Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
05.03.2019 | 00:02

Անզգամ մարդն իր հոգում չարիքներ է հղանում և կրակ է կուտակում իր շուրթերի վրա։ Խորամանկ մարդը չարիքներ է նյութում, չարությամբ բորբոքում է նենգության լապտերը և բարեկամներին բաժանում է իրարից։ Անօրեն մարդը փորձության է ենթարկում իր բարեկամներին և նրանց տանում է վատ ճանապարհներով։ Նա, որ իր աչքերը փակում և ծուռ բաներ է խորհում, որ շուրթերը փակ ամեն տեսակ չարիքներ է մտորում, այդպիսին չարի հնոց է։


Առակներ 16. 27-30

Դիտվել է՝ 1133

Մեկնաբանություններ