Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Թույլատրելիի ու անթույլատրելիի սահման

Թույլատրելիի ու անթույլատրելիի սահման
22.03.2019 | 03:34

Օպերայի շենքի շրջակայքում մի քանի սրճարան ապամոնտաժելով, բնականաբար, որոշ աշխատատեղեր կկրճատվեն, ու թեև դրանից տնտեսական կոլապս, լուրջ վայրիվերումներ չեն գրանցվի, սակայն պետք է հասկանալ, թե որքանով են իրականացվող գործողությունները տեղավորվում օրենքի շրջանակներում։ Եթե իրականացվող գործողություններն օրինաչափ են, ապա խնդիր չկա, մինչդեռ կա մեկ այլ հարց՝ ընտրողականության և հայեցողականության սկզբունքը։ Եթե մենք հայեցողաբար ենք վերաբերվում որդեգրված քաղաքականությանը, ապա դա տնտեսական լուրջ խնդիրների կարող է հանգեցնել։ Եթե քաղաքային իշխանությունները թիրախավորում են 5-6 սրճարան և միայն դրանց ապամոնտաժումն են համարում գերխնդիր, ապա գործարար միջավայրում կարող են առաջանալ անառողջ երևույթներ։ Ընդ որում, նշված խնդրի առնչությամբ Երևանի քաղաքապետարանը հստակ դիրքորոշում դեռևս չի արտահայտել։


Նախորդ տարիներին կառուցապատումներ եղել են բազմաթիվ այլ այգիներում ու տարածքներում, և եթե որդեգրվում է հստակ քաղաքականություն, ապա Երևանի քաղաքապետարանը պետք է հայտարարի, որ առաջիկա տարիներին մայրաքաղաքի կանաչ տարածքները փուլ առ փուլ մաքրվելու են սրճարաններից, որպեսզի տնտեսավարողն էլ հարմարվի ստեղծված իրավիճակին։ Պետք է ստեղծվեն հավասար մրցակցային պայմաններ բոլորի համար։ Ի վերջո, բոլորս էլ ուզում ենք իրավական երկիր ունենալ և այդ ճանապարհին պետք է գծենք թույլատրելիի ու անթույլատրելիի սահմանը։ Ապօրինի կառուցված շինությունները, իհարկե, պետք է քանդվեն, և քանդվեն անխտիր բոլորը, իսկ եթե հայեցողականություն է դրսևորվում այս հարցում, ապա զարգանալու են անառողջ երևույթներ, ինչն էլ բացասաբար կանդրադառնա գործարար միջավայրի վրա։


Սերգեյ ՍԱՂՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 706

Մեկնաբանություններ