Հայ եկեղեցականները Դադիվանքում են, այսօր նրանց այցելել է նաև Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։ Վանքի անվտանգությունն ապահովում են ռուս խաղաղապահները՝ հայտնում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանը:
«Մեր եկեղեցականները Դադիվանքում են՝ շարունակելով իրենց հարատև աղոթքը մեր հայրենիքի և ժողովրդի համար։ Ամենայն Հայոց Կաթողիկոսը մշտական կապի մեջ է վանաբնակ մեր հոգևորականների հետ», - գրել է նա իր ֆեյսբուքյան էջում։
Դադիվանքը Քարվաճառի շրջանում է, Քարվաճառի շրջանը նոյեմբերի 25-ին, համաձայն եռակողմ հայտարարության, հանձնվել է Ադրբեջանին: