Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Ինչու են նվազել ՀՀ միջազգային պահուստները

Ինչու են նվազել ՀՀ միջազգային պահուստները
07.03.2019 | 01:53

ՀՀ միջազգային պահուստների փոփոխության գնահատման և վերլուծության համար կարևոր է ուսումնասիրել ավելի երկար ժամանակահատված և զերծ մնալ ամիսների ընթացքում տեղի ունեցած կարճաժամկետ սեզոնային տատանումների վերլուծությունից: ՀՀ միջազգային պահուստները 2018-ի ընթացքում նվազել են շուրջ 55 մլն ԱՄՆ դոլարի չափով: 2018-ին ՀՀ միջազգային պահուստների շարժի հիմնական գործոններից է հանդիսացել ՀՀ կառավարության կողմից պետական պարտքի մարման և սպասարկման համար զուտ վճարված շուրջ 200 մլն ԱՄՆ դոլարը:

ՀՀ կենտրոնական բանկի այլ գործառնությունների շնորհիվ (արտարժույթի առք, միջազգային պահուստների կառավարումից ստացված եկամուտ և այլն) միջազգային պահուստները չեն նվազել այդ չափով: Միջազգային պահուստների բավարար լինելու չափը չի որոշվում բացարձակ մեծությունով:

ՀՀ միջազգային պահուստների մակարդակը շարունակում է համապատասխանել արտարժութային պահուստներին ներկայացվող հիմնական պահանջներին, մասնավորապես` հնարավոր արտաքին ցնցումները մեղմելու կարողության առումով: Նաև որպես այլ փաստարկ, ներկայացնենք ԱՄՀ-ի կողմից գնահատվող միջազգային պահուստների բավարար լինելու մեթոդաբանությունը և գնահատականը:

Կայքի միջոցով վերլուծելով ՀՀ միջազգային պահուստների մակարդակի գնահատականը, կարող եք համոզվել, որ վերջինս ոչ միայն բավարարում է ԱՄՀ-ի ներկայացրած ամենախիստ պահանջին, այլ նաև ավելի բարձր է գնահատվում հարևան երկրների համեմատ:

Ֆինանսական շուկաներում ձևավորված միտումների և ակնկալվող զարգացումների ներքո ՀՀ կենտրոնական բանկը շարունակել է նվազագույն ռիսկերով ՀՀ միջազգային պահուստների կառավարման իր որդեգրած ռազմավարությունը, որն ուղղված է միջազգային պահուստների ապահովության, իրացվելիության ու արդյունավետ կառավարման ապահովմանը:

ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն

Դիտվել է՝ 1787

Մեկնաբանություններ