Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Իրա­վա­կան հար­թու­թ­յան վրա գո­յութ­յուն չու­նի Լի­լիթ Մար­տի­րո­ս­յան՝ որ­պես ի­գա­կան սե­ռի ներ­կա­յա­ցու­ցիչ

Իրա­վա­կան հար­թու­թ­յան վրա գո­յութ­յուն չու­նի  Լի­լիթ Մար­տի­րո­ս­յան՝ որ­պես ի­գա­կան սե­ռի ներ­կա­յա­ցու­ցիչ
05.06.2020 | 00:36

(խոս­քը հայտ­նի տրանս­գեն­դե­րի մա­սին է, ո­րի մեր դեմ ուղղ­ված հայ­ցը դա­տա­րա­նը մեր­ժեց)

Հի­շում եք, չէ՞, չե՛ք մո­ռա­ցել, թե «թավ­շյա հե­ղա­փո­խու­թյուն» կոչ­վա­ծից գրե­թե ան­մի­ջա­պես հե­տո ՀՀ նա­խա­գահ Ար­մեն Սարգ­սյա­նի հրա­վե­րով Հա­յաս­տան այ­ցե­լած հռ­չա­կա­վոր եր­գիչ և միա­սե­ռա­կան Էլ­թոն Ջո­նը, ո­րին, նա­խա­գա­հի հետ, իր տիկ­նոջ հետ պա­տիվ տվեց նաև ՀՀ վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նը, ինչ ա­սաց այս­տեղ միա­սե­ռա­կան­նե­րի հա­մար դրա­կան փո­փո­խու­թյուն­նե­րի վե­րա­բե­րյալ: Այ­նուա­մե­նայ­նիվ, նրանց, ով­քեր մո­ռա­ցել են Էլ­թոն Ջո­նի ա­սա­ծը, հի­շեց­նենք.
«…Կա­րող եմ ա­սել, որ Անգ­լիա­յում շատ ա­րագ փոխ­վեց ա­մեն ինչ, ես կա­րող եմ ա­մուս­նա­նալ իմ ա­մուս­նու հետ։ Փո­փո­խու­թյուն­նե­րը միշտ էլ դան­դաղ են տե­ղի ու­նե­նում, բայց եր­բեք չէի մտա­ծում, որ դա կա­րող է ի­րա­կա­նու­թյուն դառ­նալ իմ կյան­քի ըն­թաց­քում։ Դա կա­րող է լի­նել, բայց պետք է համ­բե­րա­տար լի­նես, գոր­ծես մա­քուր սր­տով և մտ­քով (և ո՞վ է խո­սում մա­քուր սր­տով ու մտ­քով գոր­ծե­լու մա­սին, սա նույ­նիսկ ա­վե­լին է, քան ան­հե­թե­թու­թյունն ու զա­վեշ­տը միա­սին վերց­ված.- Ա. Հ.)։ Կար­ծում եմ, որ նոր նա­խա­գահն ու նոր վար­չա­պե­տը դրա­կան փո­փո­խու­թյուն­ներ կբե­րեն Հա­յաս­տա­նում։ Եվ ար­դեն իսկ ա­նում են դա։ Եվ ես շատ եր­ջա­նիկ եմ, որ կա­րող եմ մաս կազ­մել այս ա­մե­նին, միշտ էլ հա­ճե­լի է փո­փո­խու­թյուն­նե­րի ցու­նա­միի մաս դառ­նա­լը»:


Հի­շում եք, չէ՞, չե՛ք մո­ռա­ցել նաև, թե այդ փո­փո­խու­թյուն­նե­րից ու նույ­նիսկ դրանց ցու­նա­միից ոգևոր­ված կամ, առն­վազն, դրանց ակն­կա­լիքն ու­նե­ցող, «Ի­րա­վուն­քի կողմ» ՀԿ-ի (այս կազ­մա­կեր­պու­թյու­նը հան­դես է գա­լիս իբրև ի­րա­վա­պաշտ­պան) նա­խա­գահ Լի­լիթ Մար­տի­րո­սյան ա­նուն-ազ­գա­նու­նով ներ­կա­յա­ցած մե­կը 2019 թ. ապ­րի­լի 5-ին ինչ ա­սաց «Ազ­գա­յին ժո­ղով» կոչ­վա­ծի բարձր ամ­բիո­նից` հա­մար­ձա­կո­րեն հան­դես գա­լով որ­պես տրանս­գեն­դեր: Թե ո­մանք մո­ռա­ցել են, դա էլ հի­շեց­նենք. «Մենք այ­սօր պատ­մու­թյուն ենք կեր­տում,- ա­սաց տրանս­գեն­դե­րը մար­դու ի­րա­վունք­նե­րի ազ­գա­յին օ­րա­կար­գին առ­նչ­վող խոր­հր­դա­րա­նա­կան լսում­նե­րի ըն­թաց­քում։- Թերևս մի քա­նի ա­միս ա­ռաջ անհ­նար էր ան­գամ երևա­կա­յել այն, ինչ այ­սօր ի­րա­կա­նու­թյուն է հետ­հե­ղա­փո­խա­կան Հա­յաս­տա­նում: ՀՀ Ազ­գա­յին ժո­ղո­վի ամ­բիո­նից ձեզ եմ դի­մում տրանս­գեն­դեր կին... »։


Տրանս­գեն­դերն ա­սաց նաև. «Մտո­րեք պա­րո­նայք, կոչ եմ ա­նում ձեզ, այդ թվում նաև տրանս­գեն­դեր­նե­րի կող­մից ընտ­րյալ­նե­րին՝ ձեռ­նա­մուխ լի­նել գեն­դե­րա­յին հա­վա­սա­րու­թյա­նը և առ­հա­սա­րակ մար­դու ի­րա­վունք­նե­րի ա­պա­հով­մա­նը նպա­տա­կաուղղ­ված քա­ղա­քա­կա­նու­թյան և օ­րեն­սդ­րա­կան բա­րե­փո­խում­նե­րի ի­րա­կա­նաց­մա­նը, իսկ մենք պատ­րաստ ենք ձեզ ա­պա­վի­նել մեր հայ­րե­նի­քում ժո­ղովր­դա­վա­րու­թյան կա­ռուց­ման գոր­ծում»։
Նաև այդ կա­պակ­ցու­թյամբ «Ի­րա­տես» թեր­թի 2019 թ. ապ­րի­լի 9-ի հա­մա­րում հան­դես գա­լով «ԱԺ ամ­բիո­նից սո­դո­մա­կան մեղ­քի մեջ գտն­վողն ար­դեն բա­ցա­հայտ դի­մում է հան­րու­թյա­նը» վեր­տա­ռու­թյամբ հոդ­վա­ծով (http://www.irates.am/hy/1554757966), հարց­րել էի. «Հի­մա մինչ այժմ չհաս­կա­ցող­նե­րը հաս­կա­ցա՞ն, թե «գեն­դեր» աս­վածն ինչ է։ Իսկ նրանք, ով­քեր չգի­տեն, թե ինչ ա­սել է տրանս­գեն­դեր, հա­կիրճ բա­ցատ­րենք՝ բնա­ծին սե­ռին հա­կա­ռակ գնա­ցած, սե­ռա­փոխ ե­ղած ու հա­կա­ռակ սե­ռին բնո­րոշ սե­ռա­կան կյանք վա­րող անձ։ Տվյալ ան­ձը տղա­մարդ է ծն­վել, սա­կայն հե­տա­գա­յում սե­ռա­փոխ ե­ղել և վերց­րել կնոջ ա­նուն՝ Լի­լիթ»։


Սե­ռա­փոխ ան­ձը (Վա­ղար­շակ Մար­տի­րո­սյան ա­նուն-ազ­գա­նու­նով որ­պես տղա ծն­ված, բայց հե­տա­գա­յում իր սե­ռը փո­խած և որ­պես Լի­լիթ Մար­տի­րո­սյան ա­նուն-ազ­գան­վան նշու­մով անձ­նա­գիր ստա­ցած) հպարտ քա­ղա­քա­ցի­նե­րին փա­շի­նյա­նա­կան իշ­խա­նու­թյան պարգևած նոր Հա­յաս­տա­նում վե­րոն­շյալ փո­փո­խու­թյուն­նե­րի ցու­նա­միից ոգևոր­ված, հա­մար­ձակ­վել էր հայց ներ­կա­յաց­նել Երևան քա­ղա­քի ընդ­հա­նուր ի­րա­վա­սու­թյան դա­տա­րան այն բա­նի հա­մար, որ թերթն իր վե­րա­բե­րյալ ըն­թեր­ցող­նե­րին ներ­կա­յաց­րել էր ի­րա­կա­նու­թյու­նը՝ սո­դո­մա­կան մեղ­քի մեջ գտն­վող, այ­լա­սեր­ված: Հի­շյալ հոդ­վա­ծում իր մա­սին օգ­տա­գործ­ված ո­րո­շա­կի ար­տա­հայ­տու­թյուն­ներ («Սո­դո­մա­կան մեղ­քի մեջ գտն­վո­ղը», «այ­լա­սեր­վա­ծը») հա­մա­րե­լով իր պա­տի­վը և ար­ժա­նա­պատ­վու­թյու­նը վի­րա­վո­րող, Լի­լիթ Մար­տի­րո­սյանն ընդ­դեմ «Ի­րա­տես» թեր­թը հրա­տա­րա­կող «Տե­սա­կետ» ՍՊԸ-ի (քաղ. գոր­ծով պա­տաս­խա­նող) հայ­ցը ներ­կա­յաց­րել էր վի­րա­վո­րան­քի հա­մար ի­րե­նից հրա­պա­րա­կա­յին նե­րո­ղու­թյուն խնդ­րե­լու և հօ­գուտ ի­րեն 1 մլն դրա­մի փոխ­հա­տու­ցում տա­լու պա­հանջ­նե­րով:
Երևան քա­ղա­քի ընդ­հա­նուր ի­րա­վա­սու­թյան դա­տա­րա­նը (նա­խա­գա­հու­թյամբ` դա­տա­վոր Զա­րու­հի Նախշ­քա­րյա­նի) ՀՀ օ­րեն­սդ­րու­թյան պա­հանջ­նե­րից և ար­դա­րա­դա­տու­թյան հրա­մա­յա­կա­նից բխող ս. թ. հու­նի­սի 2-ի իր վճ­ռով, ա­ռա­վել քան բա­վա­րար հիմ­նա­վո­րում­նե­րով մեր­ժեց ի­րեն տրանս­գեն­դեր կին հա­մա­րող Լի­լիթ Մար­տի­րո­սյա­նի հայ­ցը: Դա­տա­րա­նը ո­րո­շե­լով, որ հայցն ան­հիմն է, լրատ­վա­մի­ջո­ցը գոր­ծել է օ­րեն­քի շր­ջա­նա­կում՝ ի­րաց­նե­լով իր լիա­զո­րու­թյուն­նե­րը, ի­րա­վա­ցիո­րեն մեր­ժեց տրանս­գեն­դե­րի հայ­ցը:


Նշենք, որ «Տե­սա­կետ» ՍՊԸ-ի շա­հե­րը դա­տա­րա­նում փայ­լուն կեր­պով ներ­կա­յաց­նում էր «Լեվ Գրուպ» փաս­տա­բա­նա­կան գրա­սե­նյա­կը, ան­ձամբ հի­շյալ գրա­սե­նյա­կի հիմ­նա­դիր նա­խա­գահ, հայտ­նի փաս­տա­բան Լևոն Բաղ­դա­սա­րյա­նը:
Հարկ է նշել նաև, որ ինչ­պես տրանս­գեն­դե­րի հայ­ցի դեմ Լևոն Բաղ­դա­սա­րյա­նի ա­ռար­կու­թյուն­նե­րը, այն­պես էլ դա­տա­վոր Զա­րու­հի Նախշ­քա­րյա­նի նա­խա­գա­հու­թյամբ դա­տա­րա­նի վե­րոն­շյալ ի­րա­վա­չափ և հե­ղի­նա­կա­վոր վճի­ռը մեզ ծա­նոթ դա­տա­կան շա­տու­շատ ակ­տե­րից տար­բեր­վում են թե­մա­յի ու խնդ­րի խոր ու­սում­նա­սի­րու­թյամբ, բազ­մա­կող­մա­նի վեր­լու­ծու­թյամբ` այն աս­տի­ճա­նի, որ դա­տա­րա­նի 16-է­ջա­նոց վճիռն ի­րա­վա­կան ակտ լի­նե­լուց բա­ցի, հի­շեց­նում է նաև գի­տա­կան աշ­խա­տու­թյուն: Այս ա­մե­նը վկա­յում է և՛ փաս­տա­բա­նի, և՛ դա­տա­վո­րի կող­մից կա­տար­ված հս­կա­յա­կան աշ­խա­տան­քի մա­սին:


Սկ­սենք պա­տաս­խա­նո­ղի դիր­քո­րո­շու­մը ներ­կա­յաց­նե­լուց: Դեռ 23.07.2019 թ. պա­տաս­խա­նո­ղի ներ­կա­յա­ցու­ցի­չը հայ­ցա­դի­մու­մի դեմ գրա­վոր ա­ռար­կու­թյուն­ներ էր ներ­կա­յաց­րել և ար­տա­հայ­տել այն հա­մոզ­մուն­քը, որ ներ­կա­յաց­ված հայցն ան­հիմն է և են­թա­կա մերժ­ման հետևյալ պատ­ճա­ռա­բա­նու­թյամբ.
Ըստ պա­տաս­խա­նո­ղի ներ­կա­յա­ցուց­չի, սույն գոր­ծով անհ­րա­ժեշտ է ա­ռաջ­նա­հեր­թո­րեն անդ­րա­դառ­նալ հայց­վո­րի ի­րա­վա­կան կար­գա­վի­ճա­կին, այ­նու­հետև պա­տաս­խա­նո­ղի կող­մից որ­պես վի­րա­վո­րանք ըն­կալ­ված դա­տո­ղու­թյուն­նե­րին: Մաս­նա­վո­րա­պես, ինչ­պես հայց­վորն է ներ­կա­յաց­րել Ազ­գա­յին ժո­ղո­վում իր հի­շյալ ե­լույ­թով, վեր­ջինս հան­դի­սա­նում է տրանս­գեն­դեր կին: Այ­սինքն` վեր­ջինս հան­դի­սա­նում է սե­ռա­փոխ ե­ղած անձ­նա­վո­րու­թյուն, ԼԳԲՏ ան­ձանց ներ­կա­յա­ցու­ցիչ (լես­բու­հի, գեյ, բի­սեք­սուալ, տրանս­վես­տիտ կամ տրանս­գեն­դեր):


Պա­տաս­խա­նո­ղի ներ­կա­յա­ցու­ցի­չը, վկա­յա­կո­չե­լով ՀՀ «քա­ղա­քա­ցիա­կան կա­ցու­թյան ակ­տե­րի մա­սին» ՀՀ օ­րեն­քի 14-րդ հոդ­վա­ծի 1-ին մա­սը, 16-րդ հոդ­վա­ծի 2-րդ մա­սը, «Անձ­նագ­րի մա­սին» ՀՀ օ­րեն­քի 5-րդ հոդ­վա­ծի 2-րդ մա­սը, ՀՀ կա­ռա­վա­րու­թյան «Ան­վան փոխ­ման կարգն ու պայ­ման­նե­րը հաս­տա­տե­լու մա­սին» թիվ 941-Ն ո­րոշ­ման հա­վել­վա­ծի 1-ին մա­սը, նշել է, որ բժշ­կա­կան մի­ջամ­տու­թյու­նը սե­ռա­փո­խու­թյան միայն ա­ռա­ջին փուլն է: Ան­ձի սե­ռը փոխ­ված է հա­մար­վում պե­տա­կան գրանց­ման պա­հից: Սույն գոր­ծով հայց­վո­րի սե­ռը փո­փո­խու­թյան են­թարկ­ված չէ, վեր­ջինս ըստ անձ­նագ­րա­յին տվյալ­նե­րի, հան­դի­սա­նում է Լի­լիթ Մար­տի­րո­սյան, սե­ռը՝ ա­րա­կան, սա­կայն ար­տա­քին տես­քով հան­դես է գա­լիս որ­պես ի­գա­կան սե­ռի ներ­կա­յա­ցու­ցիչ: Հետևա­բար` ի­րա­վա­բա­նո­րեն հայց­վո­րը հան­դես է գա­լիս որ­պես ա­րա­կան սե­ռի ներ­կա­յա­ցու­ցիչ, և ի­րա­վա­կան հար­թու­թյան վրա գո­յու­թյուն չու­նի Լի­լիթ Մար­տի­րո­սյան՝ որ­պես ի­գա­կան սե­ռի ներ­կա­յա­ցու­ցիչ:


Լևոն Բաղ­դա­սա­րյա­նը նշել է նաև, որ ա­նու­նը փո­խե­լու հետ օ­րեն­սդ­րո­րեն չի կապ­վել ան­ձի` տվյալ սե­ռին պատ­կա­նող ա­նուն կրե­լու պար­տա­դիր պայ­ման: Այ­սինքն` ՀՀ օ­րեն­սդ­րու­թյամբ յու­րա­քան­չյուր անձ կա­րող է կրել այն ա­նու­նը, ո­րը նա­խընտ­րում է, սա­կայն ան­վան փո­փո­խու­թյու­նը ևս չի հան­գեց­նում սե­ռի փո­փո­խու­թյան: Սա շատ էա­կան նկա­տա­ռում է: Իսկ թե ին­չու, ի թիվս այլ ման­րա­մաս­նե­րի, կներ­կա­յաց­նենք մեր ա­ռա­ջի­կա հրա­պա­րակ­մամբ:
(շա­րու­նա­կե­լի)

Ար­թուր ՀՈՎ­ՀԱՆ­ՆԻ­ՍՅԱՆ

Դիտվել է՝ 15002

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ