Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Չզիջել Պուտինին. Զելենսկուն նաև Սաակաշվիլին է խորհուրդ է տվել

Չզիջել Պուտինին. Զելենսկուն նաև Սաակաշվիլին է խորհուրդ է տվել
25.04.2019 | 19:43

Ուկրաինայի նորընտիր նախագահին` Վլադիմիր Զելենսկուն, ՌԴ նախագահ Պուտինի հետ շփվելու դասեր է տվել նաև Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին:

Հղում անելով Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների մեծ փորձին՝ նա Facebook-ի իր էջում տեսաուղերձ է հրապարակել և ուկրաինական նոր իշխանություններին կոչ արել չզիջել ՌԴ նախագահին:

Մեկնաբանելով ՌԴ նախագահի` Դոնեցկի և Լուգանսկի բնակիչներին հեշտացված կարգով անձնագրեր տրամադրելու մասին հրամանագիրը` Սաակաշվիլին մասնավորապես ասել է. «Պուտինի հետ շփումներում պետք չէ զիջումների գնալ, քանի որ Ռուսաստանի նախագահը դա երբեք չի գնահատի»:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն էլ Զելենսկուն խորհուրդ էր տվել Պուտինի հետ շփվելիս անկեղծ լինել:

Դիտվել է՝ 300

Մեկնաբանություններ