նյու­թեր, գե­նե­տի­կո­րեն ձևա­փոխ­ված մթերք, կա­յու­նա­ցու­ցիչ­ներ, քի­միա­կան միա­ցու­թյուն­ներ, ո­րոնք ան­գամ որ­դերն ու կեն­դա­նի­նե­րը չեն ու­տում: Այդ տե­սակ չա­րո­րակ սնուն­դը մարդ­կանց մեջ ա­ռա­ջաց­նում է ա­լեր­գիա, մար­դիկ ձեռք են բե­րում զա­նա­զան հի­վան­դու­թյուն­ներ, չա­րո­րակ ու­ռուցք­ներ, սիրտ-ա­նո­թա­յին, ա­ղես­տա­մոք­սա­յին հա­մա­կար­գի խն­դիր­ներ, ա­րյան ճն­շում, մաշ­կա­յին հի­վան­դու­թյուն­ներ, ա­ռա­ջա­նում է ընկ­ճախտ։ Այդ­պի­սի սնունդ օգ­տա­գոր­ծող մար­դիկ դյու­րագր­գիռ են ու ցր­ված, և այս ա­մենն էլ հաս­տատ­ված է գի­տու­թյան կող­մից: «Ով մե­ղան­չում է իր Ա­րար­չի հան­դեպ, նա կընկ­նի բժշ­կի ձեռ­քը» (Սի­րաք 38:15), դա­տե­լով աստ­վա­ծաշն­չյան այս տո­ղե­րից կա­րող ենք վս­տա­հա­բար ա­սել, որ չա­րո­րակ սնունդն ըն­դու­նե­լը նույն­պես մեղք է, ո­րով­հետև ազ­դում է մար­դու և՛ հո­գե­կան և՛ ֆի­զի­կա­կան ա­ռող­ջու­թյան վրա, քան­զի գի­տենք, որ մեղ­քը հետևանք է ծնում:
Մար­դը իր վար­քագ­ծով մեծ ազ­դե­ցու­թյուն է ու­նե­նում բնու­թյան, տա­րերք­նե­րի և կլի­մա­յի վրա, և ինչ­քան բա­ցա­սա­կան է նրա վար­քա­գի­ծը, այն­քան մեծ է ազ­դե­ցու­թյու­նը բնու­թյան, կլի­մա­յի վրա, և այն­քան շատ է հա­կազ­դե­ցու­թյու­նը: Բնու­թյու­նը պատ­ժում է մար­դուն` նրա չա­րու­թյան պատ­ճա­ռով, և որ­պես հետևանք թող­նում բազ­մա­թիվ ա­վե­րա­ծու­թյուն­ներ, հի­վան­դու­թյուն­ներ, ին­չին ա­կա­նա­տես ենք մենք այ­սօր, սա ևս հաս­տատ­ված է գի­տու­թյան կող­մից:
Այս­պես է ստեղ­ծել մեզ Աստ­ված, որ յու­րա­քան­չյուր չա­րու­թյան հա­մար ստա­նանք պա­տաս­խան` խրատ­վե­լու հա­մար: Յու­րա­քան­չյուր մեղք ծնում է ի­րեն հա­տուկ հետևանք­ներ. թմ­րա­մո­լու­թյու­նը, այ­լա­սեր­վա­ծու­թյու­նը ծնում են սպիդ, ա­ղան­դա­վո­րու­թյու­նը` հո­գե­կան խան­գա­րում­ներ, խա­ղա­մո­լու­թյու­նը` նևրոզ, հո­գե­կան ան­կա­յուն վի­ճակ, ա­նա­ռա­կու­թյու­նը` զա­նա­զան սե­ռա­կան հի­վան­դու­թյուն­ներ, գի­շե­րա­յին, ռոք ա­կումբ­նե­րում ծաղ­կում են թմ­րա­մո­լու­թյու­նը, ան­բա­րո­յա­կա­նու­թյու­նը...
Տե՛ս, մա՛րդ Աստ­ծո, թե սա­տա­նան ինչ­պի­սի ո­րո­գայթ­ներ է լա­րել, որ­պես­զի քեզ թա­կար­դը գցի ու կոր­ծա­նի, իսկ դու չես էլ նկա­տում, ապ­րում ես կու­րա­ցած, նվաս­տա­ցած, քեզ նե­տած քո իսկ ստեղ­ծած խն­դիր­նե­րի մեջ: Ո­մանք կհարց­նեն, թե կա՞ ելք, և ո՞րն է ել­քը: Նման ի­րա­վի­ճա­կից դուրս գա­լու միակ ու անկ­րկ­նե­լի ել­քը Քրիս­տոս է Իր ա­պաշ­խա­րու­թյան կո­չով, ինչ­պես Սուրբ Գիրքն է վկա­յում. «Ա­պաշ­խա­րե­ցե՛ք, ո­րով­հետև մո­տե­ցել է Եր­կն­քի թա­գա­վո­րու­թյու­նը» (Մատթ. 4; 17), «...բայց ա­սում եմ ձեզ, ե­թե չա­պաշ­խա­րեք, բո­լորդ էլ նույն­պես կկոր­չեք» (Ղուկ 13; 3):
Այս­քան թա­գա­վոր­ներ, մե­ծա­հա­րուստ­ներ են ե­կել-գնա­ցել, շքեղ պա­լատ­ներ կա­ռու­ցել, հի­մա ու՞ր են նրանց պա­լատ­ներն ու գե­րեզ­ման­նե­րը, շա­տե­րի ա­նուն­ներն ան­գամ ան­հայտ են, ե­րեք-չորս սե­րունդ այն կողմ ոչ ոք չի հի­շե­լու ձեր գո­յու­թյան մա­սին, մո­ռաց­վե­լու են ձեր հիշ­տա­կը, ա­նուն­ներն ու գե­րեզ­ման­ներն ան­գամ, էլ ին­չի՞ վրա է մար­դը իր հույ­սը դրել:
Զղ­ջա­ցեք, խոր­հե­ցեք ձեր անմ­տու­թյուն­նե­րի մա­սին, վճ­ռա­կա­նո­րեն հետ կանգ­նե­ցեք չար ըն­թաց­քից, խնդ­րե­ցեք Աստ­ծուց ձեր մեղ­քե­րի հա­մար թո­ղու­թյուն, այ­ցե­լեք ե­կե­ղե­ցի, խո­սեք ձեր քա­հա­նա­յի հետ, խոս­տո­վա­նե­ցեք ձեր մեղ­քե­րը և ապ­րեք որ­պես բա­րե­պաշտ քրիս­տո­նյա, որ­պես տունկ դրախ­տա­յին Աստ­ծո տան մեջ, ո­րով­հետև գր­ված է. «Եվ պի­տի լի­նի այն­պես, որ ա­մեն ոք, որ Տի­րոջ ա­նու­նը կան­չի, պի­տի փրկ­վի» (Հովհ. 7; 39):
Երբ Տեր Աստ­ված Սո­դոմն ու Գո­մո­րը պի­տի կոր­ծա­ներ, Ի­րեն հա­վա­տա­րիմ ծա­ռա Ղով­տին պատ­վի­րեց. «Փր­կի՛ր անձդ, ետ չնա­յես, կանգ չառ­նես» (Ծննդ. 19;17-21): Այս պատ­գա­մը Աստ­ված այ­սօր էլ քեզ է ուղ­ղում` մա՛րդ ա­րա­րած, որ սե­փա­կան սո­դոմ ու գո­մորն ես ստեղ­ծել քո ներ­սում, դուրս ա­րի այս վի­ճա­կից, այլևս նախ­կին մեղ­քե­րիդ մի՛ նա­յիր, գնա՛ դե­պի Քրիս­տոս, Նրա Ա­րյամբ գն­ված Սուրբ Ե­կե­ղե­ցու մի­ջո­ցով, ո­րի գլու­խը հենց Ին­քը` Քրիս­տոս է, և փր­կիր հո­գիդ վե­րա­հաս պա­տու­հա­սից, այ­լա­պես չես խու­սա­փի կոր­ծա­նու­մից, կզղ­ջաս, բայց ուշ կլի­նի, ինչ­պես Նո­յի ժա­մա­նակ­նե­րում, և ինչ­պես Սուրբ Գիրքն է վկա­յում «...ոչ մի մար­մին չի փրկ­վի» (Մատթ. 24; 22-23)
Տեր Ա­հա­րոն քա­հա­նա ՄԵԼ­ՔՈՒ­ՄՅԱՆ
Գո­րի­սի տա­րա­ծաշր­ջա­նի հոգևոր հո­վիվ
Դիտվել է՝ 2635

Մեկնաբանություններ