Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

ՊՆ նախարարը հանդիպումներ է ունեցել Կարմիր Խաչի գրասենյակի ղեկավարների, ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատարի հետ

ՊՆ նախարարը հանդիպումներ է ունեցել Կարմիր Խաչի գրասենյակի ղեկավարների, ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատարի հետ
28.11.2020 | 22:48

Հայկական կողմը մեծ կարևորություն է տալիս ռուսական խաղաղապահ զորախմբի և ԿԽՄԿ պատվիրակության միջնորդությամբ՝ սեպտեմբերի 27-ից արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով ռազմական գործողությունների ընթացքում զոհված զինծառայողների մարմինների դուրսբերման, անհայտ կորած և վիրավորում ստացած անձանց որոնողական աշխատանքներին, ինչպես նաև ռազմագերիների և քաղաքացիական անձանց ճակատագրերի պարզաբանման և հետագայում վերջիններիս փոխանակման գործընթացների ուղղությամբ ԿԽՄԿ պատվիրակության աջակցությանը՝ հայտարարել է ՊՆ նախարար Վաղարշակ Հարությունյանը՝ ընդունելով Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության ղեկավար Քլեր Մեյթրոյին՝ առաքելությունն ավարտելու կապակցությամբ և պատվիրակության նորանշանակ ղեկավար Թյերի Ռիբոյին:

Շեշտվել է արցախա-ադրբեջանական ռազմաճակատի հարավային և հարավ-արևելյան հատվածներում՝ մարտական գործողությունների անցկացման տարածքներում, ռուսական խաղաղապահ զորախմբի և ԿԽՄԿ պատվիրակության միջնորդությամբ, զինծառայողների ու քաղաքացիական անձանց որոնման, զոհված զինծառայողների մարմինների դուրսբերման և փոխանակման աշխատանքների կարևորությունը:
ԿԽՄԿ երևանյան գրասենյակի ղեկավարը հավաստիացրել է, որ պատվիրակությունը իր իրավազորության շրջանակում կշարունակի միջնորդական առաքելությունը գործընթացի կազմակերպման ուղղությամբ:
Վաղարշակ Հարությունյանը բարձր է գնահատել պաշտոնավարման ընթացքում տիկին Մեյթրոյի գործունեությունը և պատվիրակության նորանշանակ ղեկավար Թյերի Ռիբոյին մաղթել արգասաբեր աշխատանք՝ հետագա առաքելության ընթացքում:


Գերիների վերադարձի, անհայտ կորածների որոնողական աշխատանքների անցկացման և զինծառայողների մարմինների փոխանակման գործընթացի կարևորությունը ՊՆ նախարարը հատուկ շեշտել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի վերահսկման նպատակով տեղակայված ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի հետ նախօրեին հանդիպման ժամանակ։ Նշվել է, որ այդ աշխատանքների արդյունավետ կազմակերպման համար Լեռնային Ղարաբաղում ձևավորվել է հատուկ շտաբ, որի կազմի մեջ է մտնում նաև ՀՀ ՊՆ ներկայացուցիչը։
Վաղարշակ Հարությունյանի խնդրանքով Մուրադովը ներկայացրել է խաղաղապահ առաքելության իրականացման ընթացքը և իրավիճակը խաղաղապահ զորախմբի տեղակայման վայրերում։

Դիտվել է՝ 1798

Մեկնաբանություններ