Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Լիբանանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը

Լիբանանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը
22.02.2020 | 02:06

Լիբանանի առողջապահության նախարար Համադ Հասանը հայտարարել է, որ գրանցվել է կորոնավիրուսով հիվանդանալու առաջին դեպքը՝ հայտնել է al-Mayadeen լիբանանյան հեռուստաալիքը: Լիբանանի՝ կորոնավիրուսով հիվանդանալու մեջ կասկածվող քաղաքացուհին երկիր է ժամանել ուրբաթ առավոտյան Իրանից մեկնած ինքնաթիռով: Նրան տեղափոխել են Ռաֆիկ Հարիրիի հիվանդանոց: Իրանի իշխանությունները փետրվարի 21-ին հայտարարել են երկրի Կում, Արաք, Թեհրան եւ Գիլյան քաղաքներում կորոնավիրուսով հիվանդանալու 18 դեպքի մասին, որոնցից ութն ավարտվել է մահով:

Դիտվել է՝ 844

Մեկնաբանություններ