«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Սահմանամերձ Այգեպարի փողոցները հիմնանորոգվել են

Սահմանամերձ Այգեպարի փողոցները հիմնանորոգվել են
28.10.2020 | 17:01

Թիկունքն ամուր պահելու քայլերն այս անգամ տանում են Այգեպար, որտեղ մարդիկ ամուր կանգնած են իրենց հողին և գոտեպնդվում են՝ տեսնելով‚ որ սահմանամերձ գյուղում ճանապարհների հիմնանորոգման աշխատանքներ են կատարվում։

Տավուշի մարզի Այգեպար սահմանամերձ գյուղական համայնքը փոխվել է՝ գեղեցիկ ասֆալտապատ փողոցներ, վերականգնվող տանիքներ։ «Տավուշի ՃՃՇ» ՓԲԸ-ն ՀՀ պետական բյուջեի միջոցներով Այգեպարում հիմնանորոգել է 2 կմ ընդհանուր երկարությամբ փողոցներ։
Բերդ խոշորացված համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանը նկատում է‚ որ ճանապարհների հիմնանորոգումն առաջին հերթին ամրապնդում է համայնքի բնակիչների բարոյահոգեբանական վիճակը. մարդիկ գոտեպնդվում են՝ տեսնելով‚ որ սահմանին շատ մոտ գտնվող գյուղում ասֆալտապատման աշխատանք է կատարվում։ Նա նշում է նաև‚ որ կարևորագույն ենթակառուցվածքի՝ ճանապարհի վերականգնումը մեծ խթան է համայնքի զարգացման համար։ Խոսելով կատարված աշխատանքների որակի մասին՝ պարոն Մանուչարյանն ընդգծել է‚ որ «Տավուշի ՃՃՇ»-ի կողմից բոլոր ճանապարհները վերանորոգվել են բարձր որակով։ «Ունենք 10-15 տարի առաջ նորոգված ճանապարհներ‚ գնահատականը մեր ունեցած փորձով ենք տալիս»‚- ասում է համայնքի ղեկավարը։


«Տավուշի ՃՃՇ» ՓԲԸ-ի ղեկավար Գագիկ Ադամյանը նշում է‚ որ Այգեպարում կատարել են հողային աշխատանքներ, հիմնանորոգվել են ջրահեռացման համակարգերը‚ ասֆալտապատվել է ճանապարհը‚ որը երբևէ ասֆալտապատ չի եղել։ «Բոլոր շենքերի բակերը‚ մուտքերը‚ ելքերը‚ գյուղի տարածքը փաստացի ամբողջությամբ ասֆալտապատվել է։ Այգեպարն իմ գյուղն է‚ ես այնտեղ եմ ապրում‚ արել ենք ամեն ինչ՝ բնակիչներին գոհացնելու համար։ Աշխատել ենք այնպես անել‚ որ ասֆալտը հասանելի լինի յուրաքանչյուր բնակչի‚ մարդիկ‚ տանից դուրս գալով‚ ոտքը դնեն բարեկարգ ճանապարհին»‚- ասում է պարոն Ադամյանը՝ հաղթանակ մաղթելով բոլորիս ու ընդգծելով‚ որ մեր հաղթանակը նաև Հայաստանը շենացնելու մեջ է։


Տեղեկացնենք‚ որ Տավուշի մարզի ևս մեկ սահմանամերձ գյուղի՝ Բերդավանի ներհամայնքային երկու փողոցների 2,1 կմ երկարությամբ հատվածների հիմնանորոգումը նույնպես ավարտական փուլում է։ Իսկ Տավուշի մարզի Մ-16-Բերքաբեր ճանապարհի 4 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգումը‚ որ մեկնարկել էր նախորդ տարի‚ արդեն ավարտվել է։

Դիտվել է՝ 1793

Մեկնաբանություններ