Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Ասում են...

Ասում են...
08.06.2018 | 00:10

...թե նոր իշխանություններում «վեճ» կա ոչ միայն «կենցաղի» մասով՝ կառավարության անդամներին սպասարկող մեքենաների, դրանց համարանիշների, էկոնոմկլասով, թե «թիվ մեկ բորտով» թռչելուն առնչվող, այլև գաղափարական։

Վերջինս առավել սուր է դրսևորվում Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչների և քաղաքացիական հատվածի, այլ կերպ ասած՝ «սորոսականների» միջև. ասում են` վերջիններիս ոչ բոլոր սպասելիքներն են արդարացել։ Բանավեճն իշխանական թևերի միջև սկսվել է դեռ միտինգների օրերին, երբ Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ մեջբերումներ է արել Մարիա Զախարովայից, և քաղաքացիական սեկտորը ներքին քննարկումների ժամանակ իր զարմանքն է հայտնել այդ առնչությամբ, Նիկոլը բացատրել է, որ դա խիստ անհրաժեշտ մոտեցում է Ռուսաստանի մասով. «Եվ հետո՝ Պուտինն էլ հավերժ չէ. այսօր այդպես է պետք»։

Դիտվել է՝ 14389

Մեկնաբանություններ