Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 
  • «Ամեն օր հոգեպես մեռնում ենք»

    «Ամեն օր հոգեպես մեռնում ենք»

    25.11.2013| 18:41
    Չնայած իշխանության հավաստիացումներին, թե սիրիահայերի հանդեպ հատուկ վերաբերմունք կա, պարզվում է, նրանք էլ բախվեցին հայաստանցիների համար գլխացավանք դարձած խնդիրներին: Հարկային վարչարարությունը փոքր և միջին բիզնեսի առնչությամբ ոչ միայն հայաստանաբնակների համար է լուրջ «սպառնալիք», այլև այստեղ նոր-նոր փոքր բիզնես դրած սիրիահայերի: Մեզ հայտնի դարձավ, որ անցյալ տարի այս օրերին ընտանիքով Հայաստան վերադարձած Սարգիսն այսօր արդեն օրերն է հաշվում, թե երբ պիտի վերադառնա Սիրիա:
  • «Կանանց իրավունքների կենտրոնը» նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 10-ը քարոզարշավ կանցկացնի

    «Կանանց իրավունքների կենտրոնը» նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 10-ը քարոզարշավ կանցկացնի

    25.11.2013| 17:51
    Նոյեմբերի 25-ը Կանանց դեմ ուղղված բռնության վերացման միջազգային օրն է։ Յուրաքանչյուր տարի նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 10-ը տեղի է ունենում «Ընդդեմ գենդերային բռնության» ակտիվության 16-օրյակը` ի հիշատակ 1960 թ. նոյեմբերի 25-ին Դոմինիկյան Հանրապետությունում սպանված քաղաքական ակտիվիստներ Միրաբել քույրերի և 1948 թ. դեկտեմբերի 10-ին Մարդու Իրավունքների Համընդհանուր Հռչակագրի ընդունման:
  • Սեմինարներ ՄԻԱՎ-ի վերաբերյալ՝ ուսանողների շրջանում

    Սեմինարներ ՄԻԱՎ-ի վերաբերյալ՝ ուսանողների շրջանում

    25.11.2013| 15:40
    Նոյեմբերի 25-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում անցկացվեց «Խոսի′ր ՄԻԱՎ-ի մասին, հետազոտվի′ր ՄԻԱՎ-ի վերաբերյալ» ծրագիրը։ Բուհի ուսանողները տեղեկություններ ստացան ՄԻԱՎ-ի, դրա փոխանցման ճանապարհների, այն կանխարգելելու վերաբերյալ։
  • Ազատության սահմանումն՝ ըստ Խոդորկովսկու

    Ազատության սահմանումն՝ ըստ Խոդորկովսկու

    24.11.2013| 17:11
    «Ալպինա Պաբլիշեր» հրատարակչությունը, ըստ ռուսական ԶԼՄ-ների, լույս է ընծայել «Պետություն, հասարակություն, կառավարում» հոդվածների ժողովածուն, որը խմբագրել են տասը տարուց ավել անազատության մեջ գտնվող ռուս գործարար Միխայիլ Խոդորկովսկին և Մոսկվայի փիլիսոփայության ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Նիկոլսկին: Գրքում տեղ է գտել նաև Մ. Խոդորկովսկու հոդվածը, որում նա խորհում է ազատության և անազատության խնդիրների, Ռուսաստանի անցյալի ու ներկայի մասին: Ստորև ներկայացնում ենք հատվածներ գրքից:
  • Գյումրեցի ընտանիքն ապրում է «իսկական դժոխքում» (տեսանյութ)

    Գյումրեցի ընտանիքն ապրում է «իսկական դժոխքում» (տեսանյութ)

    19.11.2013| 11:55
    Անահիտ Սահրադյանն իր երկրորդ կարգի հաշմանդամ աղջկա և երեք տարեկան թոռնիկի հետ ապրում է մի փոքրիկ, խարխուլ ու խոնավ տնակում: Նրանց տնակը երկրաշարժից անմիջապես հետո տեղադրվել է Գյումրի գետակի հարևանությամբ գտնվող մի ճահճոտ տեղանքում: Այդ պատճառով տնակի հատակն ամբողջովին փտել է, և այդտեղից առնետներ են անարգել ելք ու մուտք անում:
  • Երիտասարդական տոներն ամփոփվեցին դասական երաժշտության համերգով

    Երիտասարդական տոներն ամփոփվեցին դասական երաժշտության համերգով

    19.11.2013| 11:33
    Նոյեմբերի 18-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամն Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի «Հոլիվուդ նոն ստոպ» համերգային ծրագրով եզրափակեց Երիտասարդության համաշխարհային և Ուսանողության միջազգային տոներին նվիրված միջոցառումների շարքը։ 10 օրերի ընթացքում երիտասարդական հիմնադրամը կազմակերպել էր բազմաբնույթ միջոցառումներ՝ հնարավորինս մեծ թվով երիտասարդների ներգրավելով դրանց շրջանակներում։
  • Ֆրանսիացիներն «արթնացան»

    Ֆրանսիացիներն «արթնացան»

    19.11.2013| 11:26
    Վարդան Պետրոսյանի ֆրանսիացի բարեկամները ստորագրահավաք են նախաձեռնել՝ նրան քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու պահանջով: Երկար տարիներ ապրելով Ֆրանսիայում` Վարդան Պետրոսյանն ունի կրկնակի՝ հայկական և ֆրանսիական քաղաքացիություն:
  • ՌԴ դպրոցներում և մանկապարտեզներում կիրառվող նոր ծրագիրը վերջ կդնի «էթնիկ հակամարտությանը»

    ՌԴ դպրոցներում և մանկապարտեզներում կիրառվող նոր ծրագիրը վերջ կդնի «էթնիկ հակամարտությանը»

    16.11.2013| 12:20
    Մոսկվայի հանրային պալատը պատրաստվում է դիմել կրթության վարչություն` առաջարկելով, որպեսզի մանկապարտեզների և դպրոցների համար մշակվի էթնիկական խնդիրներին առնչվող ծրագիր: Այս մասին հայտարարել է կոմիտեի պետի տեղակալ, ազգությունների, միգրացիոն քաղաքականության և կրոնի հարցերով պատասխանատու Մարիա Կոտովսկայան: Վերջինիս խոսքով, մանկապարտեզներում և դպրոցներում կիրառվող ծրագրի նպատակն է «ոչ» ասել ազգային փոքրամասնությունների միջև եղած տարաձայնություններին, կամ այլ կերպ ասած` ուժը կորցրած ճանաչել էթնիկ «հակամարտությունները»:
  • Օվկիանոսի կանչը

    Օվկիանոսի կանչը

    16.11.2013| 12:14
    ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի տարածքի վրայով թռչող օդանավի ուղևորը բացել է հետևի մասի դուռն ու ընկել օվկիանոսը 609 մ բարձրությունից, Մայամիից 9 կմ հեռու:
  • Ռուսաստանում ծխելու համար տույժեր են սահմանվել

    Ռուսաստանում ծխելու համար տույժեր են սահմանվել

    15.11.2013| 15:07
    Տույժեր ծխախոտ ծխելու համար` այն վայրերում, որտեղ ծխելն արգելվում է հակածխախոտային օրենքով: Օրենքը ուժի մեջ է մտել այսօրվանից: Այդ մասին հայտարարել է «Միասնական Ռուսաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավարի առաջին տեղակալ Վյաչեսլավ Տիմչենկոն: