Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Դավիթ Բաբայանն արձագանքում է Արցախի մանդատը ՌԴ-ին հանձնելու մասին Սամվել Բաբայանի հայտարարությանը

Դավիթ Բաբայանն արձագանքում է Արցախի մանդատը ՌԴ-ին հանձնելու մասին Սամվել Բաբայանի հայտարարությանը
19.03.2019 | 16:23

Մեզ համար անկախ պետականությունը գերագույն արժեք է` Tert.am-ի հետ զրույցում ասել է ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով Արցախի ՊԲ նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանի հայտարարությանը, թե Արցախը պետք է դրվի Ռուսաստանի մանդատի ներքո:

«Արցախի կարգավիճակի և ապագայի նկատմամբ մենք ունենք հետևյալ տեսլականը, և ժողովրդի գերակշիռ մեծամասնությունն այս տեսլականի կրող է. մեզ համար անկախ պետականությունը, մեր անկախ հայրենիքը գերագույն արժեքն են, ընդ որում, երբ ասում ենք անկախ պետություն, պետք է հասկանանք մեկ բան, որ մենք ունենք երկու պետություն, բայց մեկ հայրենիք: Այսինքն՝ անկախ պետություն ասելիս դա վերաբերում է և ՀՀ-ի, և Արցախի Հանրապետությանը, սա մեր գերնպատակն է: Հետևաբար, երբ ասում ենք՝ վերադարձ չկա անցյալի կարգավիճակին, սա առհասարակ ենք ասում, ոչ միայն Ադրբեջանի պարագայում»,-ասաց նա:


Սամվել Բաբայանը ասել էր, որ աշխարհում սուր խնդիրները լուծվում են մանդատային ճանապարհով. «Ասենք, եթե Կովկասը համարում ենք Ռուսաստանի տիրույթի տակ, ինքն ա այստեղ իշխողը, մանդատը վերցնում ա Ռուսաստանը, գծագրում ա մի հատ քարտեզ, որոնք որ էդ մարդիկ կամաց-կամաց զարգանում են: Ես գտնում եմ, որ պետք է լինի մանդատային տարածք։ Հակառակ դեպքում մենք խնդիրն Ադրբեջան-Հայաստան կամ Ադրբեջան-Ղարաբաղ բանակցությամբ այդ խնդրի լուծումը չկա»: Ըստ Դավիթ Բաբայանի՝ «Մենք բազմիցս նշել ենք, որ ՌԴ-ն մեզ համար բարեկամական, եղբայրական երկիր է բազմաթիվ պատճառներով. նախևառաջ այնտեղ մեծաթիվ հայկական համայնք կա, երկրորդ՝ մեզ կապում են դարավոր եղբայրություն, բարեկամություն, տնտեսական, մշակութային տարբեր կապեր և այլն: Ի վերջո, նաև ՌԴ-ում ապրում է ամենամեծ հայկական սփյուռքը աշխարհում, և մենք պարտավոր ենք ունենալ լավ հարաբերություններ այդ երկրի հետ, և սա հրամայական է բոլորի համար: Բայց միաժամանակ մենք պետք է բազմավեկտոր քաղաքականություն վարենք և բարիդրացիական հարաբերություններ ունենանք նաև մյուս երկրների հետ, որտեղ կա հայկական սփյուռք, որոնց հետ ունենք աշխարհաքաղաքական շահեր՝ չմոռանալով՝ ում հետ ենք սահմանակից, գիշատիչ Թուրքիայի և Ադրբեջանի, ցեղասպան երկրների, միշտ դրա մասին ասել ենք և դրա մասին ասելու ենք, որովհետև ճիշտը դա է, ոչ թե ընկնենք ինչ-որ պոպուլիզմի հետևից. մեկը սա է ուզում, մյուսը՝ սա, Արցախի պետականությանն այլ տարբերակ չկա»,-ասաց նա:


Սամվել Բաբայանի դիտարկման վերաբերյալ, որ Մադրիդյան սկզբունքներից պետք է անհապաղ հրաժարվել, դա չի կարող լուծել հարցը, ուղղակի վիժեցում է ու կբերի պատերազմ, Դավիթ Բաբայանը ասաց, որ պատերազմի նույն վտանգը եղել է 1991-ին և հետո: «Իհարկե, պատերազմի վտանգ կա նույնիսկ ԱՄՆ-ի համար, մի մոռացեք՝ այնպիսի իրավիճակ է եղել, որ աշխարհի գերտերության վրա ահաբեկիչներն են հարձակվել, կամ Ռուսատանի դեմ, ինչ է, պատերազմ չի՞ ընթանում ահաբեկիչների կողմից, քանի ահաբեկչական գործողություններ են եղել: Պատերազմի վտանգը չի նշանակում, որ պետք է անկախ պետականությունից և պետությունից հրաժարվել»,-ասաց նա: Դավիթ Բաբայանը գտնում է, որ Արցախը ժողովրդավարական երկիր է, որտեղ խոսքի և մտքի ազատությունը սահմանադրական և պետականաշինության կարևորագույն հիմքերից մեկն է, ուստի ցանկացած անձ, քաղաքական գործիչ իրավունք ունի արտահայտելու իր կարծիքը այս կամ այն հարցի վերաբերյալ. «Սամվել Բաբայանն այդ հայտարարությունն արել է, դա իր իրավունքն է ու իր տեսլականն է»:

Դիտվել է՝ 1740

Մեկնաբանություններ