ՆԱՏՕ-ի անդամ երկրները սկսել են խորհրդակցությունները միջուկային զենքը պատրաստ վիճակի բերելու անհրաժեշտության հարցի վերաբերյալ։ «ՆԱՏՕ-ի նպատակն այն է, որպեսզի աշխարհում չլինի միջուկային զենք, բայց քանի դեռ այն գոյություն ունի, մենք կմնանք միջուկային դաշինք, քանի որ աշխարհը, որտեղ Ռուսաստանը, Չինաստանը և Հյուսիսային Կորեան ունեն միջուկային զենք, իսկ ՆԱՏՕ-ն՝ ոչ, դա վտանգավոր աշխարհ է»,- նշել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը։               
 

Բաց նամակ

Բաց նամակ
05.08.2023 | 14:18

Առայժմ ձեռնպահ եմ մնում «ՀԱՅԱՍՏԱՆ» համահայկական հիմնադրամին մեղադրանքներ ներկայացնելուց, մինչ այն պահը, երբ ստորև բերված գրության մեջ նշված հարցադրումներին հիմնադրամի գործադիր տնօրենը կտա մանրամասն ու սպառիչ պատասխաններ։

Ի դեպ, պատասխանը նույնպես հանրայնացման ենթակա է․․․

«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ

ԳՈՐԾԱԴԻՐ ՏՆՕՐԵՆ ՊԱՐՈՆ ՀԱՅԿԱԿ ԱՐՇԱՄՅԱՆԻՆ

Հարգելի պարոն Արշամյան,

Իրավական գործընթաց սկսելու և արդեն հարուցված քրեական գործի շրջանակներում նախաքննությանը ստույգ տեղեկություններ տալու անհրաժեշտությունից ելնելով, խնդրում եմ մանրամասն տեղեկություններ տրամադրել 2016 թ․ ապրիլի 1-ին հինգ տարի ժամկետով հիմնադրամի նախկին գործադիր տնօրեն Արա Վարդանյանի հետ ստորագրված համաձայնագրի և դրա հետ ուղղակի առնչվող դրամական միջոցների հետագա կարգավիճակի վերաբերյալ։

Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցի միջոցառումների կազմակերպման ընթացքում տնտեսված ավելի քան 834 280 ԱՄՆ դոլար գումարը Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովը 2015 թ․ դեկտեմբերին կայացած վերջին նիստի ժամանակ որոշեց Արդշինբանկ ՓԲԸ-ում բացել առանձին հաշվեհամար և այդ գումարից ստացվող տարեկան տոկոսադրույքները օգտագործել Հայոց ցեղասպանության թանգարանի հավաքածուն համալրելու նպատակով թանգարանային արժեքներ ձեռք բերելու համար։ Կրկնում եմ, խոսքը գնում է Հայոց ցեղասպանության հարյուրամյակի միջոցառումների ժամանակ տնտեսված և հիմնադրամին փոխանցված գումարի մասին, որի հետագա ճակատագրի վերաբերյալ իմ պաշտոնական հարցադիմումները պատասխան չեն ստացել։

Այս պահին հայտնի է, որ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից անհայտացել է համաձայնագրի օրինակը։ Այդ մասին ինձ հայտնել է ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանը, 2019 թ․ մարտի 27-ին՝ ինձ և ՀՑԹԻ աշխատակիցներին ուղղված էլեկտրոնային նամակով։ Իսկ ավելի վաղ, 2018 թ․ հոկտեմբերի 27-ին, Ձեզ ուղղված նամակում Հարություն Մարությանը հղում է տալիս համաձայնագրի 3.2 կետին՝ խնդրելով Ձեր համաձայնությունը համաձայնագրի այս կետում որոշակի փոփոխություններ իրականացելու և տոկոսադրույքներից ստացվելիք գումարները այլ նպատակների ծառայեցնելու համար։ Ստացվում է, որ վեց ամսվա տարբերությամբ Հարություն Մարությանը ձեռքի տակ ունենալով համաձայնագրի օրինակը դրա կետերի փոփոխման շուրջ պաշտոնապես դիմում է Ձեզ, իսկ մի քանի ամիս անց, իմ գրավոր հարցմանն ի պատախան, բառացիորեն հայտարարում է, որ «ես հետամուտ չեմ եղել» համաձայնագրի փաստաթղթային տարբերակի պահպանման հարցում, իմիջիայլոց, արդարացնելով նաև թանգարանի կարիքները հոգալու համար խիստ անհրաժեշտ դրամական հատկացումների դադարեցումը և դրա հետագա տնօրինումը հիմնադրամի կողմից։

Ըստ որոշ տվյալների, ՀԱՅԱՍՏԱՆ համահայկական հիմնադրամում պահվող համաձայնագրի երկրորդ օրինակը նույնպես անհայտացել է։ Ըստ այդմ, անհրաժեշտ է հետևյալ տվյալների ու տեղեկության տրամադրումը․

1. Իմ ստորագրությամբ համաձայնագրի երկրորդ բնօրինակի առկայության հաստատումը հիմնադրամի արխիվում՝ լրատվամիջոցների ներկայությամբ,

2. Տեղեկատվության ու փաստաթղթային հիմքերի տրամադրում 2018 թ․ մայիսին պայմանագիրը վաղաժամկետ դադարեցնելու, տույժ ու տուգանքների մուծման ու դրանց հետ առնչվող արձանագրությունների վերաբերյալ։ Խնդրում եմ նշել համաձայնագրի դադարեցման ստույգ օրը։

3. Տրամադրել համաձայնագրի լուծման ժամկետից 30 օր առաջ ՀՑԹԻ-ին ուղարկված հիմնադրամի ծանուցագրի պատճենը։

4. Որոշման պատճեն կամ քաղվածք արձանագրությունից, վերոնշյալ պայմանագրի դադարեցման հիմքերի ու 834.280 ԱՄՆ դոլարի նպատակային օգտագործման շուրջ։

5. Գումարի օգտագործման ու իրագործված ծրագրերի վերաբերյալ ֆինանսական հաշվետվության պատճեն ու դրանց առնչվող այլ փաստաթղթեր,

6. Մանրամասն տեղեկատվություն շահառուների և գումարի ծախսմանը մասնակցած անհատների ու կազմակերպությունների մասին։

Կանխավ շնորհակալ եմ։

Հարգանքով՝

Հայկ ԴԵՄՈՅԱՆ

Դիտվել է՝ 5526

Մեկնաբանություններ