Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

«Իմ քայլը» խմբակցության պատգամավորները հանդիպում են Արցախի ղեկավարության հետ

«Իմ քայլը» խմբակցության պատգամավորները հանդիպում են Արցախի ղեկավարության հետ
31.03.2019 | 13:31

Արցախում գտնվող՝ Աժ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները հանդիպումներ են ունեցել Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի, ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի, ՊՆ նախարար Կարեն Աբրահամյանի հետ:


ԼՂ նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ Բակո Սահակյանը ՀՀ ԱԺ խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչների հետ քննարկել է Արցախի և Հայաստանի խորհրդարանական կապերի զարգացմանը, հայկական երկու պետությունների ներքին և արտաքին քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր: Նա կարևորել է Հայաստանի խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ հանդիպումներն ու քննարկումները: ԼՂ ԱԳՆ լրատվականի հաղորդագրության համաձայն, Մասիս Մայիլյանը Հայաստանի խորհրդարանականներին է ներկայացրել Արցախի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները՝ անդրադառնալով Արցախի միջազգային ճանաչման գործընթացում և ապակենտրոնացված համագործակցության բնագավառում արձանագրված ձեռքբերումներին, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը։ Մայիլյանը կարևորել է Արցախի լիիրավ մասնակցությամբ բանակցությունների լիարժեք ձևաչափի վերականգնման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը։

Նա վերահաստատել է Արցախի հավատարմությունը հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանն ու հանրապետության իշխանությունների պատրաստակամությունը՝ դե յուրե ստանձնել տարածաշրջանային կայունության և խաղաղության ապահովման համար պատասխանատվության իրենց բաժինը։ Նախարարն ընդգծել է խորհրդարանական դիվանագիտության դերը՝ միջազգային հանրությանն Արցախի մասին օբյեկտիվ տեղեկատվություն հասցնելու, միջազգային տարբեր հարթակներում Արցախի շահերը խթանելու, միջազգային գործընթացներում Արցախի ներգրավվածությունն ապահովելու գործում։ Մայիլյանը վերահաստատել է Արցախի իշխանությունների պատրաստակամությունը` համագործակցել միջազգային կառույցների հետ՝ ուղղված երկրում ժողովրդավարական ավանդույթների ամրապնդմանը և տարբեր ոլորտներում զարգացման ծրագրերի իրականացմանը։


Արցախի ՊՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը ՀՀ ԱԺ պատգամավորների հետ հանդիպման ընթացքում ներկայացրել է օպերատիվ-մարտավարական իրադրությունը, Արցախի պաշտպանական համակարգի կատարելագործման և հակառակորդին զսպելու մեխանիզմների կատարելագործման ուղղությամբ վերջին շրջանում իրականացված ու շարունակվող աշխատանքների ընդհանուր համալիրը: Հյուրերը Պաշտպանության բանակի հրամանատարին վստահեցրել են, որ հայկական երկրորդ հանրապետության անվտանգությանը վերաբերող հարցերը այսուհետ ևս կմնան իրենց ուշադրության կենտրոնում, և գործուն քայլեր կձեռնարկվեն հայկական երկու հանրապետությունների ռազմական համագործակցության մակարդակը առաջիկայում նոր նշաձողի հասցնելու համար, ասված է պաշտոնական հաղորդագրությունում:

Դիտվել է՝ 1758

Մեկնաբանություններ