Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Բա ու՞ր էիք, երբ ժո­ղովր­դի մտա­վոր հատ­վա­ծը ձեր դուռն էր ե­կել

Բա ու՞ր էիք, երբ ժո­ղովր­դի մտա­վոր հատ­վա­ծը ձեր դուռն էր ե­կել
08.12.2020 | 00:25

Երկ­րում ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կի շուրջ ե­րեկ խոր­հր­դա­րա­նում լսում­ներ էին։ Մաս­նակ­ցում էին դի­վա­նա­գետ­ներ, ճա­նա­պարհ ան­ցած քա­ղա­քա­կան գոր­ծիչ­ներ, թուր­քա­գետ­ներ, գիտ­նա­կան­ներ, մտա­վո­րա­կան­ներ, խոր­հր­դա­րա­նա­կան ընդ­դի­մու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ։ Չկար ոչ մի իմ­քայ­լա­կան։

Ի­հար­կե, նրանց հա­մար դժ­վա­րա­մարս քն­նար­կում էր, պետք է քա­ղա­քա­կան ա­սե­լիք ու­նե­նա­յին, որ լի­նեին, պետք է հա­մար­ձա­կու­թյուն ու­նե­նա­յին, որ այդ մարդ­կանց ե­րե­սին նա­յեին։ Բայց ե­թե իշ­խա­նու­թյունն այս մարդ­կանց հետ չի կա­րող խո­սել, առն­վազն լսել, ու­րեմն ին­չու են ի­րենց գո­յու­թյու­նը շա­րու­նա­կում որ­պես իշ­խա­նու­թյուն։ Այս մար­դիկ ոչ նախ­կին իշ­խա­նու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ էին, ոչ էլ «հին» էին, նրանք ի­րա­վի­ճա­կը հաս­կա­ցող և գնա­հա­տող քա­ղա­քա­ցի­ներ էին, ո­րոնց պի­տի լուռ լսեին, գո­նե քա­ղա­քա­կան եր­կու միտք յու­րաց­նեին, որ­պես­զի չշա­րու­նա­կեն այդ­քան բո­բիկ լի­նել, խար­խա­փել, տգի­տու­թյան մեջ դե­գե­րել։ Լիկ­բեզ էր իմ­քայ­լա­կան­նե­րի հա­մար, բայց նրանք չկա­յին։ Սա­կայն ա­րի ու տես, որ նրանք ի­րենց հար­մար ե­թեր­նե­րից չեն խոր­շում հայ­տա­րա­րել, թե ժո­ղովր­դի հետ երկ­խո­սում են։ Բա ու՞ր էիք, երբ ժո­ղովր­դի մտա­վոր հատ­վա­ծը ձեր դուռն էր ե­կել՝ խոր­հր­դա­րան, բա­րի լի­նեիք, գնա­յիք եր­կու խոսք ա­սեիք։ Վա­խե­նում էիք ծի­ծա­ղե­լի վի­ճա­կու՞մ հայ­տն­վել, այդ դեպ­քում նման մա­կար­դա­կով ի՞նչ գործ ու­նեք իշ­խա­նու­թյու­նում։


Սա լա­վա­գույն ա­պա­ցույցն է, թե այ­սօր Հա­յաս­տա­նում ինչ ո­րա­կի իշ­խա­նու­թյուն է՝ փո­ղո­ցից ե­կած ու փո­ղո­ցի մա­կար­դա­կին մնա­ցած մարդ­կանց խումբ, ո­րոնք բնա­կան հա­կակ­րանք ու­նեն մտ­քի, գա­ղա­փա­րի հան­դեպ։ Բայց ող­բեր­գու­թյունն էլ հենց այն է, որ նրանք դեռ շա­րու­նա­կում են մեր ժո­ղովր­դին ներ­կա­յաց­նել։


Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ

Դիտվել է՝ 8488

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ