Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Դավիթ Բաբայան. Թուրք-ադրբեջանական զորավարժությունները պետք է հատուկ ուշադրության կենտրոնում պահենք, սահմանին սադրանքները չեն բացառվում

Դավիթ Բաբայան. Թուրք-ադրբեջանական զորավարժությունները պետք է հատուկ ուշադրության կենտրոնում պահենք, սահմանին սադրանքները չեն բացառվում
30.04.2019 | 14:21

Թուրք-ադրբեջանական զորավարժությունները պետք է հատուկ ուշադրության կենտրոնում պահենք, բանակը բերված է բարձր պատրաստվածության աստիճանի՝ ասել է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով մայիսի 1-3-ը Ադրբեջանում անցկացվելիք «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք 2019» խորագրով համատեղ տակտիկական զորավարժություններին: Դավիթ Բաբայանը չբացառեց, որ ադրբեջանական կողմը սահմանին կարող է սադրանքներ իրականացնել՝ հաշվի առնելով, որ զորավարժությունն անցկացվում է մայիսին, որ մեզ համար հաղթանակների ամիս է:
«Չմոռանանք, որ Թուրքիան միշտ դերակատարություն և ներգրավվածություն է ունեցել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության մեջ, նույնիսկ գլխավոր շտաբի ներկայացուցիչներն են եղել ադրբեջանական բանակում, ապրիլյան պատերազմի ժամանակ այստեղ եկել էին բանակի սպաներ, այդ թվում ահաբեկիչներ»,-ընդգծեց նա: Դավիթ Բաբայանը հիշեցրեց, որ ապրիլյան պատերազմից առաջ ևս թուրք-ադրբեջանական զորավարժություններ էին անցկացվել: «Թուրք-ադրբեջանական ռազմաքաղաքական համագործակցությունը միշտ եղել է բարձր մակարդակի վրա: Մենք երբևիցե չպետք է իրականությունից կտրվենք և հիշենք, որ ի դեմս Ադրբեջանի` գործ ունենք նաև Թուրքիայի հետ: Ոչ մեկի մոտ իլյուզիաներ չպետք է լինեն, պետք է շատ սթափ պատկերացնենք իրավիճակը և ըստ այդմ՝ շարունակենք շարժվել: Կան մարդիկ, որ չեն հասկանում, որտեղ ենք գտնվում՝ քարտեզի չեն նայում: Հայտարարություններ անելիս՝ մոռանում են, որ կա Թուրքիա, որը Ցեղասպանություն է իրականացրել, ոչնչացրել է մեր նյութական ժառանգությունը և ոչ միայն»,-ընդգծեց նա:


Դավիթ Բաբայանի կարծիքով՝ անհարժեշտ է խորացնել հարաբերությունները ռազմական դաշնակցի, հարևանների ու Սփյուռքի հետ, ինչը կարող է զսպիչ նշանակություն ունենալ: «Թուրքիան ՀՀ-ի դեմ ակտիվ գործողությունների չի դիմել և չի դիմի այնքան ժամանակ, քանի դեռ կունենանք ճիշտ աշխարհաքաղաքականություն: Նույնիսկ ռուսական ռազմաբազայի սիմվոլիկ ներկայացվածությունն արդեն իսկ չեզոքացնում է Թուրքիայի հսկայական ներուժը, իսկ եթե մենք մնանք մեն-մենակ, սա արդեն լինելու է պարզապես կատաստրոֆա»,-եզրափակեց նա:
Ադրբեջանի և Թուրքիայի միջև ստորագրված ռազմական համագործակցության մասին համաձայնագրին համապատասխան՝ մայիսի 1-3-ը Ադրբեջանում անցկացվելու են «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք 2019» խորագրով մարտական կրակով համատեղ տակտիկական զորավարժություններ: Զորավարժությունների հիմնական նպատակն է բարձրացնել զորքերի համատեղ գործողությունների արդյունավետությունը, փորձի փոխանակումը: Զորավարժություններին կմասնակցեն զրահատեխնիկա, հրետանային զորքեր, մարտական ուղղաթիռներ, ՀՕՊ ուժեր և այլն:

Դիտվել է՝ 1793

Մեկնաբանություններ