Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Արմեն Սարգսյանը հանդիպել է ՀՅԴ բյուրոյի նորընտիր անդամների հետ

Արմեն Սարգսյանը հանդիպել է ՀՅԴ բյուրոյի նորընտիր անդամների հետ
27.01.2019 | 00:18

Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է ՀՅԴ բյուրոյի նորընտիր ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանին և բյուրոյի անդամներին: Արմեն Սարգսյանը շնորհավորել է նրանց և մաղթել հաջողություններ: ՀՅԴ Բյուրոյի անդամները նախագահին պատմել են Արցախում ավարտված Դաշնակցության ընդհանուր ժողովի, կուսակցության առաջնահերթ խնդիրների և անելիքների մասին:

Դիտվել է՝ 1589

Մեկնաբանություններ