Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Կիպրոսն աջակցում է Հայաստանի ջանքերին Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը հասնելու հարցում

Կիպրոսն աջակցում է Հայաստանի ջանքերին Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը հասնելու հարցում
25.04.2019 | 20:36

Կիպրոսը աջակցում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը հասնելու Հայաստանի ջանքերին՝ ասված է Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի կապակցությամբ Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադեսի հայտարարության մեջ: Կիպրոսի նախագահն ու կառավարությունը դատապարտում են հայ ժողովրդի դեմ այդ սարսափելի հանցագործությունը՝ այն համարելով որպես մարդկության պատմության մութ դրվագ: Կիպրոսի նախագահն ընդգծել է, որ Կիպրոսն աջակցում է Հայաստանի ջանքերին՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը հասնելու հարցում՝ հավելելով, որ Կիպրոսը Եվրոպայում առաջին, իսկ աշխարհում երկրորդ երկիրն է, որը ճանաչել է այդ սարսափելի հանցագործությունը և պահանջում է պատմական արդարության հաստատում :
Դիմելով Կիպրոսի հայկական համայնքին՝ Նիկոս Անաստասիադեսն ընդգծել է, որ նրանք էական ներդրում են ունեցել այն առաջընթացի մեջ, որին հասել են ընդհանուր հայրենիքում: «Մեր համակեցությունն օրինակ է ամբողջ աշխարհի համար»,- ասված է Կիպրոսի նախագահի հայտարարության մեջ:

Դիտվել է՝ 400

Մեկնաբանություններ