Տե՛ր Աստված մեր, օրհնյա՜լ լինի Քո անունը այժմ և հավիտյա՜ն, Հայաստան երկրին, Հայոց ազգին Ի՛նքդ առաջնորդիր անկաշառության, նվիրական գործերով հավատի՛, մշտավա՛ռ հույսի, իշխանավորների Քեզ խո՛ր խոնարհության` հավիտենական կյանքին դարձի ճանապարհով։
Տե՛ր Աստված մեր, փարատի՛ր քո ժողովրդի ցավերը ու բժշկի՛ր հիվանդությունները, բոլորին կատարյալ առողջությու՛ն շնորհիր Քո ամենահաղթ Խաչի նշանով, որով վերցրել ես մարդկանց տկարությունն ու դատապարտել մեր կյանքի ու փրկության թշնամուն:
Անոնք կը լսէին Պանի սրինգը անտառէն ու փոշոտ ճամբաներուն վրայ կը փնտռէին հետքերը անոր այծի ոտքերուն: Անոր կճղակներուն դրոշմները կը տեսնէին նոյնիսկ իրենց պարտէզներուն ու աղբիւրի ճամբաներուն վրայ:
Մեր սրբազան մարմինը լեցուն է արեւով, երկնքով, իմաստութիւնով, գարունով, կանանչով, զգայարանքներու երանութիւնով, կնոջ բոցեղէն մարմնով, երաժշտութիւնով, եւ մարդ ինչպէ՞ս հաւատայ, որ այդ բոլորը կրնան մոխրանալ յանկարծ:
Աշխարհաքաղաքական տեսության մեջ կա մի մոտեցում, որը, կարծում եմ, մշտապես արդիական է, այն է՝ եթե գերտերությունը գեոտնտեսական շահեր է հետապնդում որևէ տարածքում, ապա խոչընդոտում է այդտեղի ավտոխտոն ժողովուրդների անկախացմանը...