Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Մանե Թանդիլյան. Ղարաբաղում ռազմական գործողություններից հետո հումանիտար ճգնաժամ է սկսվել

Մանե Թանդիլյան. Ղարաբաղում ռազմական գործողություններից հետո հումանիտար ճգնաժամ է սկսվել
16.01.2021 | 12:26

ԼՂ զբաղվածության, սոցիալական և միգրացիայի հարցերով նախարար Մանե Թանդիլյանը հայտարարել է, որ հակամարտության սրման ավարտից հետո տարածաշրջանում հումանիտար ճգնաժամ է առաջացել:

«Պատերազմից հետո մենք ունենք հումանիտար ճգնաժամ, և սոցիալական խնդիրները շատ սուր են դարձել: Մենք լուծում ենք առաջացող խնդրահարույց հարցերը`ինչպես մեր սեփական, այնպես էլ բարեգործական կազմակերպությունների միջոցներով, Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի խաղաղապահների օգնությամբ»,-ասել է Թանդիլյանը «ՌԻԱ Նովոստիի» հետ զրույցում: Նա պարազաբանել է, որ փախստականների բնակարանային ապահովման խնդիրն այժմ սուր է, բայց տարածաշրջանում արդեն սկսվել է նրանց վերաբնակեցման ծրագիրը:


«Մենք արդեն սկսել ենք խնդրահարույց հարցեր լուծել, և կարող ենք խոսել նաև երկարաժամկետ ծրագրերի մասին»,-ասել է Թանդիլյանը: Նա ընդգծել է, որ այժմ սուր է նաև անվտանգության հարցը: Նախարարը հիշեցրել է, որ չորեքշաբթի օրը շփման գծում վիրավորվել է Արցախի Պաշտպանության բանակի զինծառայող:

Դիտվել է՝ 2333

Մեկնաբանություններ