Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Դմիտրի Անատոլևիչ, սուրճը դա՞ռը, թե՞ քաղցր եք խմում

Դմիտրի Անատոլևիչ, սուրճը դա՞ռը, թե՞ քաղցր եք խմում
03.05.2019 | 00:14

Թանկ հյուրերին հայերս սեփական հարկի տակ ենք ընդունում` կարևորելով նրա անձն ու նշանակությունը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի այս խոսքն ուղղված էր ԵԱՏՄ-ի անդամ երկրների կառավարությունների ղեկավարների միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու կապակցությամբ Հայաստան այցելած Ռուսաստանի վարչապետ Դիմտրի Մեդվեդևին: Թե ինչով էր պայմանավորված Հայաստան այցելած բազմաթիվ հյուրերից հենց ՌԴ վարչապետին առանձնացնելն ու կառավարական ամառանոց հրավիրելը, դժվար չէ գուշակել: Հայաստանի իշխանությունները երիցս փորձում են ապացուցել ավագ եղբորը, որ շփման մեջ անկեղծ են, հարաբերություններում` հավատարիմ: Հասարակության լայն շրջանակներին էական չէ, թե ԵԱՏՄ նիստի ժամանակ ինչ կարևոր հարցեր են քննարկվել: Բոլորի ուշադրության կենտրոնում սրճախմության անմեղ պատմությունն է: Մեդվեդևի` Փաշինյանին ուղղված «Перейти куда?» կեսկատակ-կեսլուրջ հարցադրումն ու դրան հաջորդած ծիծաղը փոթորկել են հասարակության կրքերը, այն աստիճանի, որ ՀՀ վարչապետը հարկ է համարել անդրադառնալ դրան: Երկրի թիվ մեկ դեմքը գերզբաղված օրակարգից ժամանակ է տրամադրել ու բացատրել` ներկաների ծիծաղը պայմանավորված էր սուրճի ընդմիջման գնալու ցանկությամբ:


Կոնկրետ ինձ համար ծիծաղելին ոչ թե Փաշինյան-Մեդվեդև երկխոսությունն էր, այլ ՀՀ վարչապետի «կրուտիտն» ու նրա թիմակիցների` «շեֆի թասիբը պահելու» չինովնիկական մոլուցքը: Թե՛ խորհրդարանական մեծամասնության պատգամավորները, թե՛ գործադիրի ներկայացուցիչները մեկը մյուսի հետևից անարգանքի սյունին գամեցին ՌԴ վարչապետին` շեշտելով Նիկոլ Փաշինյանի մեծահոգաբար լռելու ու «դուխով» լինելու հատկանիշը: Սրճախմության անմեղ զրույցի մեջ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, օրինակ, մեծագույն «դուխ» է տեսել, պատգամավորներից մեկն էլ դիմել է 10-ից ավելի լեզվաբանների` համոզվելու, որ վարչապետը լեզվական սխալ թույլ չի տվել: Է՛լ Դիմա, է՛լ Դիմոչկա, է՛լ «հայերի փողերով ապրող» բնորոշումներով դիմեցին մի մարդու, որին նախորդ օրն իրենց քաղաքական հայրը, խախտելով քաղաքական էթիկայի նորմերն ու երկրորդելով մյուս հյուրերի ներկայությունը, առանձնահատուկ հյուրընկալության էր արժանացրել: Իսկ սրճախմության մասին չստացված երկխոսության մեսիջը հստակ էր` Մոսկվայում դժգոհ են հայ-ռուսական հարաբերություններից:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 3782

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ