ՆԱՏՕ-ի անդամ երկրները սկսել են խորհրդակցությունները միջուկային զենքը պատրաստ վիճակի բերելու անհրաժեշտության հարցի վերաբերյալ։ «ՆԱՏՕ-ի նպատակն այն է, որպեսզի աշխարհում չլինի միջուկային զենք, բայց քանի դեռ այն գոյություն ունի, մենք կմնանք միջուկային դաշինք, քանի որ աշխարհը, որտեղ Ռուսաստանը, Չինաստանը և Հյուսիսային Կորեան ունեն միջուկային զենք, իսկ ՆԱՏՕ-ն՝ ոչ, դա վտանգավոր աշխարհ է»,- նշել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը։               
 

Կառավարությունը պետք է վերջ դնի լրագրողների նկատմամբ առցանց ոտնձգություններին

Կառավարությունը պետք է վերջ դնի լրագրողների նկատմամբ առցանց ոտնձգություններին
31.07.2023 | 16:59

Լրագրողների Եվրոպական ֆեդերացիան (EFJ) միացել է Հայաստանի Ժուռնալիստների միության (ՀԺՄ) հայտարարությանը՝ դատապարտելով Հայաստանի կառավարության աջակիցների կողմից սոցիալական ցանցերում և որոշ առցանց լրատվամիջոցներում Ղարաբաղում լարված իրադարձությունների վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի՝ հուլիսի 25-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսից հետո սկսած վիրավորանքների և ոտնձգությունների արշավը:

«Կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին հրապարակայնորեն դատապարտել այդ սպառնալիքները և պատասխանատվության ենթարկել ու պատժել մեղավորներին: Մահվան և ֆիզիկական բռնության սպառնալիքների թիրախ են դարձել որոշ մարդիկ, այդ թվում՝ լրագրողներ Անի Գևորգյանն ու Հռիփսիմե Ջեբեջյանը:

Ժուռնալիստների միությունը դատապարտել է կառավարությանը մոտ կանգնած ակտիվիստների և որոշ պետական պաշտոնյաների կողմից կազմակերպված կանխամտածված հարձակումը: Հայաստանի ժուռնալիստների միությունը նաև մեղադրել է վարչապետին՝ ատելության այդ առցանց քարոզարշավը խրախուսելու մեջ: Միությունը հարցը փոխանցել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին:

«Լրագրողներն աշխատում են իրական տեռորի պայմաններում,- ասել է ՀԺՄ նախագահ Սաթիկ Սեյրանյանը,-«Նրանք իսկապես վտանգի տակ են»:

Լրագրողների Եվրոպական ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Ռիկարդո Գուտիերեսը կոչ է արել Հայաստանի իշխանություններին՝ հրապարակայնորեն դատապարտել այդ սպառնալիքները և բացահայտել, հետապնդել և պատժել մեղավորներին, հատկապես, եթե նրանք պետական իշխանությունների պաշտոնական ներկայացուցիչներ են»,- ասված է հայտարարության https://europeanjournalists.org/blog/2023/07/31/armenia-the-government-must-put-an-end-to-online-harassment-of-journalists/?fbclid=IwAR3-zDR0ITqQWeyrlyBQNBPMAu_7FsDcsNs4f6tpKhmlQoIK46HcCUNF-Oo մեջ:

Դիտվել է՝ 3987

Մեկնաբանություններ