Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Բո­լո­րի հա­մար ծի­ծա­ղե­լի է Փա­շի­ն­յան-փրկ­չի կեր­պա­րը»

«Բո­լո­րի հա­մար ծի­ծա­ղե­լի է Փա­շի­ն­յան-փրկ­չի կեր­պա­րը»
10.03.2020 | 01:03

Հան­րաք­վեի քա­րո­զար­շա­վի այս մի քա­նի օ­րե­րին բուկ­լետ պատ­ռող աղջ­կա­նից մինչև ինք­նաս­պա­նու­թյուն գոր­ծող մար­դու տե­սա­րան­նե­րի ա­կա­նա­տես ե­ղանք, բայց այդ­պես էլ չհաս­կա­ցանք, թե ին­չի հա­մար է այս հան­րաք­վեն։ Նի­կոլ Փա­շի­նյա­նի գլ­խա­վո­րու­թյամբ իմ­քայ­լա­կան­նե­րը բուկ­լետ­ներ են բա­ժա­նում, ո­րոնք չեն էլ կար­դում մար­դիկ։ Չկա մի քա­ղա­քա­կան, ի­րա­վա­կան բա­ցատ­րու­թյուն, ի վեր­ջո, ին­չու՞ է իշ­խա­նու­թյու­նը այս հա­մա­պե­տա­կան մի­ջո­ցա­ռու­մը կազ­մա­կեր­պել։ «Քա­ղա­քա­ցիա­կան գի­տակ­ցու­թյուն» ՀԿ-ի նա­խա­գահ ՆԱ­ՐԵԿ ՍԱՄ­ՍՈ­ՆՅԱ­ՆԻ հետ զրու­ցել ենք քա­րո­զար­շա­վի ըն­թաց­քի և հնա­րա­վոր զար­գա­ցում­նե­րի թե­մա­յով։

-Ինչ­պե՞ս եք գնա­հա­տում քա­րո­զար­շա­վի ըն­թաց­քը։
-Քա­րո­զար­շա­վի ըն­թաց­քի վե­րա­բե­րյալ և «Ա­յո»-ի, և «Ոչ»-ի ճամ­բար­նե­րում կան­խա­տե­սե­լիու­թյուն կա: «Ո­չը» պա­սիվ քա­րո­զար­շա­վա­յին մար­տա­վա­րու­թյուն է ընտ­րել՝ շատ կոնկ­րետ հիմ­նա­վո­րե­լով այդ դիր­քո­րո­շու­մը։ Իշ­խա­նու­թյունն էլ ու­շա­ցած սկ­սեց իր քա­րոզ­չու­թյու­նը։ «Ա­յո»-ի պա­րա­գա­յում մեկ դե­րա­սա­նի թատ­րո­նի հետ կր­կին գործ ու­նենք, մինչ­դեռ «Ոչ»-ի ճամ­բա­րը բա­վա­կան բազ­մա­շերտ ու բազ­մաբևեռ է։ Մի կող­մից ի­րա­վա­բան­նե­րը, մյուս կող­մից էլ այդ շտա­բում ֆոր­մալ ա­ռու­մով չընդգրկված բոյ­կո­տի կողմ­նա­կից­նե­րը, ո­րոնք, ըստ էու­թյան, է­լի «Ա­յո»-ի հա­կա­դիր բևե­ռում են։
-Ինչ­պես հա­մա­պե­տա­կան ցան­կա­ցած մի­ջո­ցա­ռում, այս հան­րաք­վեն էլ Նի­կոլ Փա­շի­նյանն է իր ու­սե­րին տա­նում, հիմ­նա­կան դե­րա­կա­տա­րը նա է։ Փաս­տո­րեն, 2 տա­րի ա՞նց էլ իշ­խա­նու­թյու­նում թիմ չկա, մար­դիկ, ո­րոնք հան­րու­թյա­նը քիչ թե շատ հա­վատ կներ­շն­չեն։
-Իշ­խա­նա­փո­խու­թյու­նից ա­ռաջ էլ ողջ գոր­ծըն­թա­ցը մեկ ան­ձի վրա էր հիմն­ված, իշ­խա­նա­փո­խու­թյու­նից հե­տո ա­ռա­վել ևս այդ­պես է, ա­մեն ինչ մեկ ան­ձով է պայ­մա­նա­վոր­ված։ Հա­յաս­տա­նում քա­ղա­քա­կան ո­րո­շում­նե­րը կա­յաց­նում է մեկ անձ, պա­տաս­խա­նատ­վու­թյու­նը դր­ված է այդ մեկ ան­ձի վրա։ Եվ այդ մեկ անձն է, որ կա­րող է իր վրա վերց­նել այս քա­րո­զար­շա­վի ողջ ըն­թաց­քը։ Սա խո­սում է քա­ղա­քա­կան իշ­խա­նու­թյան, թի­մի ո­րա­կի մա­սին։ Պետք չէ զար­մա­նալ, որ իշ­խա­նու­թյու­նում չկան երկ­րորդ, եր­րորդ, չոր­րորդ հա­մար­ներ։ Կա Նի­կոլ Փա­շի­նյան, որ ոչ միայն ինքն է ի­րեն հա­մե­մա­տում Հի­սու­սի հետ, այլև իր թիմն էլ վս­տահ է, որ նա Հի­սուսն է։
-Տե­սա­կետ կա, որ ա­ռանց կեղ­ծի­քի իշ­խա­նու­թյա­նը չի հա­ջող­վի հան­րաք­վեն անց­կաց­նել։ Ձեր դի­տարկ­մամբ, նախ­կի­նում մշ­տա­պես ընտ­րա­կեղ­ծիք­նե­րից խո­սող այս իշ­խա­նու­թյու­նը կգ­նա՞ կեղ­ծիք­նե­րի։
-Ամ­բող­ջու­թյամբ հա­մա­միտ եմ այդ տե­սա­կե­տին։ Վս­տահ եմ, որ ե­թե 25 տո­կո­սի չափ «Ա­յո» ա­պա­հո­վե­ցին, միան­շա­նակ դա լի­նե­լու է բա­ցա­ռա­պես ընտ­րա­կեղ­ծիք­նե­րի ճա­նա­պար­հով, ո­րով­հետև չկա էյ­ֆո­րիա, իշ­խա­նու­թյան վար­կա­նի­շը գնա­լով ան­կում է ապ­րում։ Կար­ծում եմ՝ իշ­խա­նու­թյունն այ­սօր 40 տո­կո­սից ա­վե­լի վս­տա­հու­թյուն չու­նի հան­րու­թյան շր­ջա­նում։ Ինչ վե­րա­բե­րում է ի­րենց նախ­կին հայ­տա­րա­րու­թյուն­նե­րին, այդ թվում ընտ­րա­կեղ­ծիք­նե­րին, ես չեմ զար­մա­նա, որ այ­սօր­վա իշ­խա­նու­թյուն­նե­րը խո­սեն ընտ­րա­կեղ­ծիք­նե­րից ու նաև ընտ­րա­կեղ­ծիք­ներ ա­նեն։ Մենք տե­սել ենք կեղծ բա­րե­պաշ­տու­թյան բազ­մա­թիվ նման դեպ­քեր, երբ օր­վա իշ­խա­նա­վոր­նե­րը մեկ բան են ա­սել, բայց լիո­վին այլ բան են ա­րել։ Սա ի­րենց սի­րած ժան­րից է։ Զո­րօ­րի­նակ` օ­լի­գարխ­նե­րի, ոս­տի­կա­նա­կան «բեսպ­րե­դե­լի» մա­սին նրանց հայ­տա­րա­րու­թյուն­նե­րը, ո­րոնց ա­ռու­մով նախ­կի­նում ի­րենց ա­սա­ծի տրա­մագ­ծո­րեն հա­կա­ռակ գոր­ծո­ղու­թյուն­ներն ենք տես­նում։
-Իշ­խա­նու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը հայ­տա­րա­րում են, թե այս հան­րաք­վեով հե­ղա­փո­խու­թյունն ա­վար­տին են հասց­նում։ Սա կա­րո՞ղ է հա­մո­զիչ լի­նել հան­րու­թյան հա­մար, և ի՞նչ կապ ու­նի ՍԴ-ի գոր­ծող կազ­մը, այս­պես ա­սած, ա­նա­վարտ հե­ղա­փո­խու­թյան հետ։
-Իշ­խա­նու­թյան մատ­նան­շած «փր­կու­թյան ծրա­գի­րը» ի­րա­կա­նում հան­րու­թյան ա­ռօ­րյա հե­տաք­րք­րու­թյուն­նե­րի շր­ջա­նա­կում հա­զա­րե­րոր­դա­կան տեղ է զբա­ղեց­նում։ Հենց դա է պատ­ճառ­նե­րից մե­կը, որ վս­տահ եմ, որ ա­զատ, ար­դար, թա­փան­ցիկ, ընտ­րու­թյուն­նե­րով իշ­խա­նու­թյու­նը հաղ­թե­լու հնա­րա­վո­րու­թյուն չու­նի։ Հետևա­բար, նման հայ­տա­րա­րու­թյուն­նե­րը, թե այս հան­րաք­վեով հե­ղա­փո­խու­թյունն ա­վար­տին է հաս­նե­լու, հա­մո­զիչ չեն կա­րող լի­նել հան­րու­թյան հա­մար։ Ինչ վե­րա­բե­րում է ՍԴ-ի և հե­ղա­փո­խու­թյան ա­վար­տի հետ կա­պին, իշ­խա­նու­թյու­նը բա­ցա­հայտ հայ­տա­րա­րում է, որ ու­զուր­պաց­նե­լով իշ­խա­նու­թյան մյուս ճյու­ղե­րը, հեր­թը հա­սել է ՍԴ-ին։ Սա ար­դեն պե­տա­կա­նու­թյուն ու­նե­նալ-չու­նե­նա­լու խնդ­րի ա­ռաջ է կանգ­նեց­նում։ Ոչ մի պե­տու­թյուն չպի­տի թույլ տա ամ­բող­ջո­վին կա­պի­տու­լյա­ցիա­յի են­թարկ­ված իշ­խա­նու­թյան ճյու­ղե­րի գո­յու­թյու­նը։
-Փա­շի­նյա­նը շա­րու­նա­կում է ա­մե­նուր դա­վա­ճան­ներ փնտ­րել, քա­րո­զար­շա­վի այս ըն­թաց­քը հնա­րա­վո՞ր է «հա­մեմ­վի» ինչ-որ ա­նակն­կալ բա­ցա­հայ­տում­նե­րով, նոր քրեա­կան գոր­ծե­րով։
-Փա­շի­նյա­նի քա­ղա­քա­կան հիմ­նա­կան գոր­ծի­քա­կազ­մը դաշ­տը դա­վա­ճան­նե­րի, սև-սպի­տակ­նե­րի բա­ժա­նելն է, չա­րի ու բա­րու ար­հես­տա­կան կռիվ­ներ ստեղ­ծե­լը, մարդ­կանց շր­ջա­նում կու­տակ­ված դժ­գո­հու­թյուն­ներն ի նպաստ իր քա­ղա­քա­կան հա­վակ­նու­թյուն­նե­րի օգ­տա­գոր­ծելն է։ Նրա պա­րա­գա­յում այս­պես է ե­ղել միշտ, այդ­պես էլ կլի­նի։ Այս քա­րո­զար­շա­վի ըն­թացքն էլ զերծ չի լի­նե­լու նման բա­ժա­նում­նե­րից, պա­ռակ­տիչ գոր­ծո­ղու­թյուն­նե­րից։ Սա­կայն այ­սօր «Ոչ»-ի շտաբն այդ ա­մե­նը փոր­ձում է հա­վա­սա­րակշ­ռել, թույլ չի տա­լիս, որ Փա­շի­նյա­նը «գտ­նի» թշ­նա­մի­նե­րին։ Իսկ քա­րո­զար­շա­վի ըն­թաց­քը, չեմ բա­ցա­ռում, կա­րող է «հա­մեմ­վել» ա­նակն­կալ բա­ցա­հայ­տում­նե­րով։ Ի՞նչ է ե­ղել որ, մի հատ էլ «տու­շոն­կա­յի վի­դեո» կա­րող են նկա­րել։
-Դուք բա­վա­կան ու­շագ­րավ բա­ցա­հայ­տում էիք ա­րել իշ­խա­նա­կան ֆեյ­քե­րի մա­սին, Ձեր տպա­վո­րու­թյամբ, այ­սօր ի՞նչ տրա­մադ­րու­թյուն­ներ են սո­ցիա­լա­կան հար­թա­կում։
-Ի­րա­կան օգ­տա­տե­րե­րի կող­մից նկատ­վում է հա­կաիշ­խա­նա­կան տրա­մադ­րու­թյուն­նե­րի մե­ծա­ցում։ Վեր­ջին շր­ջա­նում իշ­խա­նու­թյան ա­րած ցան­կա­ցած PR քայլ ծաղ­րի է են­թարկ­վում ի­րա­կան օգ­տա­տե­րի կող­մից։ Բո­լո­րի հա­մար ծի­ծա­ղե­լի է Փա­շի­նյան-փրկ­չի կեր­պա­րը, հա­մա­ցան­ցը վա­ղուց ծաղր ու ծա­նա­կի է են­թար­կում Փա­շի­նյա­նին։ Սրան զու­գա­հեռ «ֆեյ­քա­յին ֆաբ­րի­կա­նե­րը» հատ­կա­պես վեր­ջին շր­ջա­նում գե­րակ­տի­վա­ցել են, ինչն էլ Փա­շի­նյա­նի միակ զենքն է ու պի­տի գոր­ծի դր­վի։ Դա է ի­րեն­ցը, ու դա էլ ա­նում են։
Զրույ­ցը՝
Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱ­ՆԻ

Դիտվել է՝ 10757

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ