Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Դավիթ Տոնոյան․ Ստեղծված են ավելի շատ պայմաններ ռիսկերի նվազեցման և պատերազմի կանխարգելման

Դավիթ Տոնոյան․ Ստեղծված են ավելի շատ պայմաններ ռիսկերի նվազեցման և պատերազմի կանխարգելման
26.04.2019 | 12:45

«Ազատությունը» զրուցել է ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանի հետ, որ Մոսկվայում մասնակցում է անվտանգության հարցերով միջազգային կոնֆերանսին:


- Ինչքանո՞վ է կարևոր Հայաստանի պաշտպանության նախարարի մասնակցությունը նման հարթակում:
- Սա մի հիանալի հարթակ է, որտեղ հավաքվում են պաշտպանության, անվտանգության և ռազմական ոլորտի մասնագետներ՝ բավականին բարձրաստիճան: 110 երկրից պատվիրակություն է եղել, ընդ որում 60 երկիր ներկայացված է եղել նախարարների մակարդակով: Այս հարթակը հնարավորություն է տալիս պաշտպանական քաղաքականության իրականացման ընթացքում ճշգրտումներ անել՝ լսելով քո գործընկերներին, մասնակցելով քննարկումներին, առանձին հանդիպումներ ունենալ այն երկրների հետ, որոնց հետ երկկողմանի հարթակներում ժամանակի առումով շատ դժվար է հանդիպելը:
- Հավանաբար կուզենայիք, որ ներկայացուցչությունն ավելի լայն լիներ:
- Ես կարծում եմ, այո: Այս քննարկումներին մասնակցությունը սահմանափակված է եղել: Ես չեմ կարող ասել, որ հրավերքներ չեն եղել, բայց ԱՄՆ և տարբեր արևմտյան երկրների, ՆԱՏՕ-ի անդամ երկրների ներկայությունը չի եղել: Չեմ կարող ասել, թե ինչն է եղել պատճառը, կոնֆերանսի ստեղծման օրից եղել է մասնակցությունը: Առաջին տարիներին ԱՄՆ-ի հետ շատ բուռն քննարկումներ էին անցնում, որը մեր քաղաքականությունը, մեր խնդիրները ճշգրտելու համար շատ կարևոր էր: Հիմա սա բացակայում է, որը որ չեմ կարծում, թե մեզ համար շահավետ է:
- Չեմ կարող չհարցնել սպառազինության մասին: Այդ բնագավառում ի՞նչ վիճակ է այսօր, արդյո՞ք Դուք բավարարված եք:
- Ես ունեցել եմ համապատասխան հանդիպումներ մեր գործընկերների հետ, որ պատասխանատու են ռազմարդյունաբերության, ռազմական նշանակության արտադրանքի էքսպորտի հետ կապված: Կրկնում եմ դա ևս մեկ անգամ, որ մեր որոշումները կայացվում են գնի, որակի և այն քանակական առումով հնարավորությունների հիման վրա, որ մենք կարող ենք ձեռք բերել: Դեռևս մենք չունենք որևիցե այլընտրանք, որ հնարավորություն է մեզ տալիս այլ շուկաներում ռազմական նշանակության արտադրանք ձեռք բերելու: Այս պահին լավագույն հնարավորությունները մեզ տրվում է ՌԴ արտադրողների կողմից: Բայց դա չի բացառում այլ երկրներից գնումները: Ցավոք սրտի, շատ երկրներ սահմանափակում են մեր տարածաշրջան մատակարարումների իրականացումը: Մի կողմից դա լավ է, մյուս կողմից՝ որոշակի մեր ընտրությունը սահմանափակում է:
- Ի՞նչ հետևություններ արեցին ապրիլյան պատերազմից:
- Անհրաժեշտ է ուղղակի հնարավորինս նվազեցնել հանկարծակիության պահը․․․ Մենք հիմա շատ ավելի հնարավորություններ ունենք իրավիճակը վերահսկելու:
- Եվ կարող եք բացառե՞լ հանկարծակի հարձակումները:
- Ամեն ինչ բացառել հնարավոր չէ, բայց ռիսկերը բավականին նվազեցված են հանկարծակիության: Ստեղծված են ավելի շատ պայմաններ ռիսկերի նվազեցման և պատերազմի կանխարգելման:

Դիտվել է՝ 3420

Մեկնաբանություններ