Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Կոնգրեսմեն Փալոունը կոչ է արել ԱՄՆ իշխանություններին չեղարկել հօգուտ թուրքական կազմակերպության կայացված ապրիլքսանչորսյան որոշումը

Կոնգրեսմեն Փալոունը կոչ է արել ԱՄՆ իշխանություններին չեղարկել հօգուտ թուրքական կազմակերպության կայացված ապրիլքսանչորսյան որոշումը
24.04.2019 | 14:15

ԱՄՆ կոնգրեսմեն Ֆրենք Փալոունն իր թվիթերյան էջում անդրադարձել է ԱՄՆ իշխանությունների որոշմանը՝ «Թուրք-ամերիկյան ազգային ղեկավար կոմիտե»-ին առաջին անգամ թույլատրվել է Վաշինգտոնում ապրիլքսանչորսյան ցույցի հարևանությամբ իրենց հավաքն անցկացնել: Կոնգրեսմենն ԱՄՆ-ի ազգային պարկերի ծառայության որոշումը «շոկային» է անվանել՝ նկատելով, որ թուրքական կազմակերպությունն այժմ հնարավորություն ունի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչմանը նվիրված ակցիայի հարևանությամբ իր բողոքի ցույցը կազմակերպելու: «Կոչ եմ անում անհապաղ չեղարկել թույլտվությունը»,-գրել է նա:


ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի գրասենյակն արձագանքել է Փալոունի գրառմանը՝ շնորհակալություն հայտնելով ցուցաբերած աջակցության համար:
«Թուրք-ամերիկյան ազգային ղեկավար կոմիտե»-ն փորձում է կանխել ապրիլի 24-ին Վաշինգտոնի Շերիդան Սըրքլ օղակաձև ճանապարհին ծրագրված հավաքը, որի մասնակիցները պատրաստվում են բողոքել Անկարայի՝ Հայոց ցեղասպանության հերքման դեմ: «Թուրք-ամերիկյան ազգային ղեկավար կոմիտե»-ն սովորաբար ապրիլքսանչորսյան ցույցերի անցկացումը փորձում է խոչընդոտել բարձր պարային երաժշտությամբ, երգերով, բղավոցներով և սուլիչներով: Այս տարի առաջին անգամ ԱՄՆ իշխանությունները կոմիտեին թույլ են տվել իրենց վիճահարույց գործունեությունն իրականացնել ապրիլքսանչորսյան ակցիայի անցկացման վայրի անմիջական հարևանությամբ՝ Շերիդան Սըրքլի տարածքում:
Եվ թեպետ ամերիկյան իշխանությունները «Թուրք-ամերիկյան ազգային ղեկավար կոմիտե»-ին թույլ են տվել ապրիլի 24-ին զբաղեցնել Շերիդան Սըրքլի մոտ 1/3-րդ մասը, հայկական կողմը լիահույս է, որ ԱՄՆ-ի հայկական, հունական, ասորական համայնքների ներկայացուցիչներն ակտիվություն կցուցաբերեն և Ցեղասպանության հիշատակի օրը մայրաքաղաք Վաշինգտոնում հանուն արդարության կբարձրացնեն իրենց ձայնը:

Դիտվել է՝ 498

Մեկնաբանություններ