«Մենք խրախուսում ենք կողմերի միջև խաղաղության գործընթացը և հուսով ենք հասնել կայուն խաղաղության Ադրբեջանի և Հայաստանի միջև: Հարավային Կովկասում խաղաղությունը կարևոր է տարածաշրջանի բնակիչների, սևծովյան տարածաշրջանի և ընդհանրապես անդրատլանտյան անվտանգության համար»,- Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ մամուլի ասուլիսում ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը:                
 

Նիկոլ Փաշինյանը՝ անցումային արդարադատությանը դեռ չանցնելու մասին

Նիկոլ Փաշինյանը՝ անցումային արդարադատությանը դեռ չանցնելու մասին
20.04.2019 | 14:05

Անցումային արդարադատությանն անցնելը բազմաթիվ նյուանսներ ունի, այդպիսի մեխանիզմների արագ կիրառումը նաև ռիսկեր է բերում՝ ֆեյսբուքի ուղիղ եթերում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով օգտատիրոջ հարցին՝ ինչու է մինչ օրս անցումային արդարադատությունը մնում միայն խոստում, բացակայում է քաղաքական կամքը, և վարչապետը հույսը դրե՞լ է հին ռեժիմի դատարանների վրա:

«Մենք կարող ենք դեպք ունենալ, որ ունքը սարքելու տեղը տանք, աչքն էլ հանենք: Դրա համար մենք չենք կարող մեկ կամ երկու, երեք կամ չորս ամսում ներդնել այդպիսի մեխանիզմ, դրանք պետք է շատ մանրամասն քննարկվեն, տրվեն տեղական, միջազգային փորձաքննության, միջազգային փորձագետների կարծիքը հավաքվի, որ մենք համոզվենք՝ գնում ենք ճիշտ ճանապարհով»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: Ըստ վարչապետի՝ մեկ այլ նյուանս էլ կա. «ՀՀ-ում ինչ համակարգ ներդնենք, չպետք է մոռանանք, որ կա Մարդու իրավունքների եվրոպական դատարան, և եթե մենք հիմա գնանք, բռնենք, դատենք, բոլորին անցումային արդարադատության ենթարկենք, վաղը էդ գործերը գնալու են ՄԻԵԴ, եթե այդ գործերով ՄԻԵԴ-ում պարտվենք, էլի էն պրոցեսները, որ գնացել ենք, պետք է նորից հետ պտտվեն, և արդյունքում կստացվի, որ մենք ոչ մի բան չարեցինք, որովհետև մտածում էինք, որ ինչ-որ բաներ կանենք»,- ասաց նա:


Վարչապետի խոսքով՝ երբ տվել էր նախընտրական խոստումների ֆայլը, չկարդացված կետերի մեջ կար մեկը, ըստ որի, ասվում էր, որ ոլորտներում ափալ-թափալ քայլեր չի ձեռնարկելու: Քաղաքական կամքի մասին նա ասաց, որ կամքը կա և լինելու է: «Կա մեկ այլ խնդիր, մենք պայմանավորվել ենք, որ դա զուտ կառավարության նախաձեռնությունը չլինի, անցումային արդարադատության թեմայով լիազորությունը խնդրել ենք, որ իրականացնի խորհրդարանը, այդ թվում՝ խորհրդարանական ընդդիմության ներգրավմամբ, որ մենք հավասարակշռված քայլերով գնանք առաջ: Բայց կառավարությունն իր հերթին ձեռնարկում է քայլեր, և մենք այսօր քննարկում էինք ապօրինի ձեռք բերված գույքի բռնագանձման մասին օրենքի նախագիծը, որն անցումային արդարադատության շատ կարևոր էլեմենտ է, այնպես որ, ես նկատի ունեմ, որ այս ուղղությամբ մենք աշխատում ենք: Ես ուզում եմ, որ ժամանակացույցերի մեջ էլ մենք ճիշտ կողմնորոշվենք. օրինակ՝ անցած տարի մայիսին ես ընտրվել եմ վարչապետ, դրանից հետո տեղի է ունեցել պայքար վարչապետի և նախկին խորհրդարանական մեծամասնության միջև, որից հետո եղել է անհրաժեշտություն անցկանցել արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Մենք լիարժեք իշխանություն ենք 2018-ի դեկտեմբերից, այդ ամեն ինչը ձեր աչքի առաջ է տեղի ունեցել»,- նշեց նա:

Դիտվել է՝ 3840

Մեկնաբանություններ