Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ճաշ­կե­րույթ՝ Ար­գիշ­տի թա­գա­վո­րի հետ

Ճաշ­կե­րույթ՝ Ար­գիշ­տի թա­գա­վո­րի հետ
21.02.2020 | 00:47
Այս տար­վա հուն­վա­րին Գե­ղար­քու­նի­քի մար­զի Լճա­շեն հա­մայն­քում Եվ­րա­միու­թյան ֆի­նան­սա­կան ա­ջակ­ցու­թյամբ մեկ­նար­կել է «Պատ­մու­թյան դար­պաս­ներ» գի­տա­ժա­ման­ցա­յին ծրա­գի­րը, որն ի­րա­կա­նաց­նում է «Տա­րած­քա­յին զար­գաց­ման և հե­տա­զո­տու­թյուն­նե­րի կենտ­րոն» ՀԿ-ն Լճա­շե­նի հա­մայն­քա­պե­տա­րա­նի հետ գոր­ծըն­կե­րու­թյամբ:
Ծրագ­րի նպա­տակն է Գե­ղար­քու­նի­քի մար­զի Լճա­շեն բնա­կա­վայ­րի բա­ցա­ռիկ հնա­գի­տա­կան և պատ­մամ­շա­կու­թա­յին հարս­տու­թյան հան­րահռ­չակ­ման մի­ջո­ցով տա­րա­ծաշր­ջա­նում զար­գաց­նել տու­րիզ­մի տար­բեր ուղ­ղու­թյուն­նե­րը` շեշ­տադ­րե­լով ար­կա­ծա­յին, հնա­գի­տա­կան և գի­տա­կան տու­րիզ­մը:
Ծրագ­րի շր­ջա­նակ­նե­րում ոչ միայն կս­տեղծ­վի առն­վազն 20 աշ­խա­տա­տեղ, այլև հա­մայն­քում կձևա­վոր­վի այն­պի­սի մի­ջա­վայր, ո­րը նպաս­տա­վոր կլի­նի զբո­սաշր­ջա­յին ըն­տա­նե­կան բիզ­նես­նե­րի ծաղկ­ման և զար­գաց­ման հա­մար` հյու­րատ­ներ, գաստ­րո­բա­կեր, վար­պե­տաց դա­սեր և հա­րա­կից տա­րաբ­նույթ ծա­ռա­յու­թյուն­ներ:
Ծրագ­րում կարևոր բա­ղա­դիրչ է հա­մայն­քի ե­րի­տա­սարդ­նե­րի և կա­նանց մաս­նա­գի­տա­կան ու­սու­ցու­մը։ Տար­բեր մաս­նա­գի­տու­թյուն­նե­րի գծով (թան­գա­րա­նա­գետ, զբո­սա­վար, լու­սան­կա­րիչ, սպա­սարկ­ման ո­լոր­տի աշ­խա­տող, մա­տու­ցող, խո­հա­րար, հյու­րա­տան կա­ռա­վա­րիչ) ե­րի­տա­սարդ­նե­րի հա­մար կանց­կաց­վի անվ­ճար մաս­նա­գի­տա­կան ու­սու­ցում։ Մաս­նա­կից­նե­րը զու­գա­հեռ կմաս­նակ­ցեն նաև անգ­լե­րե­նի դա­սըն­թաց­նե­րի։
Մեկ այլ՝ «Ճամ­փի ըն­կեր» ծրագ­րի շր­ջա­նակ­նե­րում ստեղծ­վե­լու են փոս­տա­յին բա­ցիկ­ներ‚ որ­տեղ նշ­վե­լու են Գե­ղար­քու­նի­քի մար­զի‚ այդ թվում նաև Լճա­շե­նի պատ­մամ­շա­կու­թա­յին հե­տաք­րք­րու­թյուն ներ­կա­յաց­նող վայ­րե­րը։ Զբո­սաշր­ջիկ­նե­րին ա­ռա­ջարկ­վե­լու են նշ­ված տա­րածք­նե­րը հաս­նե­լու եր­թու­ղի­ներ։
Նման ծրագ­րե­րի նպա­տա­կը հա­մայն­քի‚ մար­զի սո­ցիալ-տն­տե­սա­կան զար­գա­ցումն է‚ Սևա­նա լճի պահ­պա­նու­թյու­նը։
Նշենք‚ որ Լճա­շե­նը Հա­յաս­տա­նի հնա­գույն բնա­կա­վայ­րե­րից է, ու­նի պատ­մամ­շա­կու­թա­յին հա­րուստ ժա­ռան­գու­թյուն‚ և վե­րոն­շյալ նա­խա­ձեռ­նու­թյուն­նե­րով հան­րահռ­չակ­վում է այդ հարս­տու­թյու­նը։ Լճա­շե­նի հնա­գի­տա­կան նյու­թե­րի մեջ եր­կա­նիվ և քա­ռա­նիվ սայ­լե­րից ու ռազ­մա­կառ­քե­րից բա­ցի, ա­ռանձ­նա­հա­տուկ ար­ժեք են ներ­կա­յաց­նում նաև ցու­լե­րի բրոն­զե ար­ձա­նիկ­նե­րը, ոս­կե­ձույլ գոր­տը և 25 տե­սա­կի ոս­կյա այլ ա­ռար­կա­նե­րը, ո­րոնք պատ­րաստ­վել են Ք. ա. 2-րդ հա­զա­րա­մյա­կի կե­սե­րին` հա­վա­նա­բար Զո­դից բեր­ված ոս­կով։ Ար­ժե­քա­վոր է նաև Լճա­շե­նի գու­նա­զարդ, կե­տա­զարդ ու նախ­շա­զարդ խե­ցե­ղե­նը, ո­րը փո­խա­րի­նե­լու ե­կավ սև փայ­լով պարզ խե­ցե­ղե­նին։
Փայ­տե գտա­ծո­նե­րը ևս հե­տաք­րք­րու­թյուն են ներ­կա­յաց­նում ու­սում­նա­սի­րող­նե­րի հա­մար. կեն­ցա­ղա­յին ա­ռար­կա­նե­րը (գդալ, շե­րեփ, բա­ժակ, դույլ, սե­ղան) պատ­կե­րա­ցում են տա­լիս ժա­մա­նա­կաշր­ջա­նի կեն­ցա­ղի մա­սին։
Լճա­շե­նի ար­ժե­քա­վոր գտա­ծո­նե­րից է ու­րար­տա­կան թա­գա­վոր Ար­գիշ­տի Ա­ռա­ջի­նի սե­պա­գիր ար­ձա­նագ­րու­թյու­նը՝ Իշ­տի­կու­նի քա­ղա­քի ¥ըստ ո­րոշ հե­տա­զո­տող­նե­րի՝ դա հենց Լճա­շենն է¤ գրավ­ման մա­սին հի­շա­տակ­մամբ։
Լճա­շե­նի նյու­թե­րը պահ­վում և ցու­ցադր­վում են էր­մի­տա­ժում (Սանկտ Պե­տեր­բուրգ) և Հա­յաս­տա­նի պատ­մու­թյան թան­գա­րա­նում։
Նշ­ված ծրագ­րե­րի շր­ջա­նակ­նե­րում նա­խա­տես­վում է գյու­ղի տա­րած­քում վե­րա­կանգ­նել հին բրոն­զե­դա­րյա‚ ու­րար­տա­կան ժա­մա­նա­կաշր­ջա­նի լճա­շե­նյան մշա­կույ­թը։ Լճա­շեն այ­ցե­լող հյու­րե­րը հնա­րա­վո­րու­թյուն կու­նե­նան շփ­վե­լու այդ մշա­կույ­թի հետ՝ կրել հնա­գույն հան­դեր­ձանք‚ Ար­գիշ­տի թա­գա­վո­րի հետ մաս­նակ­ցել թա­գա­վո­րա­կան ճաշ­կե­րույ­թի‚ գյու­ղում շր­ջա­գա­յել հնա­գույն սայ­լե­րով և այլն։
Լի­լիթ ԳԱԲ­ՐԻԵ­ԼՅԱՆ
Դիտվել է՝ 3081

Մեկնաբանություններ