Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Դաջ­վածք­նե­րը ար­վում են տար­բեր նպա­տակ­նե­րով

Դաջ­վածք­նե­րը ար­վում են տար­բեր նպա­տակ­նե­րով
09.06.2020 | 00:04
Մա­հա­ցած որևէ մե­կի հի­շա­տա­կի հա­մար ձեր մարմ­նի վրա կտր­վածք­ներ մի՛ ա­րեք: Ձեր մարմ­նի վրա դաջ­վածք­ներ մի ա­րեք (Ղևտ. 19;28):
Քա­հա­նա­նե­րը, ի նշան սգի, ի­րենց գլու­խը թող չա­ծի­լեն, մո­րուք­նե­րի ծայ­րե­րը չկտ­րեն և ի­րենց մարմ­նի վրա դաջ­վածք­ներ չա­նեն: (Ղևտ. 21;5):
Սուրբ Գր­քի տվյալ­նե­րով` դաջ­վածք­նե­րը ե­ղել են սգո ար­տա­հայ­տու­թյուն Աստ­ծուն չճա­նա­չող ազ­գե­րի մեջ: Սա­կայն Աստ­ված իր ընտ­րած ազ­գին` Իս­րա­յե­լին, պատ­վի­րեց հե­ռու մնալ թե՛ այդ սո­վո­րու­թյու­նից, թե՛ մնա­ցած բո­լոր ան­բա­րո սո­վո­րու­թյուն­նե­րից, որ ար­մա­տա­ցել էին այդ ազ­գե­րի մեջ: Դաջ­ված­քի մշա­կույ­թը, փաս­տո­րեն հե­թա­նո­սա­կան հիմ­քեր ու­նի:
Այ­սօր դաջ­ված­քը փոր­ձում են մի նոր ո­րա­կի ու մա­կար­դա­կի վրա ներ­կա­յաց­նել` որ­պես ար­վեստ: Զա­վեշ­տա­լի է, բայց դաջ­վածք­նե­րի խոր­հր­դա­բա­նու­թյան մեջ մեծ տեղ ու­նեն քրիս­տո­նեա­կան հա­մար­վող պատ­կեր­նե­րը` խա­չե­րը, սր­բա­պատ­կեր­նե­րը, հրեշ­տակ­նե­րը, ի­հար­կե դա ծի­ծա­ղե­լի է և ան­լուրջ: Մար­դու մար­մի­նը Աստ­ծո տա­ճարն է, ո­րով­հետև մար­դը ստեղծ­վել է Աստ­ծո պատ­կե­րով, և այդ պատ­կե­րի բնա­կու­թյան վայ­րը պետք է ար­ժա­նի լի­նի այդ պատ­կե­րին, և ե­թե Աստ­ված այն ո­րո­շա­կի կերպ է ստեղ­ծել, ու­րեմն պետք է պատ­շաճ վե­րա­բեր­մունք դրսևո­րել այդ տա­ճա­րի նկատ­մամբ` հրա­ժար­վե­լով այն թյուր պատ­կե­րա­ցու­մից, թե մար­մի­նը մեր սե­փա­կա­նու­թյունն է, երբ ի­րա­կա­նում այն Աստ­ծո սե­փա­կա­նու­թյունն է: Ի­հար­կե, մեր հոր­դո­րը հիմ­նա­կա­նում ուղղ­ված է քրիս­տո­նյա­նե­րին, ով­քեր մկր­տու­թյամբ ի­րենց մար­մին­նե­րը Սուրբ Հո­գու տա­ճար են դարձ­րել:
Դաջ­վածք­նե­րը ար­վում են տար­բեր նպա­տակ­նե­րով. մարմ­նի թե­րու­թյուն­նե­րը քո­ղար­կե­լու կամ սե­փա­կան էու­թյունն ու գա­ղա­փար­նե­րը ներ­կա­յաց­նե­լու, ինք­նար­տա­հայտ­վե­լու և ինք­նա­հաս­տատ­վե­լու հա­մար: Շա­տե­րի հա­մար դաջ­վածք­նե­րը ու­նեն թա­լիս­մա­նի նշա­նա­կու­թյուն, որ ի­րենց կա­րող է «չա­րից պա­հել» կամ «հա­ջո­ղու­թյուն ու ա­ռող­ջու­թյուն ա­պա­հո­վել»: Ի­հար­կե այս դեպ­քում դաջ­ված­քը ուղ­ղա­կի սնա­հա­վա­տու­թյան մի տա­րա­տե­սակ է: Ե­թե նույ­նիսկ դաջ­ված­քը ար­վում է ա­մե­նաան­մեղ էս­թե­տի­կա­կան նկա­տա­ռում­նե­րով, այն կրում է ո­րո­շա­կի գա­ղա­փա­րա­խո­սու­թյուն, ո­րի դրսևո­րու­մը ինք­նին խո­սում է այն կրո­ղի ու թե­կուզ ան­գի­տակ­ցա­բար դա­վա­նո­ղի մա­սին: Կան ան­հա­տա­կան բնույ­թի դաջ­վածք­ներ` մար­դու ան­հա­տա­կա­նու­թյամբ պայ­մա­նա­վոր­ված, կան նաև ստան­դարտ պատ­կեր­նե­րով դաջ­վածք­ներ` ո­րո­շա­կի ընդ­հան­րաց­ված խոր­հր­դա­բա­նու­թյամբ: Դաջ­վածք­նե­րը լի­նում են ոչ միայն պատ­կեր­նե­րի, այլ նաև մա­կագ­րու­թյուն­նե­րի տես­քով` սի­րե­լի մար­դու, կար­գա­խո­սի և այլ­նի տես­քով: Դաջ­վածք­նե­րը հնում ու­նե­ցել են, որ­պես կա­նոն, կրո­նա­կան են­թա­տեքստ և հա­մար­վել են մո­գա­կան ու­ժով օժտ­ված: Դաջ­ված­քը մար­դու մարմ­նի վրա նույնն է, ինչ հի­մար կար­գա­խո­սով ու գռեհ­կա­բա­նու­թյուն­նե­րով մա­կագ­րու­թյուն­նե­րը ե­կե­ղե­ցի­նե­րի ու սր­բա­վայ­րե­րի պա­տե­րին: Դաջ­ված­քը կարևո­րում են նրանք, ով­քեր չեն անդ­րա­դառ­նում սե­փա­կան հո­գու գե­ղեց­կու­թյա­նը, նե­րաշ­խար­հին, ապ­րում­նե­րին կամ էլ փոր­ձում են քո­ղար­կել դրանք շր­ջա­պա­տից, ոչ թե պե­ղել ի­րենց ներ­քին գե­ղեց­կու­թյու­նը, այլ մար­մի­նը «գե­ղեց­կաց­նել հե­տաք­րք­րա­շարժ ու զար­մա­նահ­րաշ» պատ­կեր­նե­րով: Այդ­պի­սի մար­դիկ գու­ցե չեն էլ կաս­կա­ծում այն մա­սին, որ դաջ­ված­քը ոչ թե ի­րենց հո­գու բազ­մա­բո­վան­դա­կու­թյան, այլ սնան­կու­թյան նշանն է: Շատ շա­տե­րը դաջ­վածք են ա­նում ու քո­ղար­կում են, այ­նուա­մե­նայ­նիվ, կարևո­րե­լով հա­սա­րա­կա­կան կար­ծի­քը, շա­տերն էլ ե­րա­զում են ու փա­փա­գում, հա­սա­րա­կա­կան կար­ծի­քով էլ չեն մտա­հոգ­վում, բայց չու­նեն դաջ­ված­քի գոր­ծըն­թա­ցին հա­տուկ ցա­վին ու ա­նա­խոր­ժու­թյուն­նե­րին դի­մա­նա­լու ու համ­բե­րե­լու ա­րիու­թյուն, ին­չով ա­վե­լի խղ­ճուկ են, քան ա­նող­նե­րը: Ան­ցո­ղիկ ու պատ­րան­քա­ծին մխի­թա­րու­թյուն­ներ փնտ­րե­լու մղու­մը բա­ցա­հայ­տում է մար­դու հոգևոր մեր­կու­թյունն ու խեղ­ճու­թյու­նը և այդ ա­մե­նը ինքն ի­րեն խոս­տո­վա­նե­լու ան­ճա­րակ ան­կա­րո­ղու­թյու­նը: Խոր­հր­դա­յին ժա­մա­նակ­նե­րում դաջ­ված­քը ձևա­վոր­վում էր որ­պես ա­նա­զա­տու­թյան մեջ երբևէ ե­ղած ան­ձանց մե­նաշ­նորհ: Ար­ցա­խյան պա­տե­րազ­մի տա­րի­նե­րին մեր պաշտ­պան­նե­րի կրծ­քին դա­ջում էին նրանց ա­րյան կարգն ու ռե­զու­սը. սա կեն­սա­կան նշա­նա­կու­թյուն ու­ներ և հաս­կա­նա­լի բա­ցա­ռիկ պատ­ճառ և ար­դա­րաց­ման հիմ­քեր: Մեր օ­րե­րում մարմ­նի ո­րո­շա­կի հատ­ված­նե­րում ար­ված դաջ­վածք­նե­րով կա­րե­լի է տար­բե­րա­կել թեթև վար­քի տեր կա­նանց` փո­ղոց­նե­րում ու հյու­րա­նոց­նե­րում ճգ­նող մարմ­նա­վա­ճառ­նե­րին, գի­շե­րա­յին ա­կումբ­նե­րում տք­նող մեր­կա­պա­րու­հի­նե­րին: Նույն­պի­սի տար­բե­րա­կիչ դաջ­վածք­նե­րով են ներ­կա­յա­նում մեզ է­լի­տար ամ­սագ­րե­րի շա­պիկ­նե­րի հա­մար լու­սան­կա­րիչ­նե­րի առջև և ի տես ողջ ազ­գի էս­թե­տի­կո­րեն մեր­կա­ցող մեր երգ­չու­հի­նե­րը, դե­րա­սա­նու­հի­նե­րը և հա­ղոր­դա­վա­րու­հի­նե­րը: Ինչ­պես մեր հա­սա­րա­կու­թյան մեջ օ­րե­ցօր տա­րա­ծում գտ­նող զա­նա­զան օ­տա­րա­մուտ բար­քեր, այն­պես էլ դաջ­ված­քի մշա­կույ­թը սխալ­մամբ կա­րող է դիտ­վել ա­զա­տամ­տու­թյան և ա­ռա­ջա­դի­մու­թյան ա­ղա­ղա­կող փաստ:
Քրիս­տո­նեա­կան գա­ղա­փա­րա­խո­սու­թյունն ու մշա­կույ­թը մեր­ժո­ղա­կան վե­րա­բեր­մունք ու­նեն դաջ­ված­քի դրսևո­րում­նե­րի նկատ­մամբ` ցան­կա­ցած կերպ ներ­կա­յաց­վե­լիս, ո­րով­հետև ան­կախ դաջ­ված­քի ան­հա­տա­կան մա­կար­դա­կում ըն­կա­լում­նե­րից, ընդ­հան­րա­կան մա­կար­դա­կում այն միշտ կրում է կրո­նա­կան ու պաշ­տա­մուն­քա­յին տար­րեր, որ նստ­վածք են տա­լիս են­թա­գի­տակ­ցու­թյան տար­բեր շեր­տե­րում: Դաջ­վածք ա­նո­ղը պետք է մտա­ծի նախ և ա­ռաջ իր ո­րոշ­ման նկատ­մամբ Աստ­ծո դիր­քո­րոշ­ման, և ոչ թե ա­ռան­ձին մարդ­կանց կամ հա­սա­րա­կու­թյան վե­րա­բեր­մուն­քի մա­սին, ո­րով­հետև մար­դու մար­մի­նը նախ և ա­ռաջ Աստ­ծուն է պատ­կա­նում` ան­կախ մար­դու կող­մից այդ փաս­տի ըն­կալ­ման առ­կա­յու­թյու­նից կամ բա­ցա­կա­յու­թյու­նից:
Դաջ­վածք­նե­րի հան­դեպ ձևա­վոր­ված և հաս­տատ­ված սուր­բգ­րա­յին դիր­քո­րո­շու­մը հե­ռուն նա­յող նպա­տակ­ներ ու­նի: Այ­սօր ա­վե­լա­ցել է դաջ­ված­քի ևս եր­կու տա­րա­տե­սակ. է­լեկտ­րո­նա­յին և լա­զե­րա­յին: Այս տե­սակ­նե­րի վտան­գա­վո­րու­թյու­նը քո­ղար­կում են կամ այդ մա­սին պար­զա­պես լռում են: Է­լեկտ­րո­նա­յին և լա­զե­րա­յին դաջ­վածք­նե­րը մեծ հոգևոր վտանգ են նե­րա­ռում. դրանք ան­դառ­նա­լի կորս­տյան դուռ են բա­ցում, հա­վի­տե­նա­պես թշ­նա­մաց­նում Աստ­ծո հետ և ան­մասն դարձ­նում Նրա Սր­բու­թյու­նից: Ցա­վոք սր­տի, այս գոր­ծըն­թաց­ներն ար­դեն ըն­թա­նում են հիմ­նա­կա­նում ստի­պո­ղա­բար կամ, ինչ­պես ա­սում են, կա­մա­վոր-պար­տա­դիր սկզ­բուն­քով: Դրանք կոչ­վում են նույ­նա­կա­նաց­ման գոր­ծըն­թաց­ներ` ի­դեն­տի­ֆի­կա­ցիա: Դաջ­վածք­նե­րը հեշ­տաց­նում և հե­տաք­րք­րեց­նում են կյան­քը Երկ­րի վրա, բայց հա­վետ փա­կում են Եր­կն­քի դռ­նե­րը: Դա մեծ ա­նա­մոք ցավ է յու­րա­քան­չյուր գի­տա­կից մար­դու հա­մար:
Թե սո­վո­րա­կան, թե մյուս դաջ­վածք­նե­րը աշ­խար­հի և նրա իշ­խա­նի դրոշմն են այն ըն­դու­նո­ղի վրա` ճա­կա­տին, ձեռ­քին, թե այլ մարմ­նա­մա­սե­րին, դա ար­դեն էա­կան չէ: Հոգևոր բարձր գի­տակ­ցու­թյուն և ա­րիու­թյուն է պա­հանջ­վում` Աստ­ծո տա­ճա­րը` մեր մար­մի­նը, սուրբ պա­հե­լու հա­մար, դրա հա­մար անհ­րա­ժեշտ է ոչ այն­քան մարմ­նա­վոր, որ­քան հոգևոր հի­գիե­նա:
Լի­լիթ ՀՈՎ­ՀԱՆ­ՆԻ­ՍՅԱՆ
Գո­րիս
Դիտվել է՝ 1796

Մեկնաբանություններ