Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Ոչինչ էլ չի փոխվել՝ նույն թայֆաբազությունն է, նույն հովանավորչությունն ու լկտիությունը»

«Ոչինչ էլ չի փոխվել՝ նույն թայֆաբազությունն է, նույն հովանավորչությունն ու լկտիությունը»
19.03.2019 | 01:37

«Տևական ժամանակ ուսումնասիրելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի նշանակած կադրերի գործունեությունն ու տարատեսակ սկանդալային պատմությունները, որոնց մեջ նրանք հայտնվում են, հանգել եմ այն եզրակացությանը, որ այդ մարդիկ մեծ վտանգ են ներկայացնում պետության համար,- «Իրատեսի» հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ ԳԱԳԻԿ ՀԱՄԲԱՐՅԱՆԸ, հավելելով, թե Հայաստանի Հանրապետությունը լաբորատոր առնետ կամ նապաստակ չէ, որ անտեղյակ, հաճախ՝ անգրագետ, անմակարդակ մարդկանց պատասխանատու պաշտոնների նշանակեն:- Լուրջ հետընթաց ունենք: Հետհեղափոխական Հայաստանում թող ցույց տան գեթ մեկ ոլորտ, որտեղ այս տասն ամիսների ընթացքում առաջընթաց է եղել: Ո՛չ տնտեսության, ո՛չ շինարարության, ո՛չ գյուղատնտեսության, ո՛չ կրթության ոլորտներում դրական տեղաշարժ չի եղել, արտաքին քաղաքականության ոլորտում՝ նույնպես: Եթե նախկին իշխանություններն ունեին մեկ «մաեստրո»՝ Գալուստ Սահակյան, ապա «Իմ քայլը» խմբակցության ամեն երկրորդ պատգամավորը, սկսած Ազգային Ժողովի փոխնախագահ Լենա Նազարյանից, ոչնչով չի զիջում նրան: Ավելին, համոզված եմ, որ Գալուստ Սահակյանը գիտի թե օրհներգի բառերի ու երաժշտության հեղինակին, թե՛ Մատենադարանի ճարտարապետին: Խայտառակություն է այս կարգի խորհրդարան ունենալը: Մուննաթ են գալիս, թե սովորում ենք, բայց, հարգելիներս, Հայաստանը փորձադաշտ չէ, սովորելու ժամանակն էլ անցել է վաղուց»:


Քաղաքագետի համար անընդունելի է նաև Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի վերաբերմունքն այն կնոջ նկատմամբ, որը վարչապետին փորձել է բացատրել, թե ինչ է կատարվում Ավշարի դպրոցում: Ըստ նրա՝ կինը տեղին բացահայտում է արել, որ ներկայիս իշխանություների գործելաոճը ոչնչով չի տարբերվում նախորդների գործելաոճից. նույն թայֆաբազությունն է, նույն հովանավորչությունը, նույն լկտիությունը: Զարմացած հարց է բարձրացնում՝ ի՞նչ է նշանակում փոխտնօրեն նշանակել մորաքրոջ հարսին, որը լկտիաբար մտնում է դպրոց և 40 տարվա ուսմասվարին ասում՝ դուրս գնա, որովհետև ես եմ գալու: «Ինչո՞վ են տարբերվում այս իշխանությունները նախորդներից: Բոլոր ոլորտներում էլ նույն վիճակն է: Նայում եմ կապի, տրանսպորտի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի հարցազրույցը՝ խայտառակություն է: Ասում է՝ մարդիկ պետք է ցածր աշխատավարձ ստանան, քանի որ միսիա ունեն կատարելու: Շատ հետաքրքիր է, իսկ ո՞վ է պատգամավորներին 700 հազար աշխատավարձ նշանակել: Եթե նախկինում 105-ն էին, այժմ 132-ն են, այդ ու՞մ հաշվին են վճարում նրանց աշխատավարձերը: Ժողովրդին ասում են՝ աշխատավարձը քիչ է, բայց պետք է հպարտությամբ աշխատեք Հայաստանի համար՝ մոռանալով իրենց աշխատավարձերի չափը: Կապի նախարարին առաջարկում եմ հրաժարվել աշխատավարձից ու այն բաժանել մի քանի աղքատ ընտանիքների, կանի՞ նման բան: Ինչքա՞ն կարելի է ներել, հանդուրժել, ժամանակ տալ, որ սովորեն»:


Մեր զրուցակիցը չի ըմբռնել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ օրեր առաջ Արարատի մարզ այցելելուց հետո գրած «Ռանչպար» բանաստեղծության իմաստը: Հիշեցնեմ նրան, ասում է քաղաքագետը, որ երբ ընդդիմադիր պատգամավոր էր, շատ լավ տեղեկացված էր թե՛ քաղաքաբնակների, թե՛ գյուղաբնակների վիճակի մասին: Վստահեցնում է՝ մտապահել է Փաշինյանի բոլոր ելույթները, կառավարության անդամների հետ ունեցած հարցուպատասխանները և այլն: «Այնպես չէ, որ պարոն Փաշինյանը տեղյակ չէր հայաստանյան գյուղերի տխուր պատկերի մասին: Մեկ տարի առաջ, երբ «հեղափոխություն» եղավ, ու նա իշխանության եկավ, ինչը ողջունեց հասարակության գրեթե 95 տոկոսը, շատ լավ գիտեր, թե Հայաստանի համայնքներում ինչ խնդիրներ կան: Բայց այժմ խիստ զարմանալի էր՝ Ռանչպար այցելելուց հետո ինչու՞ է իրեն այդքան վատ զգացել: Ի՞նչ է արել իր կառավարությունն այս 10 ամիսների ընթացքում, որ գյուղում իրավիճակ փոխվի: Կարող եմ պարզ պատասխանել՝ ոչինչ էլ չեն արել՝ թե՛ ինքը, թե՛ իր ղեկավարած թիմը: Փաշինյանն իշխանության եկավ այն պարզ պատճառով, որ հասարակությունը չհանդուրժեց նախորդ իշխանությունների վարած քաղաքականությունը, անպատժելիության ու թալանի մթնոլորտը, բայց ի՞նչ է փոխել երկրի վարչապետը գրեթե մեկ տարվա մեջ: Ռանչպար էր այցելել, ըստ երևույթին, լավ ակնկալիքներ ունենալով, բայց տեսավ՝ ոչ մի լավ բան չկա: Գյուղացիները տասնյակ հարցադրումներ արեցին, այդ բոլոր հարցերը նա պետք է ուղղի ոլորտի պատասխանատուներին՝ տրանսպորտի, գյուղատնտեսության, կրթության և գիտության նախարարներին: Պարոն Փաշինյանը վաղուց էր նկատել, որ իր թիմը ձախողելու է բոլոր նախաձեռնությունները, այդ իսկ պատճառով ֆորսմաժորային իրավիճակ ստեղծեց, խախտեց 2019-ի մայիսին արտահերթ խորհրդարանական ընտրություններ կազմակերպելու պայմանավորվածությունն ու դրանք անցկացրեց դեկտեմբերին: Նա գիտեր, որ իր կուսակցության ռեյտինգն օր օրի նվազում է, և մայիսին, հնարավոր է, ձախողեին: Երկու ամիս հետո կլինի մեկ տարի, ինչ Փաշինյանը ղեկավարում է Հայաստանը, այդ մեկ տարվա ընթացքում նրան ոչ ոք չի խանգարել, դեկտեմբերից հետո՝ ընդհանրապես հիմա ի՞նչ են ցույց տալու հասարակությանը, որ թմբիրից կամաց-կամաց դուրս է գալիս»:


Խոսելով կադրերի ընտրությունից՝ մեր զրուցակիցը ենթադրում է, որ վարչապետն առաջնորդվում է ռուսական «հցՍՌվ րօվ, վՏ վՈՔ րցՍՌվ րօվ» մտայնությամբ: Հստակեցնում է՝ կոպիտ լինելու համար չէ, որ այդպես է արտահայտվում, պարզապես Փաշինյանի վարած քաղաքականությունը հենց այդ ասացվածքն է բնութագրում: Կադրային քաղաքականության մեջ, շեշտում է Համբարյանը, կարևոր է փոխնախարարների ինստիտուտը: «Նախարարարը քաղաքական պաշտոն է, նրանք կարող են արագ փոփոխվել, բայց որևէ ոլորտի կամ նախարարության աշխատանքը ստաբիլ պահելու համար պարտադիր է պրոֆեսիոնալներ ունենալ, որ տեղյակ լինեն ամեն ինչից: Իսկ ի՞նչ արեց Փաշինյանը. բոլոր պրոֆեսիոնալներին փոխարինեց ոչ պրոֆեսիոնալներով: Հայտարարեցին, թե չնայած նախկին փոխնախարարները պրոֆեսիոնալ են, բայց կոռումպացված են, իսկ իրենք բյուրեղի նման մաքուր են: Բայց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը խնդրել էր Փաշինյանի թերթի կողմից բազմիցս քննադատված Կամո Արեյանին աշխատել որպես իր խորհրդական, որովհետև Արեյանը, ի տարբերություն Փաշինյանի կադրերի, Երևանը 5 մատի պես գիտի: Նախորդ իշխանությունից կադրեր կային, որոնց առակայությունն անհրաժեշտ էր այս իշխանությանը: Փաշինյանի թշնամին, բառիս բուն իմաստով, իր իսկ թիմակիցներն են, ուրիշ ոչ ոք: Նրա ամեն մի արտահայտություն, գործողություն հասարակությունը թիրախավորում ու քննադատում է,- ասում է Համբարյանն ու հավելում.- քաղաքական մյուս ուժերն էլ կարիք չունեն քննադատելու իշխանություններին: Անգամ պառլամենտում ներկայացվածները, որ բավական ակտիվ են գործում, թիրախավորված չեն խփում իշխանություններին, ընդհանուր խնդիրների մասին են խոսում, իշխանություններին հարվածողները վարչապետի ապաշնորհ կադրերն են: Չնայած, քանի դեռ հետհեղափոխական էյֆորիան ամբողջությամբ չի անցել, որևէ քաղաքական ուժ բացահայտ չի մեղադրելու Փաշինյանին անգործության մեջ` վախենալով հարձակման թիրախ դառնալուց»:


Անդրադառնալով ամեն հարցում լրագրողներին ու լրատվամիջոցներին մեղադրելու նոր իշխանությունների մոլուցքին՝ հիշեցնում է. եթե Փաշինյան ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակը» նախկինում իրավունք ուներ ամեն ինչ գրելու, գործող իշխանություններին ջախջախիչ քննադատության ենթարկելու, այժմ ԶԼՄ-ներն ինչու՞ պետք է խնայեն նոր իշխանություններին: «Ես ինքս ո՛չ ընդդիմադիր եմ, ո՛չ իշխանամետ, բայց որպես ՀՀ քաղաքացի, պահանջում ու սպասում եմ, որ իշխանությունները ծառայեն պետությանը, ու եթե քննադատում եմ, ուրեմն իշխանությունների թշնամի՞ն եմ: Եթե իշխանություններն այդպես են մտածում, ապա դա իրենց, ոչ թե իմ խնդիրն է»,- հստակեցնում է նա:
Ինչ վերաբերում է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանի՝ լրատվամիջոցները տեսակավորող, լրագրողներին էլ պիտակավորող հայտարարությանը, քաղաքագետ Համբարյանն ընդգծում է. «Հաշվի առնելով, թե ինչ «կարկառուն» դեմքեր կան այդ խմբակցությունում ու ինչ «կարկառուն» մտքեր են արտահայտում, Բադալյանը նրանց կողքին Մարգարետ Թետչերն է. Մարդն անկեղծ, պարզ արտահայտվել է, թե իրենք որ լրատվամիջոցներին են վստահում, ժողովրդին էլ կոչ են անում հետևել այդ լրատվամիջոցներին: Այստեղ ոչ թե Բադալյանի հայտարարությունն է առաջնային, այլ այն, որ նա 32 անգամ ուղղում է կատարել իր գրառման մեջ: Եթե տառասխալներն ու վրիպակներն ուղղեր, դեռ ոչինչ, բայց մտքերն է ուղղել, ինչը նորմալ չէ»:

Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 2079

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ