Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Վրա է հաս­նում թշ­նա­մու սու­րը, հան­կարծ հի­շում ենք, որ մենք թուրք չենք, հայ քրիս­տո­ն­յա ենք ու պի­տի մեր սր­բու­թ­յուն­նե­րը ա­ր­յան գնով պա­հենք

Վրա է հաս­նում թշ­նա­մու սու­րը, հան­կարծ հի­շում ենք, որ մենք թուրք չենք, հայ քրիս­տո­ն­յա ենք ու պի­տի մեր սր­բու­թ­յուն­նե­րը ա­ր­յան գնով պա­հենք
10.11.2020 | 00:01

Սր­բի հետ սուրբ կլի­նես, Տե՛ր, ա­նա­րատ մար­դու հետ՝ ա­նա­րատ: Ընտ­րյալ­նե­րի հետ ընտ­րյալ կլի­նես և խո­տոր­ված­նե­րին կկոր­ծա­նես (Սաղմ. 17; 26-27)։


Երբ խա­ղա­ղու­թյան ժա­մա­նակ չենք հի­շում մեր քրիս­տո­նյա լի­նե­լու մա­սին, ներ­քին, հոգևոր դաշ­տում ա­նընդ­մեջ ըն­թա­ցող պայ­քա­րի մա­սին, և միայն Աստ­ծու՛ց ե­կող ճշ­մա­րիտ խա­ղա­ղու­թյան մա­սին, երբ բա­վա­րար­վում և մխի­թար­վում ենք գաղ­ջաթմ­բի­րով, ձևա­պաշ­տու­թյամբ, Աստ­ծուն որևէ բա­նով պար­տա­կան չլի­նե­լու պատ­րանք-հա­մոզ­մուն­քով, վրա է հաս­նում թշ­նա­մու սու­րը, և մենք հան­կարծ ստիպ­ված հի­շում ենք, որ մենք չենք ապ­րում միայն ու­տե­լու և սպա­ռե­լու հա­մար, որ մենք թուրք չենք, հայ քրիս­տո­նյա ենք ու պի­տի մեր սր­բու­թյուն­նե­րը ա­րյան գնով պա­հենք: Բայց ըն­դու­նենք, որ դա «քիչ մը» փա­րի­սե­ցիու­թյուն է, մեզ վրա շատ թանկ նս­տող փա­րի­սե­ցիու­թյուն. «Ա­պա ու­րեմն՝ մտա­բե­րե­ցե՛ք Հի­սու­սին, որ այս­պես համ­բե­րեց իր հան­դեպ մե­ղա­վոր­նե­րի ու­նե­ցած հա­կա­ռա­կու­թյա­նը, որ­պես­զի չլի­նի թե հոգ­նեք և հու­սալք­վեք, դուք, որ կռ­վի մեջ դեռ ա­րյուն թա­փե­լու չափ չհա­կա­ռակ­վե­ցիք մեղ­քին և մո­ռա­ցաք այն հոր­դո­րը, որ ուղղ­ված է ձեզ իբրև որ­դի­նե­րի.
-Որ­դյա՛կ իմ, Տի­րոջ խրա­տը մի՛ ա­նար­գիր և մի՛ վհատ­վիր, երբ հան­դի­ման­վես նրա­նից, քա­նի որ Տե­րը ում սի­րում է, խրա­տում է, պատ­ժում է ա­մեն մի որ­դու, ո­րին ըն­դու­նում է: Թե խրա­տին համ­բե­րող եք, Աստ­ված ձեզ կմո­տե­նա իբրև որ­դի­նե­րի: Ո՞րն է այն որ­դին, ո­րին հայ­րը չի խրա­տում, ո­րով­հետև, ե­թե մնաք ա­ռանց խրա­տի, ո­րին բո­լորն են բաժ­նե­կից, ա­պա խորթ եք և ոչ թե հա­րա­զատ որ­դի» (Եբր. 12; 3-7): Երբ մենք ան­մասն ենք մնում քաղցր խրա­տից, վրա է հաս­նում դա­ռը պա­տի­ժը:


Խա­ղաղ ժա­մա­նակ մեզ թույլ ենք տա­լիս ա­մեն ինչ լի­նել` հե­թա­նոս ու ա­նա­ռակ, գաղջ ու փն­թի, և միայն ա­ղե­տի ու պա­տե­րազ­մի դեպ­քում ենք մեր ինք­նու­թյու­նը նույ­նա­կա­նաց­նում` որ­պես հայ քրիս­տո­նյա: Է՜հ, հա­յի հե­տին խել­քը մե­րը լի­ներ:
Պար­տա­վո­րու­թյուն­նե­րը պատ­շաճ չկա­տա­րած և պարտ­քե­րը չվ­ճա­րած` դառ­նում ենք պա­հան­ջա­տեր, և հն­չում է պար­տադ­րան­քի պես. «Թող հա­րա­զատս չհա­տու­ցի մեղ­քե­րիս հա­մար,- տո­ղա­տա­կում քո­ղարկ­ված սպառ­նա­լի­քով,- այ­լա­պես Քեզ չե՜նք նե­րի»: Դա դեռ լա­վա­գույն դեպ­քում: Կամ հն­չում է զար­ման­քի պես. «Ո՞ր մեղ­քիս հա­մար»,- և են­թադ­րա­բար, հար­ցը հռե­տո­րա­կան է. չի ակն­կա­լում պա­տաս­խան և չի ըն­դու­նում հա­կա­ճա­ռու­թյուն­ներ: Դրա­նով ա­վե­լի ու ա­վե­լի ենք ծան­րաց­նում մեղ­քը, և ա­վե­լի ու ա­վե­լի շատ ա­րյուն է պա­հանջ­վում քա­վու­թյան հա­մար: Եվ դա, ի­հար­կե, մեր ա­րյու­նը չէ, ա­վա՜ղ:
«Եվ դար­ձյալ ինձ ա­սաց. -Այս գր­քի մար­գա­րեա­կան խոս­քե­րը կնք­ված մի՛ պա­հիր, քան­զի ժա­մա­նա­կը մոտ է: Նա, ով ամ­բա­րիշտ է, թող ամ­բարշ­տու­թյուն ա­նի, ով կեղ­տոտ է, թող կեղ­տոտ լի­նի, ով ար­դար է, թող ար­դա­րու­թյուն ա­նի և ով սուրբ է, թող սուրբ լի­նի: Ա­հա գա­լիս եմ շու­տով, և Ինձ հետ են Իմ վար­ձե­րը, որ­պես­զի հա­տու­ցեմ յու­րա­քան­չյու­րին ըստ իր գոր­ծե­րի: Ես Եմ Ալ­ֆան և Օ­մե­գան, Սկիզ­բը և Վախ­ճա­նը, Ա­ռա­ջի­նը և Վեր­ջի­նը:


Ե­րա­նե­լի՜ են նրանք, որ պա­հում են Նրա պատ­վի­րան­նե­րը: Նրանք ի­րա­վունք ու­նեն ու­տե­լու Կե­նաց ծա­ռից և մտ­նե­լու քա­ղա­քի դռ­նե­րով: Իսկ շներն ու կա­խարդ­նե­րը, մար­դաս­պան­ներն ու կռա­պաշտ­նե­րը և բո­լոր նրանք, որ սի­րում են սու­տը, դուրս պի­տի նետ­վեն» (Հայտ. 22; 11-15):
Իսկ նրանց, ով­քեր կա­տա­րել են կեղ­տոտ կամ մա­քուր լի­նե­լու ի­րենց ընտ­րու­թյու­նը, սպա­սում է «ԽՈՍ­ՏՈՒ­ՄԸ. Եվ գա­հի վրա նս­տողն ինձ ա­սաց. Ա­հա՛­վա­սիկ ա­մեն բան նոր եմ դարձ­նում: Ա­պա ինձ ա­սաց. Գրի՛ր, այս խոս­քե­րը ճշ­մա­րիտ և վս­տա­հե­լի են: Դար­ձյալ ինձ ա­սաց. Ե­ղավ. Ես Ալ­ֆան և Օ­մե­գան Եմ, Սկիզ­բը և Վախ­ճա­նը. Ես ծա­րա­ված­նե­րին ձրի պի­տի տամ կյան­քի ջրի աղ­բյու­րից: Ով հաղ­թի, պի­տի ժա­ռան­գի այս ա­մե­նը. և Ես նրանց հա­մար Աստ­ված պի­տի լի­նեմ, և նրանք Ինձ հա­մար պի­տի լի­նեն որ­դի­ներ: Իսկ գա­լով ծույ­լե­րին ու ան­հա­վատ­նե­րին, ոճ­րա­գործ­նե­րին և պոռ­նիկ­նե­րին, կա­խարդ­նե­րին և կռա­պաշտ­նե­րին, հմա­յող­նե­րին և բո­լոր ստա­խոս­նե­րին՝ ամ­բա­րիշտ­նե­րին, նրանց բա­ժի­նը ծծմ­բով և հրով այր­վող լճի մեջ է, որ երկ­րորդ մահն է» (Հայտ. 21; 5-8): Ո­ղոր­մած Աստ­ված խոս­տա­նում է լի­նել ար­դա­րա­դատ, երբ կհաս­նի հա­տուց­ման օ­րը` յու­րա­քան­չյու­րին ար­ժա­նին կշ­ռե­լու ու չա­փե­լու:
Այս օր­հա­սա­կան ճգ­նա­ժա­մից հե­տո վրա կհաս­նի մի ա­վե­լի մեծ ա­ղետ` «եր­րորդ հա­մաշ­խար­հա­յին» ան­վամբ, իսկ դրա­նից վե­րապ­րած­նե­րի հա­մար մի նոր, վերջ­նա­կան ընտ­րու­թյուն Քրիս­տո­սի և Հա­կաք­րիս­տո­սի միջև, ժա­մա­նա­կա­վոր նե­ղու­թյան և ժա­մա­նա­կա­վոր հար­մա­րա­վե­տու­թյան միջև:
Քա­նի դեռ չի հա­սել հա­տուց­ման ա­հեղ օ­րը, երբ ա­մեն ինչ կլի­նի ան­դառ­նա­լի ու ան­շտ­կե­լի, խս­տա­պա­րա­նոց չլի­նենք ու չփոր­ձենք Աստ­ծո համ­բե­րու­թյու­նը, այլ ջա­նանք այս մե­ղա­վոր աշ­խար­հում, ան­ցո­ղիկ կյան­քում կեն­ցա­ղա­վա­րել որ­պես հնա­զանդ զա­վակ­ներ, ով­քեր քաղցն ու ծա­րավն ու­նեն ար­դա­րու­թյան և նա­խան­ձախն­դիր ու հե­տա­մուտ են Աստ­ծո սուրբ կամ­քի կա­տար­մա­նը:

Լի­լիթ ՀՈՎ­ՀԱՆ­ՆԻ­ՍՅԱՆ
Գո­րիս

Դիտվել է՝ 2248

Մեկնաբանություններ