Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Զոհրաբ Մնացականյան. Ես և իմ ընտանիքն ապրում և շարունակելու ենք ապրել Հայաստանի Հանրապետությունում

Զոհրաբ Մնացականյան. Ես և իմ ընտանիքն ապրում և շարունակելու ենք ապրել Հայաստանի Հանրապետությունում
23.11.2020 | 22:38

ԱԳ նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանը չի պատրաստվում լքել Հայաստանը: Aysor.am-ին նա ասել է.

«Ստիպված էի նկատել դեղին մամուլի կողմից շրջանառվող բամբասանքը: Կեղծ լուրերի առուծախով զբաղվողներին հիասթափեցնեմ, որ ես և իմ ընտանիքն ապրում և շարունակելու ենք ապրել Հայաստանի Հանրապետությունում. ցանկացած ձևով կամ կարգավիճակով այն լքելու ո՛չ մտադրություն ունեմ, ո՛չ էլ՝ ցանկություն: Իսկ իմ անձով հետաքրքրվողներին պարզապես հորդորում եմ՝ այսօր շատ ավելի կարևոր հարցեր կան, քան իմ անձի, իմ ընտանիքի մասին բամբասանքերը»:

Դիտվել է՝ 1767

Մեկնաբանություններ