«Մենք խրախուսում ենք կողմերի միջև խաղաղության գործընթացը և հուսով ենք հասնել կայուն խաղաղության Ադրբեջանի և Հայաստանի միջև: Հարավային Կովկասում խաղաղությունը կարևոր է տարածաշրջանի բնակիչների, սևծովյան տարածաշրջանի և ընդհանրապես անդրատլանտյան անվտանգության համար»,- Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ մամուլի ասուլիսում ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը:                
 

Դժվար է մրցակցել ցեմենտի շուկայում գերիշխող դիրք ունեցողի հետ, առավել եւս երբ նրա նեղ անձնական շահերը սպասարկում է մի ամբողջ քաղաքական ուժ

Դժվար է մրցակցել ցեմենտի շուկայում գերիշխող դիրք ունեցողի հետ, առավել եւս երբ նրա նեղ անձնական շահերը սպասարկում է մի ամբողջ քաղաքական ուժ
20.04.2019 | 23:30

«Գաջ» ՓԲԸ-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է.
Իհարկե, չափազանց դժվար է մրցակցել ցեմենտի շուկայում գերիշխող դիրք ունեցող արտադրողի հետ, առավել եւս այն պայմաններում, երբ նրա նեղ անձնական շահերը սպասարկում է մի ամբողջ քաղաքական ուժ: Մենք հասկանում ենք, որ մրցակցում ենք ձեռնարկատիրական ու քաղաքական գործունեություն իրականացնող ազդեցիկ ուժի հետ եւ նրա հետ մրցակցելը չափազանց դժվար է ու ռիսկային: Բայց մենք գնացել ենք այդ քայլին, գործարանը մետաղի ջարդոնի վերածելու փոխարեն, վարկային միջոցներով կատարել ենք խոշոր ներդրումներ, ցեմենտի արտադրություն իրականացրելու համար վերազինել ենք այն ու արդեն ավելի քան 3 տարի արտադրում ենք ցեմենտ:


Ազգային ժողովի ամբիոնից նշված ուժի ներկայացուցիչները իրենց անհիմն հայտարարություններով եւս մեկ անգամ ապացուցեցին այն փաստը, որ նրանք այդ ամբիոնը օգտագործում են նեղ անձնական շահերի համար: ԱԺ-ը ամբիոնը քիչ էր, հիմա էլ սկսել են էժանագին հոդվածներ պատվիրել՝ փորձելով անհիմն տեղեկատվություն տարածել, թե իբր իշխանությունները աջակցում են մեզ եւ մենք «կռիշություն» անողներ, պատգամավոր բարեկամներ կամ ընկերներ ունենք: Վստահ ենք, որ հոդված պատվիրողները գիտեն, որ այդ ամենը սուտ է: Ծիծաղելի է, որ նման ազդեցիկ ուժերը դիմում են ժամկետն անցած, էժանագին տեղեկատվական մանիպուլյացիաների:


Ազգային ժողովում օրենքի նախագծի քննարկման ժամանակ ԲՀԿ պատգամավորների կողմից նախ անդրադարձ եղավ որակին եւ ըստ էության հայտարարվեց, որ «ներմուծված կլինկերի եւ ցեմենտի որակը կասկածելի է»: Այս կապակցությամբ հարկ ենք համարում նշել, որ մենք պատասխանատու ենք մեր արտադրած ցեմենտի բարձր որակի համար, եւ գնահատականը պետք է տան սպառողները, այլ ոչ թե քաղաքական գործիչները: Այսօրվա մեր ստացած բազմաթիվ հեռախոսազանգերից պարզ դարձավ, որ մեր սպառողները այդ անհիմն հայտարարություններին արձագանքում են ընդամենը հումորով:


Ազգային ժողովում հայտարարվեց նաեւ, որ «Երեւանում գործող գործարանը գաջի գործարան է, ուղղակի կողքից էլ ցեմենտ են ստանում եւ ցեմենտ արտադրող չեն»: Այս կապակցությամբ նշենք, որ 2018թ.-ին մեր գործարանում արտադրվել է շուրջ 47000 տոննա ցեմենտ եւ 12000 տոննա գաջ: Ավելին, իրավասու պետական մարմնի կողմից ցեմենտի արտադրության համար տրվել է շրջակա միջավայր վրա ազդեցության փորձաքննության դրական եզրակացություն: Իսկ համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 4-րդ մասի 7-րդ կետի «ա» ենթակետի, շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության է ենթակա ցեմենտի, կրի, գաջի արտադրությունը: Պարզ է, որ այդ փորձաքննության անհրաժեշտությունը չէր առաջանա, եթե մեր գործարանի գործունեությունը չհամարվեր ցեմենտի արտադրություն:


Բացի այդ, մեր ունեցած տեղեկությունների համաձայն, Արարատցեմենտը ներկայումս ցանկանում է Կապանում հիմնել արդեն պատրաստի կլինկերի փուլից ցեմենտի արտադրություն: Եվ եթե այս եղանակով ցեմենտի ստացումը նրանք չեն համարում արտադրություն, ապա ինչու են դիմել իրավասու մարմին շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննություն իրականացնելու համար:
Հայտարարվեց նաեւ որ «եթե կլինկերի ներմուծման համար ցեմենտի նման պետական տուրք չսահմանվի, ապա Արարատի ցեմենտի գործարանը կփակվի»: Այս կապակցությամբ նշենք, որ մեր գործարանը արդեն մի քանի տարի է, որ ներմուծում է կլինկեր ու արտադրում ցեմենտ: Այդ ընթացքում Արարատցեմենտի արտադրության ծավալները աճել են: Հարց է առաջանում, եթե կլինկերի ներմուծումը ներկայացվում է որպես իրենց ցեմենտի գործարանի փակվելու պատճառ, ապա ինչպես են այս ընթացքում աճել այդ գործարանի արտադրության ծավալները:


Իրականում, հաշվի առնելով կլինկերի փոխադրման ծախսերը, տեղական հանքանյութերի ձեռքբերումը եւ վերջնական արտադրության կազմակերպումը ՀՀ-ում, կլինկերի ներմուծման միջոցով ցեմենտի արտադրությունը մեզ որեւէ առավելություն երբեւէ չի տվել ու չի էլ կարող տալ տեղական այլ արտադրողների նկատմամբ: Ավելին, մենք լուրջ մրցակից չենք էլ դիտվել այս ընթացքում: Հայտարարվեց, որ «ցեմենտի 80 տոկոսը Արարատի ցեմենտի գործարանն ու մյուս գործարանն են արտադրում»: Այս իրավիճակում հարց է առաջանում, թե իրենք ինչ ունեն մտահոգվելու եւ մենք իրենց որտեղ ենք խանգարում: Այս ամենից պարզ է դառնում, որ նպատակը ցեմենտի շուկան 100 տոկոսով գրավելն է:
Մենք հասկանում ենք, որ «Արարատցեմենտի» ախորժակը շատ մեծ է եւ վերջինս ցանկանում է վաճառել որքան հնարավոր է շատ ցեմենտ, բայց դա պետք է լինի առողջ մրցակցության պայմաններում եւ չպետք է լինի ի հաշիվ այլ տնտեսվարողների օրինական շահերի ոտնահարման:
Հ.Գ. Նրանց համար, ովքեր կարծում են, թե «կլինկերը համարյա ցեմենտ է», կա մի հայտնի արտահայտություն. Just google it:

Դիտվել է՝ 3985

Մեկնաբանություններ