24.03.2014|
23:30
Ղրիմի հարցը սրընթաց է զարգանում։ Կարելի է ասել, որ Ղրիմի Հանրապետությունն ու հերոս քաղաք Սևաստոպոլն արդեն Ռուսաստանի բաղկացուցիչ մասն են։ Ամբողջ թերակղզին ցնծում է, Ղրիմի ժողովրդի (այդ թվում՝ ղրիմցի թաթարների) ուրախությունն իրական է ու անկեղծ։ Ասենք, սա երբեք կասկած չի հարուցել. չէ՞ որ դեռ 1990 թվականին Ղրիմի բնակիչները, զգալով, թե ուր են տանում գորբաչովյան «վերակառուցումն» ու «արագացումը» ՈՒկրաինական ԽՍՀ-ի շրջանակներում, հանգեցին այն հետևությանը, որ հարկավոր է «վերադառնալ» Ռուսաստան։