30.03.2018|
16:09
Փետրվարի 3-ին ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը և Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Սերգեյ Շահվերդյանը Շուշիում ստորագրել են «Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության և Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության միջև պատմամշակութային ժառանգության պահպանության բնագավառում համագործակցության մասին» հուշագիրը։