-
19.06.2015|
12:28
Շուկան ինքն իրենով չի կարող երաշխավորել մարդկության զարգացումը և սոցիալական ինտեգրումը։
-
19.06.2015|
12:27
Մեծ Բրիտանիայում հրապարակվել են նախկին վարչապետ Մարգարեթ Թետչերի մի քանի գաղտնի ձեռագիր հուշագրություններ, ներառյալ՝ ԽՍՀՄ նախկին առաջնորդ Միխայիլ Գորբաչովի հետ բարեկամության վերաբերյալ գրառումները։
-
19.06.2015|
12:26
Հունաստանի ֆիննախարար Յանիս Վարուֆակիսը Լյուքսեմբուրգում Եվրախմբի նիստի ժամանակ նոր առաջարկ է ներկայացրել միջազգային վարկատուների պարտքի վերակազմավորման մասին՝ հաղորդում է Reuters-ը:
-
19.06.2015|
12:25
Դանիայի վարչապետ Հելե Թորնինգ Շմիթն ընդունել է իր գլխավորած ձախակենտրոն կոալիցիայի պարտությունը խորհրդարանական ընտրություններում և հայտարարել է, որ կխնդրի թագուհի Մարգրեթ 2-րդից իր կառավարության հրաժարականի մասին, գրում է Deutsche Welle-ն։
-
19.06.2015|
12:24
Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը ցավակցագիր է հղել ամերիկահայ բարերար Քըրք Քրքորյանի մահվան կապակցությամբ. «Աստվածաշնորհ կյանքի ընթացքում հոգելույս Քըրք Քրքորյանը հասավ գործունեության մեծ հաջողությունների և հայրենասիրության ու ազգասիրության ոգով իր նյութական կարողությունները նաև ի սպաս դրեց` հանուն Հայաստանի զորացման և մեր ժողովրդի առաջընթացի ու բարօրության»:
-
19.06.2015|
12:24
Բելգիայի խորհրդարանը երեկ սկսել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի քննարկումը։ Վարչապետ Շառլ Միշելն ընդգծել է, որ 1915-17-ին տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները պետք է ճանաչվեն ցեղասպանություն:
-
19.06.2015|
12:23
Հայաստանը Հարավային Կովկասի երկրների նկատմամբ ՆԱՏՕ-ից հավասարակշռված մոտեցում է ակնկալում՝ ՆԱՏՕ-ի ԽՎ Rose-Roth սեմինարի ժամանակ հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
-
19.06.2015|
12:22
ԵԱՀԿ Մինսկի խմբի կազմում Գերմանիային ներգրավելը իրատեսական չէ՝ Երևանում ՆԱՏՕ-ի ԽՎ Rose-Roth սեմինարի ժամանակ հայտարարեց Հայաստանում ԵՄ պատվիրակության գործերի ժամանակավոր հավատարմատար Դիրք Լորենցը։
-
19.06.2015|
12:21
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումը չի փոխում ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ աշխատելու կողմերի պատրաստակամությունը՝ հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագհ Ջեյմս ՈՒոռլիքը՝ մեկնաբանելով ՄԻԵԴ-ի որոշումները երկու նախադեպային գործերով՝ «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» և «Չիրագովն ընդդեմ Հայաստանի»:
-
19.06.2015|
12:21
ԵԱՀԿ Մինսկի խմբում չպետք է երկրներ լինեն, որոնք հետագայում ղարաբաղյան հակամարտության հարցում սուբյեկտիվ մոտեցում կցուցաբերեն՝ Երևանում ՆԱՏՕ-ի ԽՎ Rose-Roth սեմինարում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի հայտարարություններին, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը պետք է ընդլայնել՝ ընդգրկել Թուրքիային և Գերմանիային։