Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ուժեղ աջակցություն է ցուցաբերում Իրանի իշխանություններին, և տարածաշրջանի երկրները կարող են ապավինել Իրանի զինված ուժերին՝ հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Թեհրանում Ազգային բանակի օրվան նվիրված արարողության ժամանակ։ Իրանի նախագահը Իսրայելի վրա հարձակումը համարել է սահմանափակ գործողություն՝ շեշտելով. «Եթե Թեհրանը ցանկանա լայնածավալ գործողություն իրականացնել Իսրայելի դեմ, այս ռեժիմից ոչինչ չի մնա»։                
 

Արթուր Վանեցյան. Նիկոլ Փաշինյանի վստահության գնացքն արդեն գնացել է

Արթուր Վանեցյան. Նիկոլ Փաշինյանի վստահության գնացքն արդեն գնացել է
30.11.2020 | 22:50

Այն, ինչ հիմա անում է Նիկոլ Փաշինյանը՝ թե ուղերձներ հղելու, թե գրառումներ անելու տեսքով, մի նպատակ ունի. կատարվածի մեղավորներ կարգել բոլորին և իրեն բնորոշ խորամանկությամբ շրջանցել իրեն ու իր ապիկար շրջապատին,

«Առավոտ»-ին ասել է «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։

«Սա ուշացած խաղ է Փաշինյանի կողմից, նրա վստահության գնացքն արդեն գնացել է, մարդիկ թացը չորից շատ լավ տարբերում են։ Երկրորդ՝ նա այդ ուղերձներում ու գրառումներում նորից ստեր է տարածում. գրել էր, որ փախստականների՝ Շուշի վերադարձի հետ կապված նրբություններ են եղել, որոնք ինքը բացատրել է Ռուսաստանի նախագահին, իբրև վերջինս այդ մասին տեղյակ չի եղել, և հենց այդ նրբություններից ելնելով էլ ինքը հրաժարվել է հոկտեմբերի երկրորդ կեսին պատերազմը դադարեցնելու վերաբերյալ իրեն արված առաջարկից։ Սա նրա հերթական մանիպուլյացիան է, քանի որ բոլորս հիշում ենք այս հարցի մասին ՌԴ նախագահի մեկնաբանությունը, որ իր համար տարօրինակ է եղել Նիկոլ Փաշինյանի բացատրություններն ու, բնականաբար, դրանց հիմքով հրաժարվելը։ Հետո, մենք տեսանք, թե ԱԺ ամբիոնից ուղիղ եթերով նա Շուշիի մասին ինչ ստեր էր խոսում օրեր առաջ, որ նույնիսկ ԱԳՆ-ն ստիպված չխայտառակվելու համար րոպեներ անց հերքեց նրան, ինչին հաջորդեց Փաշինյանի րոպեական հիստերիան ու ոտքի վրա Զոհրաբ Մնացականյանին աշխատանքից ազատելը։ Պարզ է, չէ՞, ինչ ողբերգության հետ գործ ունենք։ Ինչ վերաբերում է գերիների խնդրին, նրանց ծնողներին բողոքի ցույցերից հեռու պահելու փոխարեն՝ Փաշինյանը լավ կանի ազնվորեն խոստովանի, որ ինքն այդ հարցը լուծել չի կարողանում, քանի որ իրեն այլևս որպես բանակցողի բանակցությունների սեղանի մոտ ոչ ոք չի հարգում», - ասել է Վանեցյանը։ Նա նշել է, թե 2018-ին ու հետո մարդիկ Հայաստանում արդարություն, սոցիալ-տնտեսական, սոցիալ-կենցաղային պայմանների բարելավվում, լավ ու անվտանգ ապագայի հույսեր ու ակնկալիքներ էին փնտրում։ «Հանրային լայն շրջանակների մոտ առկա էր դժգոհության և անվստահության մեծ ալիք և մարդիկ իրական փոփոխությունների փնտրտուքի մեջ էին։ Անձամբ ինձ համար այս ամենն է եղել այդ շրջանում ԱԱԾ ղեկավարի պաշտոնը ստանձնելու շարժառիթն ու նպատակը։ Ես փորձել եմ իմ հասանելիք պատասխանատվությունը ստանձնել ու ինչ-որ բան փոխել, վատ ու արատավոր երևույթների դեմ իմ լիազորությունների շրջանակներում պայքարել, արդարացնել փողոց դուրս եկած մարդկանց սպասումներն ու նրանց տրված խոստումների գոնե որոշակի մասը։ Հիմա արդեն հետհայաց նայելով մենք պետք է տեսնեինք, որ իրականում Նիկոլ Փաշինյանի խոստացված փոփոխությունների հեղափոխությունը կոչված էր իշխանության գալուց հետո փոխել իր տրամաբանությունն ու վերջնարդյունքում չարիք դառնալ այս ժողովրդի ու պետության գլխին», - ասել է նա։ Վանեցյանը շեշտել է՝ խնդիրների ի հայտ գալուց հետո ինքը հասկացել է, որ արդեն ճամփաբաժանին է, փորձել է կանգնեցնել այդ վտանգավոր ընթացքը և հասկանալով, որ իշխանության պատերի ներսում անզոր է դա միայնակ անել, հրաժարական է ներկայացրել և հրապարակային հայտարարել. «Իմ հրաժարականը թող լինի «Կանգ ա՛ռ»-ի սթափեցնող քայլ»։

«Ցավում եմ, բայց օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով իմ այդ բավականին մտահոգիչ հայտարարությունն ու կոչը ևս ի զորու չեղավ կասեցնել Նիկոլ Փաշինյանի իշխանատենչ ու կործանարար կառավարումը։ Հանրային տրամադրությունների վրա իշխանության եկած այդ մարդն ու իր թիմը մսխեցին 2018-ին ողջ ներուժը, տուրք տալով պոպուլիզմին, նեղ անձնական, չեմ վարանի ասել՝ նույնիսկ նենգ քաղաքական շահերին, հետևողականորեն, ստով, կեղծիքով, ժողովրդին, միջազգային գործընկերներին մանիպուլացնելով, հասարակությանը միֆերով սնելով, երկրում հանրային, քաղաքական այլընտրանքը վերացնելով, բռնաճնշումներով ընդդիմադիրների ու ազգային, պետական շահերի դիրքերից հանդես եկողների դեմ պայքարով՝ Նիկոլ Փաշինյանը հետևողականորեն, ոլորտ առ ոլորտ բթացրեց պետականության զգոնությունը, թմբիրի մեջ նետեց իրեն հավատացած ժողովրդին, ապալեգիտիմացրեց բանակի թիկունքը պահող շատ շատերին, կեղտոտ վերբալ հարձակումների և սուտ քրեական գործերի միջոցով մեկուսացրեց նրանց, տապալեց ղարաբաղյան հարցով բանակցությունները, Հայաստանն ու Արցախը տարավ մի այնպիսի փակուղի, որից ելքը դարձավ այս չարաբաստիկ պատերազմն ու մեր խայտառակ պարտությունը։ Նոյեմբերի 19-ին ՀՀ ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանն իր ասուլիսում մանրամասնորեն ներկայացրել է, թե ինչպես է Փաշինյանը կազմաքանդել ու թուլացրել հայոց բանակը, ուստի փաստերն իրար կողք դնելու և պարզ դատողություններ անելու ունակ ցանկացած մեկը կարող է տեսնել թե ինչ կապ կա 2018 թվականին Փաշինյանի իշխանության գալու և 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Հայաստանի ու Արցախի դեմ սանձազերծված պատերազմի միջև», - ասել է Արթուր Վանեցյանը։

Դիտվել է՝ 3783

Մեկնաբանություններ

րությունները »

«Իրատես» թերթի արխիվից

Եվրասիականության թուրքական բաղադրիչը
Եվրասիականության թուրքական բաղադրիչը

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

Բիզնես համագործակցություն պետության հովանու ներքո
Բիզնես համագործակցություն պետության հովանու ներքո