Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Աստ­ծու սպա­ռա­զի­նու­թ­յու­նը հա­գեք, որ­պես­զի կա­րո­ղա­նաք ընդ­դի­մա­նալ Սա­տա­նա­յի հնա­րանք­նե­րին»

«Աստ­ծու սպա­ռա­զի­նու­թ­յու­նը հա­գեք, որ­պես­զի կա­րո­ղա­նաք ընդ­դի­մա­նալ Սա­տա­նա­յի հնա­րանք­նե­րին»
20.11.2020 | 00:02

«Ով որ գի­տի, թե ինչ է բա­րին, և չի ա­նում, նրա հա­մար այդ մեղք է» (Հակ. 4;17):

Բա­րու և չա­րի գի­տու­թյան ծա­ռի պտ­ղից սն­վող ա­դա­մոր­դի­ներս, թվում է, պետք է որ հս­տակ տար­բե­րա­կեինք չարն ու բա­րին:


Բայց ա­հա պարզ­վում է, որ չգի­տենք: Մեր մե­ծա­գույն բա­րե­գոր­ծու­թյու­նը չար բան չա­նելն է, իսկ բա­րի գործ ա­նե­լը, ինչ­պես կար­ծում ենք, թողն­ված է մեր մե­ծա­հո­գի հա­յե­ցո­ղու­թյա­նը: Եվ վայ է մեր բա­րե­գոր­ծու­թյան շա­հա­ռու­նե­րին: Բայց ա­հա գա­լիս է Նո­րո­գո­ղը և սահ­մա­նում է բա­րի լի­նե­լու նոր չա­փո­րո­շիչ­ներ: «Լսել եք՝ ինչ աս­վեց. - Աչ­քի փո­խա­րեն՝ աչք և ա­տա­մի փո­խա­րեն՝ ա­տամ: - Իսկ Ես ձեզ ա­սում եմ. չա­րին հա­կա­ռակ չկանգ­նե՛լ. այլ ե­թե մե­կը քո աջ ծնո­տին ապ­տակ տա, նրան մյու՛սն էլ դարձ­րու» (Մատթ. 5;38-39): «Այլ երբ դու ո­ղոր­մու­թյուն ա­նես, թող քո ձախ ձեռ­քը չի­մա­նա, թե ինչ է ա­նում քո ա­ջը, որ­պես­զի քո ո­ղոր­մու­թյու­նը ծա­ծուկ լի­նի, և քո Հայ­րը, որ տես­նում է` ինչ որ ծա­ծուկ է, կհա­տու­ցի քեզ հայտ­նա­պես» (Մատթ. 6;3-4):
«Օրհ­նե­ցե՛ք ձեզ հա­լա­ծող­նե­րին. օրհ­նե­ցե՛ք և մի՛ ա­նի­ծեք. հա­մե­րա՛շխ ե­ղեք մի­մյանց հետ. մի՛ մե­ծամ­տա­ցեք, այլ խո­նա՛րհ ե­ղեք խո­նարհ­նե­րի հան­դեպ. դուք ձեզ ի­մաս­տու­նի տեղ մի՛ դրեք. մե­կի չա­րի փո­խա­րեն չար մի՛ հա­տու­ցեք. խոր­հե­ցե՛ք բա­րին՝ բո­լոր մարդ­կանց ա­ռաջ. ինչ չա­փով հնա­րա­վոր է ձեզ հա­մար, բո­լոր մարդ­կանց հետ խա­ղա­ղու­թյուն պա­հե­ցե՛ք. ինք­ներդ վրեժ­խն­դիր մի՛ ե­ղեք, սի­րե­լի­նե՛ր, այլ թու՛յլ տվեք, որ Աստ­ծու բար­կու­թյու­նը կա­տա­րի այն, ո­րով­հետև գր­ված է. Իմն է վրեժխ­նդ­րու­թյու­նը, և Ես կհա­տու­ցեմ,- ա­սում է Տե­րը. այլև՝ Ե­թե քաղ­ցած է քո թշ­նա­մին, հա՛ց տուր նրան, և ե­թե՝ ծա­րավ, ջո՛ւր տուր նրան. այս ա­նե­լով՝ կրա­կի կայ­ծեր կկու­տա­կես նրա գլ­խին: Թույլ մի՛ տուր, որ չա­րը հաղ­թի քեզ, այլ բա­րիո՛վ հաղ­թիր չա­րին» (Հռոմ. 12;14-21): Վրեժխ­նդ­րու­թյու­նը Աստ­ծուն թող­նե­լը չի նշա­նա­կում նս­տել և սպա­սել, թե երբ է եր­կին­քը փուլ գա­լու մեր «աչ­քի գրո­ղի» գլ­խին, այլ ընդ­հա­կա­ռա­կը, նշա­նա­կում է խո­նարհ­վել, նե­րել, ո­ղոր­մել, համ­բե­րել և սի­րել:


«Ձեր այդ հնա­զան­դու­թյու­նը ծա­նոթ է բո­լո­րին. և արդ, ու­րախ եմ ձեզ հա­մար. բայց ու­զում եմ, որ դուք ի­մաս­տուն լի­նեք բա­րի գոր­ծե­րի հա­մար և հե­ռու մնաք չա­րից: Եվ խա­ղա­ղու­թյան Աստ­վա­ծը շու­տով պի­տի խոր­տա­կի Սա­տա­նա­յին ձեր ոտ­քե­րի տակ: Մեր Տեր Հի­սուս Քրիս­տո­սի շնոր­հը ձեզ հետ» (Հռոմ. 16;19-20):
Ինչ­պի­սի հե­զու­թյամբ են Տի­րոջ սուրբ Ա­ռա­քյալ­նե­րը հոր­դո­րում ու հաս­տա­տում բա­րու մեջ. «Սի­րե­լի՛ս, մի՛ նման­վիր չա­րին, այլ՝ բա­րուն. ով բա­րին է գոր­ծում, Աստ­ծուց է. և ով չա­րիք է գոր­ծում, նա եր­բեք Աստ­ծուն չի տե­սել» (Գ Հովհ. 11):
«Չա­րի փո­խա­րեն չար մի՛ հա­տու­ցե՛ք, կամ նա­խա­տին­քի փո­խա­րեն՝ նա­խա­տինք, այլ, ընդ­հա­կա­ռա­կը, օրհ­նե­ցե՛ք, ո­րով­հետև այդ բա­նին իսկ կոչ­վե­ցիք, որ­պես­զի ժա­ռան­գեք օրհ­նու­թյու­նը» (Ա Պետր. 3;9):


Բա­րու և Չա­րի այդ հա­վի­տե­նա­կան պայ­քա­րում «Աստ­ծու սպա­ռա­զի­նու­թյու­նը հա­գե՛ք, որ­պես­զի կա­րո­ղա­նաք ընդ­դի­մա­նալ Սա­տա­նա­յի հնա­րանք­նե­րին. ո­րով­հետև մեր պա­տե­րազ­մը մարմ­նի և ա­րյան հետ չէ, այլ իշ­խա­նու­թյուն­նե­րի հետ, պե­տու­թյուն­նե­րի հետ, այս խա­վար աշ­խար­հի տի­րա­կալ­նե­րի հետ և եր­կն­քի տակ ե­ղող չար ո­գի­նե­րի հետ: ՈՒս­տի ա­ռե՛ք Աստ­ծու սպա­ռա­զի­նու­թյու­նը, որ­պես­զի կա­րո­ղա­նաք չար օ­րում դեմ կանգ­նել չա­րին» (Եփ. 6;11-13): Ան­տե­սա­նե­լի Չա­րը մեր դեմ է հա­նում մար­մին և ա­րյուն, բայց նրան դի­մա­կա­յե­լու հա­մար մենք չպետք է ել­նենք նույն այդ մարմ­նի և ա­րյան դեմ, ո­րով­հետև կս­տաց­վի, որ մեզ Չարն է խո­ցում, իսկ մենք Նրան, Ով ա­ռավ մեր մար­մինն ու ա­րյու­նը և Իր կյան­քը տվեց մե­զա­նից յու­րա­քան­չյու­րի հա­մար, Մար­մի­նը` ա­մեն մի մարմ­նի հա­մար, և Ա­րյան ա­մեն կա­թի­լը` ա­րյան հա­մար:


Իսկ Աստ­ծո սպա­ռա­զի­նու­թյունն է. հաս­տա­տուն կանգ­նել, գո­տեպ­նդ­վել ճշ­մար­տու­թյամբ, հագ­նել ար­դա­րու­թյան զրա­հը, խա­ղա­ղու­թյան Ա­վե­տա­րա­նի պատ­րաս­տու­թյամբ ամ­րաց­նել ոտ­քե­րը, առ­նել չա­րի բո­լոր մխա­ցող նե­տե­րը հան­գց­նող հա­վա­տի վա­հա­նը, հագ­նել փր­կու­թյան սա­ղա­վար­տը և վերց­նել Հո­գու սու­սե­րը` Աստ­ծո Խոս­քը, հա­րա­ժամ ա­ղո­թել Հո­գով:
Ինչ­քան տար­բեր է չա­րի դեմ պայ­քա­րի քրիս­տո­նեա­կան մո­տե­ցու­մը աշ­խար­հի մո­տե­ցու­մից, և քա­նի դեռ աշ­խար­հը վայր չի դրել իր հր­թիռ­նե­րը և չի զին­վել Աստ­ծո սպա­ռա­զի­նու­թյամբ, աշ­խար­հում կլի­նեն լոկ խա­ղա­ղու­թյան խոս­տում­ներ, բայց ո՛չ ի­րա­կան խա­ղա­ղու­թյուն:


Լի­լիթ ՀՈՎ­ՀԱՆ­ՆԻ­ՍՅԱՆ
Գո­րիս

Դիտվել է՝ 2127

Մեկնաբանություններ