Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Շոկոլադի յուրօրինակ արտադրամաս` Կոտ դ’Իվուարում

Շոկոլադի յուրօրինակ արտադրամաս` Կոտ դ’Իվուարում
17.03.2019 | 09:11

Աֆրիկյան Կոտ դ’Իվուար պետությունում շոկոլադի յուրօրինակ արտադրամաս է գործում: Այստեղ կակաոյի հատիկները փոշիանում են հատուկ հեծանվի օգնությամբ: Արտադրամաում շոկոլադը ստանում են առանց հատուկ հաստոցների ու տեխնիկայի: Կակոյի հատիկներն են միայն, որ հեծանիվ-աղացի միջոցով են մանրացնում, մնացած ամեն ինչ կատարվում է ձեռքով: Արտադրված շոկոլադը հիմնականում արտահանվում է եվրոպական շուկա, քանի որ տեղի բնակիչների համար բավական թանկ է. մեկ սալիկի գինը 60 ցենտ է:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 2184

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ