Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Նապոլեոնի ենթադրելի գահերից մեկը վաճառվել է կես միլիոն եվրոյով

Նապոլեոնի ենթադրելի գահերից մեկը վաճառվել է կես միլիոն եվրոյով
08.04.2019 | 18:05

Նապոլեոն Բոնապարտի պատմական նստավայրում` Ֆոնտենբլոյում, կազմակերպվել է կեսարի գահի աճուրդը: Այդ մասին գրում է newsbeezer.com-ը:
«Աճուրդը կազամկերպել է ֆրանսիական «Osenat» աճուրդի տունը, այն վաճառվել է կես միլիոն եվրոյով: Ոսկեզօծ աթոռի նախնական գինը եղել է 80.000 եվրո, ինչը բավական փոքր թիվ է նման արժեքի համար: Այդ հանգամանքը պայմանավորված է գահի իրական չլինելու կասկածով»,- գրում է աղբյուրը` մանրամասնելով, որ Նապոլեոնը հինգ գահ է ունեցել:
Դրանցից մեկը գտնվում է Տյուիլրի փարիզյան պալատում, մյուսը՝ Սեն Քլու ամրոցում, 3-րդը Սենատում է, 4-րդը՝ Ազգային ժողովում, 5-րդը՝ Փարիզի քաղաքապետարանում: «Բայց «Osenat»տան մասնագետներն ու փորձագետներն, որ այդ նմուշն ուսումնասիրել են կես տարի, վստահեցնում են` այն պատկանել է հենց Բոնապարտին»,- գրում է պարբերականը:
Թե ով է եղել գահի գնորդը, հայտնի չէ, քանի որ նա խնդրել է չհրապարկել իր անունը:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 1866

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ