Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Մալթայի երաժշտության օրեր Հայաստանում. միջմշակութային շփման հնարավորություն երաժիշտների և երաժշտասերների համար Մարտի 19-ին մեկնարկեցին Հայաստանում

Մալթայի երաժշտության օրեր Հայաստանում. միջմշակութային շփման հնարավորություն երաժիշտների և երաժշտասերների համար Մարտի 19-ին մեկնարկեցին Հայաստանում
20.03.2019 | 20:05

Մալթայի երաժշտության օրերը։ Համերգային երեկոյի ընթացքում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ ունեցավ մալթացի հանրահայտ երաժիշտներից մեկը՝ Կարմինե Լաուրին։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբի առաջատար երաժիշտ Կարմինե Լաուրին առաջին անգամ հանդես է եկել մոտ մեկ տարի առաջ։

«Հրաշալի երաժիշտներ են։ Հաճելի է համագործակցել նման մարդկանց հետ։ Եվ ես առաջարկեցի գալ Հայաստան, նվագել Էրիկ Վոլֆգանգ Քորնգոլդի Ջութակի կոնցերտը։ Մեծ հույս ունեմ, որ համագործակցությունը սիմֆոնիկ նվագախմբի հետ կշարունակվի»,- ասում է ջութակահարը։ Կարմինե Լաուրին կարևորում է մշակութային երկխոսությունը մալթացի և հայ ժողովուրդների միջև. «Երաժշտությունը միջազգային լեզու է։ Շատ կարևոր է, որ Մալթայի երաժիշտներն այսօր այցելում են Հայաստան։ Դա միջմշակութային շփման մեծ հնարավորություն է ինչպես երաժիշտների, այնպես էլ երաժշտասերների համար»։ Համերգային երեկոյի ընթացքում հնչել են նաև Յոզեֆ Վելլայի “Rebbieha” սիմֆոնիկ պոեմը, որը Հայաստանում կատարվեց առաջին անգամ, ինչպես նաև՝ Կամիլ Սեն-Սանսի թիվ 3 սիմֆոնիան։ Համերգի դիրիժորներն էին Սերգեյ Սմբատյանը և Իլյա Շտուպելը: Հանրահայտ դիրիժոր, «Գրեմմիի» մրցանակակիր Իլյա Շտուպելը առաջին անգամ էր հանդես գալիս Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ։ Նա նշեց, որ տպավորված է հայաստանյան այցից ու Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ համագործակցությունից:

«Շատ տաղանդավոր դիրիժոր է Սերգեյ Սմբատյանը, հսկայական աշխատանք է կատարում այս նվագախմբի համար: Եվ նման մարդկանց պետք է օգնել, եթե կարողանամ, ամեն ինչ կանեմ այս նվագախմբի զարգացման համար»,- ասաց Իլյա Շտուպելը: Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը նկատեց, որ մեկ տարի առաջ Մալթայում անցկացվեցին Հայաստանի մշակույթի օրեր, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հանդես եկավ որպես Մալթայի միջազգային երաժշտական փառատոնի պաշտոնական նվագախումբ, և իրենց առաջարկով այս օրերին Հայաստանում կայանում են Մալթայի երաժշտության օրեր, ինչը հնարավորություն է տալիս հայ երաժշտասերներին ծանոթանալու Մալթայի երաժշտական ժառանգությանը։ Առաջիկա օրերին հայ հանդիսատեսը կկարողանա ունկնդրել մալթացի այլ կատարողների։ Մարտի 21-ին Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում տեղի կունենա մալթացի երիտասարդ տաղանդավոր դաշնակահարուհի Բերնիս Սամմութ Ատարդի մենահամերգը։ Մարտի 22-ին «Հարմոնիա» կամերային նվագախմբի հետ և դիրիժոր Արամ Թալալյանի ղեկավարությամբ հանդես կգա մալթացի տաղանդաշատ երաժիշտ, ջութակի վարպետ, պրոֆեսոր Ռեջի Քլյուզը: Հիշեցնենք, որ «Հայաստանում Մալթայի երաժշտության օրեր» ծրագիրը նախաձեռնել են Մշակույթի աջակցման եվրոպական հիմնադրամը՝ նախագահ Կոնստանտին Իշխանովի գլխավորությամբ, և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը:

«Հայաստանում Մալթայի երաժշտության օրեր» ծրագրի առաջին համերգային երեկոյին ներկա էին նաև ԴասA ծրագրի մասնակիցները՝ Երևանի Գալուստ Գյուլբենկյանի անվան թիվ 190 ավագ դպրոցի աշակերտները, որոնց հետ նախապես անցկացվել է ինտերակտիվ դասընթաց դասական երաժշտության վերաբերյալ՝ նրանց ծանոթացնելով նաև կոմպոզիտորների կյանքին, ստեղծագործությանը, երաժշտական գործիքներին, դասական երաժշտության համերգներին մասնակցելու կանոններին։

Դիտվել է՝ 561

Մեկնաբանություններ