Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Արայիկ Հարությունյան` 49,26%, Մասիս Մայիլյան՝ 26,4%, Վիտալի Բալասանյան` 14,7%. Արցախի ԿԸՀ-ն հրապարակեց նախագահական ընտրության արդյունքները

Արայիկ Հարությունյան` 49,26%, Մասիս Մայիլյան՝ 26,4%, Վիտալի Բալասանյան` 14,7%. Արցախի ԿԸՀ-ն հրապարակեց նախագահական ընտրության արդյունքները
01.04.2020 | 15:14

ԱՀ ԿԸՀ նախագահ Սրբուհի Արզզումանյանը հրապարակեց ընտրությունների նախնական արդյունքները: Նա նշեց, որ ըստ նախնական աղյուսակավորման արդյունքների՝ այս թիվը հնարավոր է վերանայվի, խմբագրվի: «Արցախի Հանրապետության նախագահի ընտրություններին ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 104348, քվեարկության մասնակիցների թիվը 76 728 է: Նախագահի ընտրություններին մասնակցել է ընտրողների թվի 73,5 տոկոսը, անվավեր քվեաթերթիկները 2625-ն են»,- ասաց նա:
Թեկնածուներից Վիտալի Բալասանյանը հավաքել է 10 755 ձայն կամ 14,7 տոկոս, Մասիս Մայիլյանը 19 360 ձայն կամ 26,4 տոկոս, Արայիկ Հարությունյանը՝ 36 076 ձայն կամ 49,26 տոկոս: ԿԸՀ նախագահը նշեց նաև, որ Արցախի նախագահի ընտրություններում, ըստ նախնական տեղեկությունների, պետք է անցկացնել երկրորդ փու՝ հավանաբար ապրիլի 14-ին։

Դիտվել է՝ 3611

Մեկնաբանություններ