Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

ՀԱՊԿ քարտուղարի հետկանչման մեխանիզմը մշակվեց. «ՀՀ-ն շահած դուրս եկավ»

ՀԱՊԿ քարտուղարի հետկանչման մեխանիզմը մշակվեց. «ՀՀ-ն շահած դուրս եկավ»
22.05.2019 | 12:47

«Հրապարակը» գրում է. «Վերջապես Արարատ Միրզոյանը հնարավորություն ունեցավ մոտիկից տեսնելու ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինին, սեղմել նրա ձեռքը»,- ասաց մեր զրուցակիցը:

Հիշենք` ԱԺ նախագահը Բիշքեկում մասնակցում էր ՀԱՊԿ խորհրդի նիստին, որ պետք է հաստատեր նաև տևական ժամանակ քննարկվող ՀԱՊԿ կանոնադրական փոփոխությունները: Բիշքեկյան նիստից մի քանի օր առաջ` Մոսկվայում, ՀԱՊԿ մշտական խորհուրդ հաստատել էր այդ փոփոխությունները. «Դրանք առնչվում են ՀԱՊԿ քարտուղարի հետկանչման մեխանիզմներին. այդ պաշտոնը մնո՞ւմ է նույն երկրին` օբյեկտիվ հետկանչման դեպքերում, թե՞ ռոտացիա է տեղի ունենում և անցնում հաջորդ երկրին։ Կա հետևյալ մոտեցումը․ եթե 2 տարին լրացրել է, ռոտացիան տեղի է ունենում, եթե պակաս է, տվյալ երկիրը կարող է այլ թեկնածու առաջարկել։ Բոլոր դեպքերում պետք է ասել, որ ՀՀ-ն այս փուլում շահած դուրս եկավ խաղից»: Էդ ինչպե՞ս։ «Շահեցինք այն առումով, որ մեր քվոտայի ժամկետը պահեցինք, և Բելառուսը չկարողացավ իր թեկնածուին` Զասին նշանակել. հիշեք, որ Բելառուսը ցանկանում էր Զասին նշանակել դեռ 18-ին, դեկտեմբերին Լուկաշենկոն հայտարարում էր, որ իրենց թեկնածուն է ՀԱՊԿ ղեկավարը, մենք Բելառուսին ցույց տվեցինք, որ իր ուզածով չեղավ, ու Բելառուս-Ղազախստան «զագըվըրը» չկայացավ, ինչն Ադրբեջանի շահերից էր բխում»։ Իսկ ոչի՞նչ, որ այդ քայլերի արդյունքում ՀԱՊԿ կառույցը բավականին հեղինակազրկվեց, ի դեպ, ինչպե՞ս են, Ձեր գնահատմամբ, Փաշինյան-Ռուսաստան հարաբերությունները։ «Պրոբլեմներ կան, սակայն առկա են նաև դրական տենդենցներ։ Ընդ որում, պրոբլեմները ոչ այնքան Փաշինյանի, որքան նրա շրջապատի հետ են»»:

Դիտվել է՝ 371

Մեկնաբանություններ