ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը, պաշտոնը լքելուց առաջ, հրաժեշտի խոսքում ասել է, որ ՈՒկրաինայում խաղաղության հասնելը պարադոքսալ կերպով կախված է Կիևին մատակարարվող զենքի քանակից։ Նա նաև նշել է, որ պետք է խաղաղ բանակցություններ վարել Ռուսաստանի մասնակցությամբ, և վստահություն է հայտնել, որ ՈՒկրաինան կդառնա դաշինքի անդամ։               
 

Վիետնամում ապաքինվել են կորոնավիրուսով բոլոր հիվանդները

Վիետնամում ապաքինվել են կորոնավիրուսով բոլոր հիվանդները
25.02.2020 | 22:21

Բոլոր 16 հիվանդները, որոնք վարակվել էին CОVID19 նոր կորոնավիրուսով և գտնվում էին Վիետնամի հիվանդանոցների ինֆեկցիոն բաժանմունքներում, ներառյալ՝ երեք ամսական մի աղջնակ, լիովին ապաքինվել են, հայտնել է «VNExpress» պորտալը՝ հղում անելով առողջապահության նախարարությանը:


Վիետնամի առողջապահության նախարարությունը երեքշաբթի հայտնել է, որ բոլոր 16 հիվանդները, որոնց մոտ հաստատվել էր նոր կորոնավիրուսով վարակվելը, ապաքինվել և դուրս են գրվել հիվանդանոցներից: Նոր վարակվածներ չեն գրանցվել փետրվարի 13-ից:

Դիտվել է՝ 933

Մեկնաբանություններ