Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Ամրամ Մակինյան. Սա զավեշտ է, շինծու ու փուչ գործ և քաղաքական հետապնդում Սերժ Սարգսյանի նկատմամբ

Ամրամ Մակինյան. Սա զավեշտ է, շինծու ու փուչ գործ և քաղաքական հետապնդում Սերժ Սարգսյանի նկատմամբ
25.02.2020 | 22:26

Ես խոստացել եմ՝ հանրությանը ցույց տալ, թե այս քրեական գործը ինչպես է կառուցվել, ինչ կա քրեական գործում, ինչ աղաղակող փաստեր կան այն մասին, որ պարոն Սարգսյանի նկատմամբ իրականացվում է քրեական հետապնդում, սա ուղղակի զավեշտ է, որ կարող է կոչվել քրեական գործ, այն կարող է դառնալ մեղադրանք, կարող է գալ դատարան՝ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին և մյուսների գործով դատավարությունից հետո լրագրողներին ասաց Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանը: Հարցին՝ քաղաքական ենթատեքստ կա՞, նա պատասխանեց. «Ենթատեքստ չկա, ուղղակի քաղաքական հետապնդում է, և ուղղված է պարոն Սարգսյանի քաղաքական գործունեության համար ինչ-որ զսպման մեխանիզմ գտնելուն,- ասաց նա:- Մենք հերթականությամբ ներկայացնելու ենք այս քրեական գործի քրեական գործ չլինելը, շինծու ու փուչ լինելը»:


Լրագրողները փորձում էին պաշտպանից մեկնաբանություն ստանալ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությունների վերաբերյալ, բայց նա ասաց, որ չի ճանաչում անվտանգության խորհրդի քարտուղարին, ուստի չի կարող պատասխանել նրա հայտարարություններին:
Ամրամ Մակինյանը նշեց, որ գործում կան էական բացթողումներ: «Նախաքննական մարմինը պետք է ուշադրություն դարձներ նրան, որ կազմակերպությունը դիզելային վառելիքը գնել է 430 դրամով 100-ավոր տոննաներով և սկսել է վաճառել ավելի էժան՝ 330, 340 դամով: Սրա մասին նախաքննության փուլում ասում ենք վարույթն իրականացնող մարմնին, որ այստեղ պետք են դատահաշվապահական փորձաքննություն անել և մի շարք հանգամանքներ պարզել: Օրինակ՝ այս կազմակերպությունն առնվազն չէր կարող 420 դրամով պետությանը դիզելային վառելիք մատակարարել, երբ նույն ժամանակահատվածում ձեռք է բերում 440, 460 դրամով: Սա ինչի՞ մասին է խոսում. խոսքը «Մաքսհուր» կազմակերպության մասին է»,- նշեց նա: Ըստ փաստաբանի պետք էր բազմակողմանի, օբյեկտիվ Քրեադատավարական օրենսգրքի 17 հոդվածի (գործի արդարացի քննությունը) պահանջները պահպանել, հավաքել ոչ միայն մեղադրող ապացույցներ, այլ նաև արդարացնող, չխոչընդոտել պաշտպանական կողմին: Նա նշեց, որ բազմաթիվ հարցումներ են արել ՊԵԿ-ին, որտեղից պատասխանել են, որ իրենց հայցած տեղեկությունն առևտրային գաղտնիք է պարունակում: «Տպավորություն է, որ մենք այդ տեղեկությունները պետք է տանենք ու մեր գրասենյակներում օգտագործենք, սակայն մենք կոնկրետ նշում ենք, թե այդ տեղեկություններն ինչ նպատակով են անհրաժեշտ՝ կոնկրետ քրգործով կոնկրետ անձի պաշտպանություն իրականացnելու համար»,- ասաց նա: Դատախազը հերքում է, որ մեկ ցուցմուքնի հիման վրա է մեղադրանք առաջադրվել երրորդ նախագահին, փաստաբանն ասաց, որ կզարմանար, եթե դատախազն այլ պատասխան տար: «Մենք այդ մասին կխոսենք հաջորդ դատավարության փուլերում: Ես պնդում եմ՝ այդ մեկ ցուցմունքն էլ չկա: Միայն ցուցմունքի փաստացի թղթի կարված լինելը չի նշանակում, որ դա կշիռ ունի»,- նշեց նա:

Դիտարկմանը՝ գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանը, ում ցուցմունքի հիման վրա մեղադրանք է առաջադրվել Սերժ Սարգսյանին, այստեղ էր, Մակինյանը նշեց, որ անուններ չի ցանկանում տալ և Կարապետյանին վերաբերող որևէ հարցի չպատասխանեց: «Պարոն նախագահն առերես հարցաքննվել է մեկ անգամ իր դեմ ցուցմունք տված անձի հետ: Կհամոզվեք, որ ցուցմունք էլ չկա: Ամեն ապացույց չէ, որ կարող է անցնել Քրեական օրենսգրքի նախատեսված մաղերով և մնա որպես ապացույց»,- ասաց նա:

Դիտվել է՝ 1172

Մեկնաբանություններ